Տնտեսություն
19:15 08/12/2008
ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ
Դեկտեմբերի 4-ին կայացած նիստում Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին: Օրինագիծը հեղինակել են պատգամավորներ Արա Նռանյանը, Միքայել Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Սամվել Բալասանյանը, Վերսանդիկ Հակոբյանը, Հակոբ Հակոբյանը, Աշոտ Ափոյանը, Կարեն Վարդանյանը, Միքայել Վարդանյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օրինագծի հեղինակների թվում է եղել նաև գյուղատնտեսության գործող նախարար Արամայիս Գրիգորյանը:
Հեղինակներն օրինագիծը խորհրդարանին են ներկայացրել այս տարվա սկզբին, սակայն Ազգային ժողովը չորս անգամ հետաձգել է դրա քննարկումը, վերջին անգամ՝ սեպտեմբերի 8-ին: Իսկ ահա դեկտեմբերի 1-ին օրինագիծը ընդգրկվել է ինչպես ԱԺ նստաշրջանի, այնպես էլ նախորդ շաբաթ կայացած քառօրյայի օրակարգ: Այնուհետև օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Դատելով ամենայնից՝ օրինագիծը մինչև տարևերջ կընդունվի ու ուժի մեջ կմտնի: Նշված բոլոր փաստերը հետագայում մեզ պետք են գալու, սակայն մինչ դրանց անցնելը, ներկայացնենք օրինագծի բովանդակությունը:
Մեկ էջից բաղկացած օրինագիծն ունի ընդամենը երկու կետ: Առաջինով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում, իսկ երկրորդով՝ փոփոխված օրենքը կիրառել արդեն 2009թ. հունվարի 1-ից (պատգամավորների ներկայացրած տարբերակում առաջարկվել է փոփոխությունը կիրառել 2008թ. հուլիսի 1-ից): Գործող օրենքի նշված կետը վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափերին, իսկ առաջարկվող փոփոխությունները ենթադրում են այդ դրույքաչափերի բարձրացում: Ընդ որում՝ դրույքաչափերը նախատեսվում է բարձրացնել միայն ալկոհոլային խմիչքների պարագայում, այն էլ՝ օտարերկրյա արտադրության:
Մեջբերենք թվերով. գարեջրի համար (ծածկագիր՝ 2203), գործող օրենքով սահմանված է 1 լիտրի համար 70 դրամ ակցիզահարկ, մինչդեռ օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է այդ դրույքաչափն անփոփոխ թողնել միայն ներքին արտադրողի համար, իսկ ներմուծվող արտադրատեսակի համար առաջարկվում է սահմանել 200 դրամ ակցիզահարկ: Սա նշանակում է, որ օրենքի ընդունման դեպքում հունվարի 1-ից, օրինակ, կես լիտրանոց տարայով օտարերկրյա արտադրության գարեջուրը միայն ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության հետևանքով թանկանալու է 65 դրամով: Գրեթե նույն համամասնությամբ առաջարկվում է բարձրացնել նաև մյուս ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս դեպքում էլ ներմուծված օղին, գինին ու մյուս խմիչքները կթանկանան միջինը 300-1000 դրամ: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը և ու՞մ շահերին է ծառայելու այն: Սրանք են այս օրնագծի հետ կապված առաջին հարցադրումները:
Բնականաբար, առաջին տպավորությունը նշված օրինագծից կարող է այն լինել, թե պետությունը պրոտեկցիոնիստական քայլեր է ձեռնարկում՝ տեղական արտադրությանն արհեստականորեն մրցակցային առավելություններ տալու նպատակով: Պատահական չէ, որ և' օրինագծի հեղինակները, և' կառավարությունն՝ իր եզրակացության մեջ, օրինագծի հիմնավորման մեջ այս փաստարկն են նշել. մրցունակության բարձրացման միջոցով նպաստել հայրենական արտադրանքի ծավալների մեծացմանը:
Մինչ հաջորդ դատողություններին անցնելը, նկատենք, որ այս հիմնավորումը թեև տրամաբանական է թվում, այնուամենայնիվ այն այնքան էլ համոզիչ չէ: Թեկուզ հենց այն պատճառով, որ օրինագիծը տարեսկզբից շրջանառության մեջ է գտնվում, սակայն միայն այս ամսվա սկզբին է գիտացկվել դրա խիստ անհրաժեշտությունն ու ընդունման գործընթացին աննախադեպ տեմպ է հաղորդվել: Մյուս կողմից՝ տարօրինակ է, որ պետությունը որոշել է հայրենական արտադրողին օգնել՝ օտարեկրյա արտադրանքի վրա բարձր հարկեր սահմանելու միջոցով: Ճիշտ է, նմանօրինակ քայլերն ընդունված են գրեթե բոլոր երկրներում, սակայն դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ գոհացուցիչ է լինում: Առաջին հերթին խնդիրն առնչվում է այն հանգամանքի հետ, թե որքանո՞վ են մյուս բոլոր գործոններով խթանված հայրենական արտադրանքի ծավալների աճը, որքանո՞վ է տվյալ քայլը բխում շուկայի տրամաբանությունից: Փորձենք խնդիրը կոնկրետ օրինակով պատկերացնել:
Օրինակ` փորձագետները պնդում են, որ գարեջրի հայաստանյան շուկան մի քանի տարի առաջ զբաղեցրած է եղել տեղական արտադրողը, միչդեռ նրա ներկայացվածությունը հայրենի շուկայում ցածր մակարդակի վրա է: Չենք խոսում տեղական արտադրանքի արտահաման մասին: Իհարկե, այս ամենը հիմնավորելու համար անհրաժեշտ են կոնկրետ վիճակագրական տվյալներ, որոնք առաջիկայում անպայման կներկարկայացնենք: Այսօր ընդամենը փորձենք ընդհանրական բնութագիր տալ ստեղծված իրավիճակի պատճառներին:
Մասնագետներն առաջին հերթին նշում են դրամի արժևորման գործոնը: Մսսնավորապես, նշվում է, որ տեղական արտադրանքը մրցակցության մեջ դիրքերը զիջել է ինքնարժեքի պատճառով, որ անմիջական կապի մեջ է դրամի փոխարժեքի հետ: Օրինակ, եթե ենթադրենք, որ հայրենական գարեջրի կես լիտրը մի քանի տարի առաջ արժեր 200 դրամ, կամ 35 ցենտ (մեկ դոլարը՝ 560 դրամ փոխարժեքով), ապա այսօր այդ նույն սակագնով նույն գարեջուրը արժե արդեն մոտ 65 ցենտ (1 դոլարը 310 դրամի դեպքում): Ստացվում է, որ դոլարային արտահայտությամբ տեղական արտադրանքը մոտ 85 տոկոսով թանկացել է: Մինչդեռ ներմուծվող գարեջուրն այդ ընթացքում պահպանել է իր գինը՝ դոլարով, և ընդհակառակը՝ զուտ ազգային արժույթի՝ դրամի, արտահայտմամբ նկատելիորեն էժանացել է: Սա է այն գլխավոր գործոնը, որի ազդեցությամբ տեղական արտադրությունը (ոչ միայն գարեջրի ու ալկոհոլային խմիչքների, այլ բոլոր բնագավառներում) նկատելիորեն կորցրել է մրցունակությունը:
Եվ ահա պետությունը որոշել է պայքարել այս երևույթի դեմ և այդ նպատակով դիմել է ոչ թե համալիր լուծման, այլ առանձին ոլորտներում ներմուծմվող ապրանքների վրա բարձր հարկեր սահմանելու ճանապարհով: Անշուշտ, սա արդյունավետ լինել չի կարող: Խնդիրն այն է, որ ձեռնարկված քայլերը, եթե անգամ օժանդակեն էլ տեղական արտադրողին, սահմանափակվում են միայն ներքին շուկայով: Այսինքն, եթե մրցակիցների գներն արհեստականորեն բարձրացնում ենք, ընդամենը խոչընդոտում ենք արտերկրյա արտադրանքի ներհոսքը, մինչդեռ այդ կերպ չենք կարող խթանել արտահանումը, քանի որ միևնույնն է՝ Հայաստանի մաքսային սահմաններից դուրս տեղական արտադրանքը անմրցունակ է: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի շուկան բավականին փոքր է, ապա հասկանալի կդառնա, որ ձեռնարկված քայլն ավելի շատ վնասելու է, քան՝ օգնելու (տվյալ դեպքում խոսքը ներկրվող ապրանքների կտրուկ թանկացման մասին է): Ստացվում է, որ առաջին հայացքից տրամաբանական թվացող այս նախաձեռնությունն այնքան էլ չի բխում ներկայացված հիմնավորումից՝ նպաստել տեղական արտադրության աճին: Իսկ ո՞րն է դրա իրական նպատակը:
Այս հարցի պատասխանը թաքնված է օրինագծի նախաձեռնությամբ հանդես եկած անձանց ինքնության հետևում: Թռուցիկ հայացքն էլ բավական է հասկանալու համար, որ օրինագծի համահեղինակները մեծ մասմաբ առչվում են այս ոլորտին՝ դրանց թվում են հանրապետության խոշորագույն կոնյակ (Ալեքսան Պետրոսյան), գարեջուր (Սամվել Բալասանյան, Հակոբ Հակոբյան), շամպայն, գինի ու օղի (Վերսանդիկ Հակոբյան, Արամայիս Գրիգորյան) արտադրող ընկերությունների սեփականատերերն ու դրանց հետ փոխկապակցված անձինք: Ասել է թե՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե հակաճգնաժամային ռացիոնալ քայլի, այլ սեփական բիզնեսի թեկուզ սահմանափակ, բայց այնուամենայնիվ ընդլայնման համար արված նախաձեռնության հետ: Ուշագրավ է, որ այս օրինագծի համահեղինակների թվում են նաև Հրանտ Վարդնյանի երկու պատգամավոր որդիները՝ Կարենն ու Միքայելը: Առաջին հայացքից այս փաստը տարակուսելի է, քանի որ վերջիններս ընդգրկված չեն ալկոհոլային խմիչքների բիզնեսում: Մինչդեռ այն ևս բացատրություն ունի. այս կազմով հեղինակային խումբը մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն ևս ներկայացրել է՝ առաջարկելով փոխել նաև ծխախոտի վրա սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Այստեղ ևս գործ ունենք նույն բնույթի խնդիրների հետ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում