Մեկնաբանություններ
14:13 20/12/2008
ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ
Նախօրեին ԵԽ ԽՎ պաշտոնական կայքում զետեղվեց ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի որոշումը` «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 և 1620 բանաձևերի կատարման մասին» բանաձևի նախագիծը: Թվում էր թե` դրանից հետո Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում գնահատականներն ավելի առարկայական, սթափ ու ռացիոնալ կլինեին: Ի՞նչ ունենք դաշտում: Իշխանությունը, կարծես թե, չի թաքցնում, որ զարգացումների նման ընթացքն անսպասելի է եղել իր համար: Նույնիսկ` հավանաբար, որոշակի տրամադրությունների մեջ, իրեն ինչ-ինչ հայտարարություններ է թույլ տալիս: Օրինակ Գալուստ Սահակյանի` «մուսուլմանական աշխարհի հետ սերտանալու», ու Արամ Սաֆարյանի` «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը լուծարելու» և մի շարք այլ հայտարարություններ: Այս առումով հարկ է նկատել, որ երկրի բարձրագույն իշխանությունն, ի պատիվ իրեն, առայժմ զուսպ է և զերծ է մնում օպերատիվ արձագանքներից: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությունները փորձում են վերլուծել իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր գործոնները, որից հետո միայն արձագանքել ու ներկայացնել անելիքները:
Իսկ ի՞նչ կա ընդդիմության դաշտում: Այստեղ գերիշխողը զգացմունքներն են: Արդեն երկու օր է բարձրաձայնվում է «փայլուն հաղթանակի», «ի շահ Հայաստանի որոշման» և նման կարգի այլ պնդումների մասին, որոնց իրավացիությունն, անկեղծ ասած, խիստ կասկածելի է: Կարծում ենք, ընդդիմությունը ևս իրավիճակը սթափ գնահատելու մարտահրավերի առաջ է: Սրան կվերադառնանք ամփոփման մեջ: Մինչ այդ ներկայացնենք մեր դիտարկումները, որոնց մասին լավ կլիներ, որ խորհեին նաև թե հայրենի քաղաքական գործիչները (տվյալ դեպքում դիմադիր, թե ընդդիմադիր, տարբերություն չկա), և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով մտահոգ է այս երկրի ճակատագրով ու առկա մարտահրավերներով: Առաջինն անշուշտ այն իրողությունն է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումն ընդամենը առաջարկ է` նախագիծ, որը եթե անգամ հաստատվի էլ, ապա դա տեղի կունենա առնվազն մեկ ամսից: Այս պարագայում միանգամայն անհասկանալի է իշխանության առանձին ներկայացուցիչների խուճապն, և առավել ևս` ընդդիմության անտեղի էյֆորիան: Բնականաբար` մեկ ամիսն այնքան էլ երկար ժամանակ չէ, բայց չենք կարող չհամաձայնվել արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, որ այս ժամանակահատվածում հնարավոր է տեղի ունենան իրադարձություններ, որոնք կարող են բեկում մտցնել ողջ գործընթացի մեջ: Ավելին` այն ակնկալիքը, որն ամրագրվել է բանաձևի նախագծում (իրավիճակի փոփոխություն արձանագրելու համար, իհարկե), կարելի է բավարարել անգամ երկու-երեք օրում: Հետևաբար` անհասկանալի է, թե ինչ խառնաշփոթի կարիք կա, երբ օրակարգում դրված է ընդամենն աշխատանքային փաստաթուղթ, այլ ոչ` վերջնական դատավճիռ: Երկրորդ դիտարկումն այն է, որ կատարվածն ընդդիմությունն անթաքույց ուրախությամբ ներկայացնում է որպես իր վերջին մեկ տարվա հետևողական աշխատանքի արդյունք` «փայլուն հաղթանակ»: Իհարկե, դժվար է պնդել, թե ընդդիմությունը ոչինչ չի արել նման «արդյունքի» հասնելու համար: Միևնույն ժամանակ էլ իրականացված աշխատանքի ողջ բեռը նրանց ուսերին թողնելը ևս, կարծում ենք, ճիշտ չէ: Ավելին` լուրջ կասկածներ կան, որ նման որոշումների կայացման գործում էական նշանակություն են ունենում ոչ այնքան խնդրո առարկա հիմնախնդիրները, որքան քաղաքական, աշխարհաքաղաքական, հաճախ նաև նեղ անձնական շահերն ու կոնյուկտուրան:
Վստահ ենք, որ և ընդդիմության, և իշխանության ներսում այս իրողությունը լավ են գիտակցում: Հակառակ պարագայում` անցնող ութ-ինը ամիսների ընթացքում չէին լինի այն վայրիվերումները, երբ եվրոկառույցների ու միջազգային հանրության «երկակի ստանդարներով առաջնորդվելու» կոնցերտը կատարելիս առաջին ջութակն անցնում էր մեկ ընդդիմությանը, մեկ իշխանությանը` կախված այն հանգամանքից` թե կոնկրետ ում քիմքին էր հաճելի ԵԽ այդրոպեական դիրքորոշումը: Հարկ է նկատել, որ արդեն այսօր ընդդիմությունը, որը բավականին հաճախակի դժգոհել է թե եվրոդիտորդների, թե եվրոկառույցների անաչառությունից, կանխատեսում է, թե եթե հանկարծ բանաձևն այս տեսքով չընդունվի, ուրեմն ԵԽ-ն անսկզբունքային է: Այնպիսի տպավորություն է, թե կյանքը կանգ է առել, և ԵԽԽՎ-ի նիստը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել է Հանձնաժողովի նիստը: Ասել կուզենք, օրակարգում առկա որոշումը ոչ թե որևէ մեկի գործուն ջանքերի արդյունքն է, այլ` այպես ասած, կոկտեյլ է, որտեղ միմյանց են խառնված Հայաստանի ներքին խնդիրները, իրավիճակը, իրավիճակը հանգուցալուծելու հեռանկարները, տարբեր անձանց, պետությունների ու կառույցների շահերը, ինչպես նաև նման որոշում կայացնողների անձնական մոտիվները: Ճիշտ է` արդեն որաշման առկայության դեպքում այնքան էլ էական չէ, թե հնարավոր 80 պատգամավորից քանիսն են մասնակցել Հայաստանի հարցով նիստին ու քանիսն են կողմ քվեարկել որոշմանը, այնուամենայնիվ խնդիրը ճիշտ հասկանալու համար սա բավականին կարևոր էլեմենտ է: Կարևոր է նաև այն, թե ինչ ելույթներ են հնչել նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներ են եղել, և հատկապես հասկանալ` ովքեր ու ինչու են կողմ քվեարկել:
Գալով մեր դիտարկումներին` անդրադառնանք գլխավոր հարցադրմանը` ինչ հետևանք կունենա այս որոշումը, ավելին` բանաձևի հնարավոր ընդունումը Հայաստանի վրա: Պատասխանն այս դեպքում միանշանակ է` բացասական: Թեև ընդդիմության տարբեր գործիչներ անհեռատեսորեն պնդում են, թե հնարավոր սանկցիաները վերաբերելու են միայն իշխանությանը: Ավելին` հայ ազգային կոնգրեսը մի ամբողջ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե «Հայաստանին ձայնից զրկելը վնաս չէ Հայաստանին ու նրա ժողովրդին», «բանաձևն ուղղված է Հայաստանում գործող ռեժիմի դեմ»: Բայցևայնպես, հիմնավոր մտավախություն ունենք, որ ցանկացած դեպքում (անկախ սանկցիաներ կիրառելու դրդապատճառներից) պատժամիջոցները վնասելու են թե իշխանությանը, թե հասարակությանը, և ամենագլխավորը` ընդդիմությանը: Այն, որ Հայաստանին ձայնից զրկելը պատժամիջոց է, կարծում ենք, երկար հիմնավորելու կարիք չկա: Հարկ է ընդամենը փաստել, որ նման սցենարով զարգացման դեպքում այն ուղղակի պրոյեկտվելու է մեր երկրի սոցիալ-տնտեսական առանց այն էլ ոչ այնքան բարվոք մակարդակի վրա: Բնականաբար` այն շոշափելի կլինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, անգամ եթե նա ընդդիմադիր հայացքներ ունի:
Այստեղ հատուկ ցանկանում ենք կանգ առնել ընդդիմության հնարավոր ձեռքբերումների ու կորուստների վրա: Խնդիրն այն է, որ մեր խորին համոզմամբ` հայաստանի նկատմամբ սակցիաների կիրառումից ամենից շատ տուժելու է ընդդիմությունը: Նախ` պատմությունը ցույց է տալիս, որ «ժողովրդավարական վիճակի» համար մի երկրի կողմից մեկ այլ երկրի նկատմամբ կիրառվող սակցիաներն ամենևին էլ էֆեկտիվ չեն` Կուբան 50-ամյա շրջափակման արդյունքում չի դադարել բռնապետություն լինելուց, նույն կերպ Իրանը շուրջ 30-ամյա սանկցիաների հետևանքով ավելի բաց չի դարձել: Ավելին` ստեղծվել է մի վիճակ, որ սանկցիաների առկայության պարագայում աշխարհը չի կարողանում հարաբերություն հաստատել Իրանի հետ ու համագործակցության միջոցով խոչընդոտել նրա սպառնալիք դառնալու գործընթացին (խոսքը միջուկային ծրագրի մասին է): Ասել է թե` սանկցիաներն առավելապես օգնում են բարձրացված խնդիրների խորացմանը, այլ ոչ` հաղթահարմանը: Եթե ընդդիմությունը գտնում է, որ մեր երկրի իշխանությունները բարեփոխում անելու, իրավիճակը հանգուցալուծելու կամք չունեն (նշենք, որ մեր կարծիքով` չնայած առկա որոշ խնդիրներին, օրվա իշխանություններն այնուամենայնիվ այդ վճռականությունն ունեն), ապա ոչ մի երաշխիք չկա, որ սանկցիա կիրառելուց հետո այն ինչ-որ տեղից կլինի, ու կստացվի այնպես, որ այդուհետ կարող է ավելի անկաշկանդ գործել, ինչը, բնականաբար կսահմանափակի ընդդիմության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները:
Եվ ամենակարևորի մասին: Որևէ մեկը կարող է երաշխավորել որ Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների դեպքում իշխանությունները կդադարեն` ընդդիմության բնորոշմամբ քաղաքական հետապնդումները: Այստեղ, կարծում ենք, ընդդիմությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած: Այսպես, ինչպիսի՞ն կլինի նրանց վերաբերմունքը, եթե Հայաստանը ենթարկվի պատժամիջոցների, միևնույն ժամանակ` բանտարկված գործիչներն ազատ չարձակվեն: Պատրա՞ստ են նրանք սրան: Դժվար թե: Մինչդեռ անթաքույց հիացմունք են արտահայտում Հանձնաժողովի որոշման նկատմամբ ու հույս են տածում, թե բանաձևը կընդունվի: Ավելին` խոսում են «փայլուն հաղթանակի» մասին: Ի՞նչն են հաղթել: Գոնե մեզ համար այս հարցի պատասխանն ակնհայտ չէ: Ի վերջո, վերջին մեկ տարում ընդդիմությունն իր պայքարում հրապարակավ երկու նպատակ է առաջ քաշել` ընտրություններում հաղթանակը, քաղբանտարկյալներին ազատ արձակելը: Բնական է, որ սանկցիաների կիրառումը ոչնչով չի նպաստելու այս նպատակների իրականացմանը: Իսկ գուցե՞ ընդդիմությունն ունի մեկ այլ` ոչ հրապարակային նպատակ: Չենք կարող ոչինչ ասել: Կարող ենք պնդել ընդամենը, որ Հայաստանում առկա խնդիրների լուծման համար սանկցիաներն օգտակար լինել չեն կարող:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում