ԿՈՄԻՏԱՍԸ` «ԳՐԵՄՄԻ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ «ՄԱՍՆԱԿԻՑ»
Արդեն հայտնի են «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցների անունները: «Svobodanews.ru» կայքի փոխանցմամբ, «Լավագույն վոկալային կատարումներ» անվանակարգում այս տարի հայտնվել են անսովոր համույթներ և յուրահատուկ, եզակի կոմպոզիտորներ: Նրանց թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասը, որի երգերը կատարելու է կանադացի երգչուհի Իզաբել Բայրակդարյանը, ով կատարելու է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին:
Նշենք, որ նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ Մինչև օրս էլ նա համարվում է լավագույն դասականներից ու շատ հաճախ տարբեր երաժշտագետներ նրան անվանում են հայկական Գլինկա: «Գրեմմի-2009» երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 8-ին` Լոս Անջելեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները