ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՓՄՁ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2009-Ի ԾՐԱԳԻՐԸ
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2009թ. ծրագիրը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով: Նշվել է, որ ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի` հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից է:
Ծրագրի հիմնական նպատակը` շարունակական աջակցությամբ ՓՄՁ դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում: Ծրագրի նպատակների թվում նշվել են նաև ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործողներին, ՓՄՁ սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության, գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու, ինչպես նաև սկսնակ գործարարների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը:
Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիշյալ ծրագիրը 2009 թվականին Հայաստանի նախապատվություններից մեկն է լինելու, և փոքր ու միջին բիզնեսը խթանելու ուղղությունը լինելու է հակաճգնաժամային կարևորագույն տարրերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան