ԴՊՐՈՑՆԵՐ. «ԱՐԱ, ՈՆՑ ՈՐ ՄԱՏԱՂԻ ԳԱՌ ԸԼՆԵՐ»
Տասնհինգամյա Հրաչիկը մի քանի օր առաջ «իսպալնյատ» է արել դպրոցական ընկերոջ հետ կապված բոլոր հարցերը: «Քյալ» տղային «կզցնելու» համար գնացել են բոլոր հարցերը «ուտաչնիտ» անելու, հետո մի լավ «ճաքել» են տղայի վրա ու ավելացրել. «Էդքան դաս էս սովորել, արա, գիտե՞ս` ազգիդ մեծ գինեկոլոգը Թումանյանն ա եղել»:
Սերիալների հերթական տեսարանը դպրոցահասակներիի համար իրական սցենարի է վերածվել,- պատմում է Հրաչի քույրը: Եղբոր դպրոցական ընկերոջ մայրը իրենց տուն է զանգել ու հորդորել. «Ձեր այլանդակին դաստիարակեք, մի թողեք էդքան սերիալ նայի, բթանում է, դաս սովորեցրեք»:
Հրաչի մայրն ասում է, որ «տղայի վրա չի կարողանում», ճար չունի, տղան զբաղմունք չունի, համ էլ` փողոցից կտրվելու էս ցրտի միակ միջոցն է սերիալը: «Շատ կլանված նայում է, հետաքրքիր է, բոլորս էլ սպասում ենք հաջորդ սերիային, համ էլ իրականությունն է»,-հավելում է մայրը:
Քույրը նեղսրտում է. «Բան չեն սովորեցնում այս սերիալները. հիմար բառեր, «քֆուրներ», բռնաբարություններ` իրականությունը դա է՞»:
Դպրոցներում էլ պարզվում է դպրոցահասակների դասամիջոցներն անցնում են սերիալի սիրված ու այլանդակ տեսարանների մասին, էրոտիկայի ու պոռնոգրաֆիկ տեսարանների մանրամասնների պատմելով:
«Աղջիկ-տղա, կապ չունի` խառնվում են իրար ու պարզում «բեսպրիդելի» պատճառը»,-պատմում է ուսուցիչներից մեկը:
Դպրոցական Հայկն ասում է, որ թեև իր ամուսնանալու ժամանակը չէ դեռ, բայց արդեն հասկացել է. «Ստրիպտիզ պարողի հետ չեն ամուսնանում, արա էդ բ...-ի հետ ոնց կարելի է ամուսնանալ»: Սիրված սերիալի, սիրված հերոսից սա նոր է սովորել:
Շուշանը, Արտյոմը, Անին ու Աբրահամը թեև ասում են, որ բացարձակ սերիալ չեն նայում, սակայն ավելացնում են, որ նայել են ամերիկյան կամ ռուսական մի քանի «նորմալ» սերիալներ:
«Հետաքրքիր չի, նույն սենյակում են նկարում, կոմպյուտերային ոչինչ չկա»,-սրանց մեջ էլ սա դուր չի գալիս Արտյոմին:
Վահան Հովհաննիսյանը, բայց ոչ պատգամավոր, նայում է սերիալ, բայց հորեղբոր համար:
«Հորեղբայրս է նկարվել, դրա համար եմ նայում, բայց կյանքում իրենք այդպիսինը չեն, ինչպիսին սերիալի դրվագներում են և համաձայն չեմ, որ դա իրականությունն է»,-ասում է Վահանը:
Նա նաև խոստովանում է, որ թեև հորեղբայրն է նկարվել, բայց տանեցիները նախատում են իրեն դրանք նայելու համար և հորդորում են դաս սովորել... իսկ ինքը աչքները փախցնում է ու հերթական սերիան «ըմբոշխնում» սեփական սենյակում:
Տարրական դասարանի դասվար տիկին Սիլվան, որ ապշած է սերիալներից և անգամ դրանց անունները չգիտի, ամեն կերպ դասին փորձում է վատ կամ լավ օրինակով դպրոցականներին բացատրել, որ այդ սերիալներում օրինակելի բան չկա:
Արդյո՞ք ավելի չի հետաքրքություն արթնացնում դրանով, սա էլ մեծ հարց է. Բոլորը վազեն նայելու, թե այդ ինչը չի կարելի:
«Սեբաստացի» Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, համերաշխության միտումն է պատճառ նշում. «Քիչ փչացած է էս ազգը, հիմա էլ հեռուստատեսությունն է համերաշխ դրան նպաստում: Մեր իրականության ինչքան կեղտ կա` խտացրած ներարկում են հասարակությանը»:
Բլեյանը սերիալները նեկտարի հետ է համեմատում. «Փոխանակ հեռուստատեսությունը իր առաքելությունը կատարի, իր նեկտարից, թույն դոզա է ստեղծում և տարածում»:
Բլեյանը նշում է, որ հասարակություն շրջանում համ Մոցարտ է լսվում, համ գիրք են կարդում, համ էլ` ժարգոնով չեն խոսում:
-Իսկ ի՞նչ է,- հարցնում է նա, -էդպիսի երեխաներ ե՞նք ուզում: Ֆիլմը մշակույթ է, չէ՞: Իսկ SMS խոսակցությունները հավաքում են ու ներկայացնում որպես ֆիլմ:
Աշակերտ Հրաչենց տանը ասած-չասած` կրկին սերիալ են նայում: Բոլորը`տատը, մայրը, մեծ քույրը, միայն Աննան չի նայում:
Ասում է, որ իրեն մի հարց չէ, որ մտատանջում է.
Արդյո՞ք իրականությունն այդպիսին է ինչպիսին այս «գողական» սերիալներում, արդյո՞ք գաղութի պետերը հարցեր լուծելու համար «զոն» նայողին բաց են թողնում, որ գնա հարց լուծի.
Ինչո՞ւ են ներկայացվում խեղված ճակատագրեր` որովհետև կարող են խեղե՞լ ճակատագրեր.
Պատերազմը ներկայացվում է պատերազմի մեջ, մարդկային հակամարտությունը` հակամարտության մեջ.
Արդյո՞ք պատգամավորները, որ ներկայացվում են այս սերիալներում, այդքան «լպիրշ» ու «բոռզի» են, իսկ նրանց «տղաները», որ ամեն պահի, սերիալների ներկայացրածի պես, պատրաստ են մարդ սպանել, «զակազ» տալ մի քանի սպանություններ ու հետևից բղավել. «Արա, ոնց որ մատաղի գառ ըլներ»:
Ո՞վ է պատասխանելու Աննային: Իսկ մյուսների՞ն, որ արդեն հարցեր էլ չունեն…