ՄԻԵԴ-Ն ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ Է ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10 ԱՄՅԱԿԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր նշում է Նոր դատարանի հիմնադրման 10-ամյակը: Նոր դատարանը համարվում է հիմնված 1998թ-ի նոյեմբերի մեկից, երբ ուժի մեջ մտավ Պրոտոկոլ #11-ը: ՄԻԵԴ տասնամյակի առիթով դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան իր ողջույնի խոսքն է հղել, ընդգծելով, որ այն «մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանն ուղղված հիմնասյուն է»:
«Վերջին տասը տարիների ընթացքում շատ բան է արվել. ավելի քան 9000 դատական գործեր են քննվել, մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրություններ ստացել են մատչելի մեկնաբանություններ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար, ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրանից դուրս: Չափազանց կարևոր է մեկ հանգամանք` դատարանը պետք է լիարժեքորեն կատարի իր`ժողովրդավարության և օրենքի ուժի երաշխավորի դերը այն 47 երկրներում, ուր տարածվում են նրա իրավասությունները,»,- ասել է Ժան-Պոլ Կոստան իր ողջույնի խոսքում Ստրասբուրգում: