ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
2009 թ. առաջին կիսամյակում Հայաստանում կանցկացվի խոշոր տնտեսական ֆորում, որի կազմակերպիչներն են Հայաստանի ու Ռուսաստանի առևտրա-արդյունաբերական պալատները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը: Նրա խոսքերով, առաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում, որտեղ ներկայացված են լինելու հայ և ռուս շահագրգիռ գործարարները:
Ֆորումի ձևաչափն առայժմ հայտնի չէ, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն հայտնի է, որ ֆորումին մասնակցելու են Ռուսաստանի բոլոր խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:
Խոսելով նախկինում Հայաստանում կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառների մասին՝ Ա. Զայցևը նշեց, որ դրանց հիմնականում մասնակցել են մարդիկ, ովքեր լուրջ շահագրգռված չեն եղել. «Ուղղակի՝ լայն հանրություն է եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան