2008-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ… ՄԻ ՇԱՐՔ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

2008-ն ավարտվեց ու, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, բոլոր տեսակի նյուզմեյքերներն ու պետական պաշտոնյաները ձեռնամուխ են եղել 2008-ի ամփոփմանը: Ներկայացվում են փաստեր ու տվյալներ, նշվում են կոնկրետ ձեռքբերումներ ու կորուստներ, առանձնացվում են նշանակալից իրադարձություններ ու միջոցառումներ: Հետ չմնալով` փորձենք մենք էլ մեր հերթին ամփոփել անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները` չբավարարվելով միայն փաստերի պարզ արձանագրումով, այլ անդրադառնալով հետագա զարգացումների համատեքստում այդ իրադարձությունների թողած հետագծին:
Եվ այսպես, 2008-ն առաջին հերթին ընտրական տարի էր: Ընդ որում` ընտրական էր ոչ միայն Հայաստանում: Անցնող տարվա կենտրոնական իրադարձությունն, իհարկե, Հայաստանի նախագահական ընտրություններն էին: Ճիշտ է, դրանց արդյունքներն ու հետևած զարգացումները մինչ օրս լարվածության մեջ են պահում երկրի հասարակական-քաղաքական մթնոլորտը, ավելին` ամեն քայլափոխին ուղղակի ու անուղղակի կերպով ապացուցում են իրենց ներկայությունը, այնուամենայնիվ, ընտրությունները կայացել են, և մենք պարտավոր ենք անել մի քանի կարևոր փաստագրումներ այդ առումով: Նախ` վերջին համապետական ընտրությունները ևս ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրական համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Ավելին, ճգնաժամի մեջ է ոչ միայն համակարգը, այլև` ընտրական մշակույթը: 2008-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրությունը կատարվում է հիմնականում իռացիոնալ` ոչ թե հանուն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի, այլ` ընդդեմ: Նախորդ իշխանություններին ատողները համախմբվեցին գործող իշխանության թեկնածուի շուրջ, իսկ վերջիններիս նկատմամբ դժգոհություն ունեցողները` ընդդիմության: Արդյունքում` ունեցանք այն, ինչ ունեցանք: Պատճառների մասին, թեև արդեն տասը ամիս խոսվում է, սակայն, կարծում ենք, խորքային բնույթի հետևություններ առայժմ` գոնե հրապարակային դաշտում, չկան. իրավիճակը շատ նուրբ է ու օբյեկտիվ գնահատականները հնարավոր է ադեկվատ արձագանքի չարժանանան ոչ հասարակության և ոչ էլ քաղաքական սեկտորների կողմից: Հետընտրական զարգացումներին դեռ կանդրադառնանք:

Սերժ Սարգսյանի ընտրությամբ որդեգրված կառավարման մոդելը, արտացոլելով ավանդական գծի ընդհանուր տրամաբանությունը, ձեռնարկված փոփոխությունների արդյունքում փաստեց, որ կարճաժամկետ միջակայքում քաղաքական համակարգը դեռ անպատրաստ է խորքային փոխակերպումների, ուստի նրա առանձին տարրեր ինչ-որ առումով մասնակի և ժամանակավոր կարող են դուրս մնալ կառավարման օրբիտայից:

Շարունակելով ընտրական թեման` ստիպված ենք փաստել, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած մի շարք բացասական երևույթներ դրսևորվեցին ու քաղաքական համակարգի մեջ նորմ լինելու իրենց դերն ամրագրեցին նաև Հայաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Այստեղ տրամաբանությունը նույնն էր` ոչ մի ծրագիր, ոչ մի կոնկրետ խնդիր ու լուծում, միայն ռեսուրսներ` ով շատ բաժանեց, նա էլ տիրացավ ցանկալի աթոռին: Այս իրողությունը հատկապես ակնհայտ դարձավ Էջմիածնում ծավալված ընտրապայքարի հանգուցալուծմամբ` իշխանությունների դեմ դուրս եկած գեներալ Մանվել Գրիգորյանի կլանը կարողացավ կոնսոլիդացնել մրցակցին` Հակոբ Հակոբյանին, և գերազանցող ռեսուրսների ու անգամ պետական իշխանության ոչ այնքան քողարկված հակազդեցության պայմաններում «անցկացրեց» սեփական թեկնածուին:

2008-ի հայաստանյան ընտրական խճանկարի նշանակալից դրվագ էր նաև մեկ այլ պրոցես, որը թեև արտաքուստ ընտրական էր, բայց իրականում որևէ կապ չուներ ընտրություն կոչված երևույթի հետ: Խոսքը Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի պատգամավոր, ապա` ԱԺ նախագահ ընտրվելու մասին է: Թեմայի մասին շատ է խոսվել: Միայն փաստենք, որ սրանով, ըստ էության, ապացուցվեց, որ Հայաստանում ի դեմս խորհրդարանի, քաղաքական մարմին գոյություն չունի, ավելին` Հայաստանում նախագահից ու նախագահի աշխատակազմից բացի, որևէ այլ տեղ քաղաքական որոշումներ չեն կայացվում:

Ընտրությունների թեման ամփոփելով` չենք կարող շրջանցել նաև Հայաստանից դուրս իրականացված ընտրական առանձին գործընթացներ, որոնց ազդեցությունը` թե’ ներհայաստանյան ու թե’ տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից, պակաս կարևոր չէ մեր երկրի համար: Դրանց շարքում առաջինն անշուշտ գերտերություններում տեղի ունեցած վերադասավորումներն են:

Ռուսաստանում կայացած ընտրություններն անակնկալ համարել չի կարելի, ավելին` դժվար է դրանք դասական իմաստով ընտրություններ համարելը. ինչպես և սպասվում էր, ընդամենը Վլադիմիր Պուտինի իշխանության վերաձևակերպման ակտ է գրանցվել: Եվ չնայած այս փաստին, հարկ է նկատել նաև, որ Ռուսաստանի նախագահի ընտրություններում տեղ գտած զարգացումներն ինչ-որ առումով նաև բեկումնային էին ու նշանակալից: Խոսքն այն մասին է, որ ներկլանային պայքարում պետության նույնիսկ ֆորմալ ղեկավարի պաշտոնի համար մրցավազքում հաղթեցին ոչ թե ուժայինները, ի դեմս Սերգեյ Իվանովի, այլ ազատականի համբավ ունեցողները: Կարծում ենք, Ռուսաստանում առկա ռեժիմի պայմաններում սա իրական հնարավոր զարգացումներից լավագույնն էր` թե’ Ռուսաստանի և թե’ նրա հարևանների համար:

Մյուս կարևորագույն իրադարձությունն ԱՄՆ նախագահի ընտրություններն էին: Այստեղ գրանցված անակնկալն իսկապես բեկումնային էր, ընդ որում` գլոբալ նշանակության: Ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ նախագահի աթոռի համար պայքարում հաղթանակ տարավ, ընդ որում` ջախջախիչ հաղթանակ, սևամորթ գործիչ` Բարաք Օբաման: Սա արդեն խոսում է ամերիկյան կյանքում իսկապես նոր, էական փոփոխությունների մասին, ինչն իր դրսևորումներն ունենալու է աշխարհի բոլոր երկրներում` այդ թվում նաև Հայաստանում:

Ընտրական պրոցեսներից մեզ համար պակաս հետաքրքրական չպետք է լինեին նաև հարևան երկրներում տեղի ունեցած ընտրությունները: Հունվարին Վրաստանում կայացած ընտրությունները, որոնք ոչ մի կերպ ժողովրդավարական ու թափանցիկ համարել չի կարելի, ցույց տվեցին, որ Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնած «դեմոկրատական թռիչքի» գործընթացը նպատակակետին չի հասել: Վրաստանյան զարգացումներն ակնհայտ դարձրեցին, որ կարճատև ժամանակահատվածում մոդեռնիազցիան չի կարող էֆեկտիվ լինել: Ընդհակառակը` այսօր ստիպված ենք արձանագրել, որ Սահակաշվիլին ինքն ավելի շատ հարմարվեց ու յուրացրեց հետխորհրդային տիպի ռեժիմներին ներհատուկ երևույթները, քան վերափոխեց երկիրը: Իսկ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն ու հետագայում ձեռնարկված սահմանադրական փոփոխությունները ցույց տվեցին, որ այդ երկիրն ավելի շատ նմանակում է Արևելքում` կասպիականի հակառակ ափին գտնվող հարևանին` Թուրքմենստանին, այլ ոչ` եվրոպական երկրներին կամ անգամ` եղբայրական Թուրքիային:

Եթե ամփոփենք, ապա ստիպված ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի երեք երկրներում միաժամանակ վերցված ժողովրդավարությունը, կամ գոնե դրա կարևորագույն բաղադրիչը` ընտրական ինստիտուտը, հետընթաց է ապրել: Կարծում ենք, այս փաստը կֆիքսվի նաև հաջորդ տարի հրապարակվելիք միջազգային կազմակերպությունների տարաբնույթ զեկույցներում:

Միջազգային զեկույցներում, այն էլ` բացասական շեշտադրումներով, Հայաստանի հայտնվելու շանսերն ավելի մեծ են տարվա ընթացքում գրանցված այլ իրադարձությունների պատճառով: Բնականաբար, առաջին հերթին խոսքը հետընտրական զարգացումների և մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի մասին է: Այս թեման բազմիցս քննարկվել և մինչ օրս էլ շարունակում է գերիշխող մնալ լրատվական հոսքերում, ուստի դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Պատճառն այն չէ, որ խուսափում ենք թեմայից: Պարզապես խնդիրը մակերեսորեն շատ է արծարծվել, իսկ խորքային վերլուծությունների համար դեռ ժամանակը չէ: Կարծում ենք, 2008-ի մարտյան անցքերն, ըստ արժանվույն կուսումնասիրվեն ու օրվա քաղաքական կոնյուկտուրայից դուրս կգնահատվեն Հայաստանի զարգացման պրոցեսում ունեցած դերակատարության տեսանկյունից: Այսօր այդօրինակ հարցերը քննարկման նյութ դարձնելը ժամակավրեպ է: Զգացմունքներն ու քաղաքական իրականությունն առայժմ խոչընդոտում են դրան:
Եթե մարտի 1-ի դեպքերը մարդկային զոհերով չավարտվեին, կարծում ենք, տարվա բացասական իրադարձությունների շարքում այն իր կարևորությամբ բավականին հետ կմնար: Խնդիրն այն չէ, որ «մարտի 1» երևույթը կարևորվում է զուտ դրա ողբերգական ելքով և այնտեղ մարդու իրավունքների այլ խախտումներ չեն գրանցվել: Պարզապես տարվա ընթացքում իրավունքների խախտման այնպիսի դեպքեր են եղել, որոնցից յուրաքանչյուրը կարող էր այլ պայմաններում «տարվա իրադարձություն» պատվին արժանանալ: Մինչդեռ 2008-ն այնքան հագեցած ու հակասական էր, որ դրանք ինչ-որ տեղ արդեն օրինաչափություն են ընկալվում: Մասնագիտական համերաշխությունից ելնելով` դրանց շարքում ստիպված ենք առաջինը նշել լրագրողների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքերը: Եթե անգամ անտեսելու լինենք ընտրությունների ու հետընտրական զարգացումների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության բազմաթիվ փաստերը, միևնույն է լրագրողների նկատմամբ ֆիզիկական ու հոգեկան ճնշումների փաստերն իրենց քանակով պարզապես աննախադեպ էին. Լուսինե Բարսեղյան, Հրաչ Մելքումյան, Էդիկ Բաղդասարյան: Եղել են նաև հոգեկան ու բարոյական ճնշումների փորձեր. բավական է հիշատակել Գոհար Վեզիրյանի ու Գագիկ Շամշյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստը:

Թվարկվածով տարվա «անակնկալները» չեն սպառվում: Ավելին` տարին լի էր բազմաթիվ այլ անակնկալներով ևս: Այստեղ հիշատակման է արժանի «Բջնի» գործարանի շուրջ ծավալված գործընթացը: Ճիշտ է` այն դեռևս ավարտին չի հասել, և վերջնական գնահատականներ հնչեցնելն առայժմ վաղ է: Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նկատել, որ «Բջնի»-ի խնդրի հանգուցալուծումը և հատկապես` հանրային գիտակցության մեջ դրա ընկալումը, կարող է բեկումնային դառնալ Հայաստանի նորագույն պատմության մեջ: Խնդիրն այն է, որ «Բջնի»-ի գործի հանրային պատկերացումը ասոցացվում է քաղաքական դրդապատճառներով տնտեսական հետապնդումների հետ: Այս փաստը, կարծում ենք, մտահոգիչ է, որովհետև` անկախ խնդրի հանգուցալուծումից, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մասնավորապես` այն առումով, որ Հայաստանում հնարավոր է սեփականության վերաբաշխման սպառնալիք առաջանա: Այսօրինակ եզրահանգում միանշանակ անել, իհարկե, չի կարելի: Սակայն, բոլոր դեպքերում, մտավախություն կա, որ սեփականության իրավունքը Հայաստանում պաշտպանված չէ: Կարծում ենք, նոր սկսվող տարում սա իշխանությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է` անել այնպես, որ այդ մտավախություններն իրականություն չդառնան:

Հաշվի առնելով վերը ասվածը, չենք կարող չարձանագրել նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք գրանցվեցին 2008-ի ընթացքում: Առաջինն, իհարկե, քաղաքացիական այն ակտիվությունն էր, որով առանձնացավ հայ հասարակության մի ստվար հատվածը: Ճիշտ է, չի կարելի բացառել, որ այդ ակտիվությունը պայմանավորված էր տարվա ընթացքում տեղ գտած առանձին դեպքերով` «մարտի 1», քաղաքական դատավարություններ, բնապահպանական խնդիրներ և այլն: Սակայն միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ խորքում դրանք այլ պատճառներ ունեին. հասարակությունն այս տարի ցույց տվեց, որ մեկ քայլ առաջ է ընթացել և ամենևին էլ նման չէ ընդամենը մի քանի տարի առաջ եղածին: Թերևս նաև այս հանգամանքով էր պայմանավորված այն, որ մարտի 1-ի առավոտյան տեղ գտած «օպերացիան» միանգամայն այլ զարգացում ստացավ, և ամենևին էլ նման չէր 2004 թվականի «ապրիլի 12-ին»:

Քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում էր հատկապես ի պաշտպանության «Գալա» հեռուստաընկերության կազմակերպված նախաձեռնության գրանցած աննախադեպ արդյունքը: Կարելի է ասել, որ Հայաստանում առաջին անգամ հասարակությունն իր ակտիվությամբ ու միակամությամբ ոչ միայն խոչընդոտեց պետական ապարատի հերթական ռեպրեսիայի իրականացման, այլև ժամանակի ընթացքում ստիպեց համապատասխան մարմիններին հրաժարվել սեփական մոտեցումից:
Տարին հագեցած էր նաև արտաքին քաղաքական զարգացումներով ու Հայաստանի ծավալված զարգացումներով: Այստեղ առաջինն իր նշանակությամբ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում գրանցված աննախադեպ տեղաշարժն էր: Անկախ բոլոր հանգամանքներից` փաստ է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցելությունը Հայաստան իսկապես պատմական իրադարձությունն էր: Սա իրողությունն է և փաստարկված է այն հանգամանքով, որ անգամ այցելության նախորդ օրը թե’ Թուրքիայում և թե’ Հայաստանում գերիշխում էր այն տրամադրությունը, որ նախագահ Գյուլն, այնուամենայնիվ, Հայաստան չի գա: Մինչդեռ նա եկավ և դրանով ցույց տվեց` ինչ սրընթաց կերպով են զարգանում պրոցեսները տարածաշրջանում: Այն, որ Աբդուլլահ Գյուլի այցելությունը Հայաստան պայմանավորված էր տարածաշրջանային զարգացումներով, այսօր, կարծես թե, ոչ ոք կասկածի տակ չի առնում: Խնդրո առարկա զարգացումներն էլ, իրենց հերթին, պայմանավորված էին ռուս-վրացական սահմանում սանձազերծված ռազմական արկածախնդրությամբ ու դրա հետևանքներով: Սա ևս տարվա կարևորագույն իրադարձություններից է, որի ընթացքում նույնպես մի շարք նոր իրողություններ ի հայտ եկան. Ռուսաստանն, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, գնաց հետխորհրդային տարածքում առկա անջատողական ռեժիմների իրավական ճանաչման ուղով, պաշտոնական Մոսկվան, ինչպես և սպասվում էր, սեփական շահերի գոտի հռչակված տարածքում շահերի իրացման համար դիմեց զենքի ուժին, իսկ Վրաստանն էլ, իր հերթին, վերահաստատեց այն ճշմարտությունը, որ պատերազմն ու արտաքին թշնամու առկայությունը ներքին մոբիլիզացիայի անփոխարինելի գործիքներ են: Խնդիր, որ շշուկների մակարդակով տարածված է նաև Հայաստանում ու Ադրբեջանում` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ի դեպ վերջինի առումով ևս տարին բարեհաճ էր: Տարածաշրջանային զարգացումների պիկին, կարծես թե, որոշակի պատուհան բացվեց ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծելու համար և պաշտոնական Մոսկվան, հանդես գալով նախաձեռնողի դերում, կողմերին ստիպեց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին հռչակագիր ստորագրել: Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե ստորագրված փաստաթուղթը կարգավորման գործընթացում լուրջ ներդրում էր, սակայն չենք կարող փաստին չանդրադառնալ, քանի որ, Մոսկովյան կամ Մայնդորֆյան հռչակագիրն իսկապես աննախադեպ էր, քանի որ հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը դադարեցնելու` զինադադարի մասին պայմանագրից հետո, սա առաջին փաստաթուղթն էր, որը ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը:

Ամփոփելով տարվա կարևորագույն իրադարձությունների ոչ ամբողջական ցանկը` վերջում անդրադառնանք նաև ամենաուրախալի փաստին: Անցնող տարի շախմատի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց համաշխարհային օլիմպիադայում ու ցույց տվեց, որ առաջինն են ոչ միայն ինտելեկտի ու բարձր վարպետության, այլև` թիմային ոգու ու հավաքական կամքի շնորհիվ:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}