Մեկնաբանություններ
19:55 05/02/2009
ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքական իշխանություններն արգելել են Իսրայելի ավիաընկերություններին օդակայաններ տրամադրել, տարածում են համաշխարհային լրատվամիջոցները, հղում անելով իսրայելական The Marker պարբերականին: Աղբյուրի վստահեցմամբ` անվտանգության նկատառումներով: Իսրայելն էլ իր հերթին ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիա իրականացվող չվերթները: Սրան նախորդել էր թուրքական հանգստավայրերը բոյկոտելու Իսրայելի քաղաքացիների «լուռ» ակցիան:
Տեղեկացնենք, որ տարեկան միջինը մոտ կես միլիոն իսրայելցի է հանգստանում Թուրքիայում` ապահովելով թուրքական տնտեսությանը 500 մլն դոլարի եկամուտ: Մի փոքր շեղվելով նկատենք, որ իսրայելցիների բողոքն արդեն իսկ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ Անթալիայի 4 խոշորագույն հյուրանոցներ փետրվարի 5-8-ը հատուկ ակցիա են կազմակերպել, որի շրջանակներում իսրայելցիներին առաջարկում են «ներառյալ ամեն ինչ» ֆորմատով հանգիստ անցկացնել իրենց մոտ` լրիվ անվճար:
Դառնանք թուրք-իսրայելական հարաբերություններին, որոնք այս օրերին բնութագրվում են որպես «ճգնաժամային», և փորձենք հասկանալ` համարժեք են արդյոք հայ փորձագետների հրապարակային որոնումները, որոնք նպատակ ունեն պարզել` թե այդ պայմաններում հրեական լոբբին ու Իսրայելն ինչպես կնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև «հարաբերությունների ճգնաժամը» սկսվեց այն բանից հետո, երբ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց Իսրայելի կողմից «Ձուլածո կապար» գործողության իրականացումը, հրեական պետության մեղադրեց «մարդկության դեմ հանցանք գործելու մեջ» ու այն բանից հետո, երբ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հակադարձեց նրան, վերջինս դեմարշ արեց ու նախատեսվածից շուտ վերադարձավ հայրենիք (որտեղ նրան որպես հերոս դիմավորեցին): Շարունակությունն արդեն ներկայացրեցինք: Այժմ հայերիս (չգիտես ինչո՞ւ) հետաքրքրում է երկու հարց` թուրք-իսրայելական լարվածությունը հետագա էսկալացիա՞ կապրի, թե ոչ, և եթե այո, ապա` դա կնպաստի, որպեսզի Իսրայել պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու հրեական լոբբին էլ իր հերթին աջակցի հակաթուրքական նախաձեռնություններին:
Միանգամից նշենք, մեր խիստ սուբյեկտիվ դիտարկումը` կարծում ենք, երկու դեպքում պատասխանը բացասական է:
Նախ` թուրք-իսրայելական հարաբերությունների մասին: Հայտնի է, որ Թուրքիան ու Իսրայելը ռազմավարական համագործակցություն են ծավալել արդեն ոչ մեկ տասնամյակ: Կարծում ենք, նրանց փոխադարձ կախվածությունը միմյանցից այն աստիճան խորն է, որ ցանկացած տեսակի էթնիկ, կրոնական համերաշխության գործոն գոնե առաջիկա տարիներին չի կարող սասանել այդ համագործակցությունը: Տվյալ դեպքում հաշվի է առնված թուրք-իսրայելական հարաբերությունների ողջ սպեկտրը. ոչ միայն դաշնակցությունը ռազմա-քաղաքական ոլորտում, այլև` տնտեսական բնույթի ծրագրերում կենսական նշանակության համագործակցությունը: Հընթացս տեղեկացնենք, որ թուրքական սպառազինությունների շուկայում իսրայելական արտադրանքը զգալի ներկայացվածություն ունի և անկախ հարաբերությունների որակից (իսկ դրանք շատ հաճախ են «լարվածության» փուլ մտնում), թուրքական պաշտպանական գերատեսչությունը երբեք իսրայելական սպառազինությունների ձեռք բերման պայմանագրերի վերանայման հարց չի բարձրացնում: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Թուրքիան ու Իսրայելն այսօր լծված են իր չափերով աննախադեպ տնտեսական նախագծի իրականացման, որով նախատեսվում է ենթակառուցվածքների ցանց կառուցել, որոնք Թուրքիայի տարածքից ձգվելու են մինչև Կարմիր ծովի իսրայելական ափ: Մասնավորապես, նախատեսվում է միմյանց զուգահեռ կառուցել նավթամուղ (Ադրբեջանից ու Ղազախստանից ներկրումներ իրականացնելու համար), գազամուղ (Ռուսաստանից ու Ադրբեջանից), ջրատար (Թուրքիայից), բարձր լարման էլեկտրական հոսաքնի գիծ և այլն: Ակնհայտ է, որ նման նախագծերի պարագայում թուրք-իսրայելական «սառը պատերազմի» մասին կանխատեսումները պարզապես անհիմն են: Հետևաբար, որտեղ է Էրդողանի դեմարշի գաղտնիքը:
Կարծում ենք, այս հարցի բացատրությունն ավելի քան ակնհայտ է: Սրանով Թուրքիան իսլամական աշխարհում լիդերություն ստանձնելու հերթական քայլն է անում: Հայտնի է, որ Իրանն արդեն իսկ ստանձնել է շիա մուսուլմանների քաղաքական «տանիքի» դերը և քիչ թե շատ արդյունավետությամբ կարողանում է խնդիրներ լուծել իր սահմաններից դուրս ապրող շիա մահմեդականների միջոցով ու ներգրավմամբ (Լիբանան, Իրաք): Այստեղ թերևս միակ բացառությունն Ադրբեջանն է, սակայն սա նույնպես բացատրելի է` խորհրդային աթեիզմի քաղաքկանությունը ադրբեջանական հասարակության վրա ևս իր ազդեցությունը թողել է և կրոնական հողի վրա Բաքվի նկատմամբ ազդեցություն ձեռք բերելու համար Թեհրանին դեռ երկար ժամանակ է պետք: Դառնանք թուրքերին, ովքեր հանդիսանում են սուննի իսլամի հետևորդներ և իսլամական աշխարհի այդ հատվածում լիդերության դերի համար մրցակցության մեջ են այլ երկրների հետ, որոնց շարքում առաջինը Սաուդյան Արաբիան է: Նման դերակատարություն ստանձնելու համար, բացի ահռելի ֆինանսա-տնտեսական ռեսուրսներից, Էր Ռիյադի առավելությունների մեջ է այն հանգամանքը, որ հանդիսանում է Մուհհամեդ մարգարեի հայրենիքն ու տիրապետում է մահմեդականների համար առանցքային կարևորություն ունեցող սրբայրերին` Մեքքա, Մեդինա և այլն: Եվ չնայած դրան, ինչպես նաև այն հանգամանքին, որ Սաուդյան Արաբիան հսկայական միջոցներ է նվիրաբերել «անհավատների» դեմ սրբազան պատերազմ վարելու գործին (Աֆղանստան, Պակիստան, Չեչնիա, Դաղստան, Ադրբեջան, Պաղեստին և այլն), այնուամենայնիվ վերջին շրջանում այն կորցրել է իր մրցունակությունը: Պատճառն իսլամական երկրների դեմ սկսված արշավի ժամանակ նրա որդեգրած Արևմուտքին լոյալ դիրքորոշումն էր` սկսած ԱՄՆ աֆղանական ու իրաքյան արշավներից, վերջացրած «Ձուլածո կապարով»: Եթե հաշվի առնենք, որ արաբական աշխարհի այլ տերությունները (Եգիպտոս, հնարավորության սահամններում` Սիրիա, Իրաք) ևս իրենց հերթին փորձում են խոչընդոտել սաուդցիների հավակնություններին, ակնհայտ կդառնա, որ այսօր Էր Ռիյադը չունի ռեսուրսներ ու ընկալում` իսլամական աշխարհում լիդերություն ստանձնելու համար: Ստացվում է, որ Թուրքիային իր վաղեմի հավակնությունները բարձրաձայն արտահայտելու ու համապատասխան գործողությունների դիմելու համար ստեղծվել են առավելագույն նպաստավոր պայմանները, և միամտություն կլիներ եթե դրանք չօգտագործվեին: Ըստ էության, հենց դա էլ արվեց. Էրդողանը Դավոսոմ համայն սուննիների քաղաքական «տանիք» դառնալու հայտ ներկայացրեց: Պատահակն չէ, որ Էրդողանի դավոսյան դեմարշը բացի Պաղեստինից հավանության արժանացավ միայն Իրանում` Ահմադինջեադը շնորհակալություն հայտնեց նրան:
Այս ամենով հանդերձ` Թուրքիայի վարչապետի քայլը նաև իր հանրությանն էր ուղղված: Առաջիկայում Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնք Էրդողանի ու նրա գլխավորած կուսակցության հետագա իշխանավարության տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն: Եվ եթե հաշվի առնենք Թուրքիայում աղմուկ հանած «Էրգենեկոնի» գործի առկայությունը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ապա կարելի է պնդել, որ Էրդողանի իշխանության տապալման լուրջ մտավախություններ, այնուամենայնիվ պետք է լինեն: Ուստի այս փուլում Էրդողանը վճռել է խաղարկել «իսլամիզմի» խաղաքարտը, իսկ դա լավագույնս անելու համար Գազայում սպանվող դավանակից եղբայրներին սատար կանգնելուց ավելի արդյունավետ քայլ հնարավոր չէր մտածել: Վկան` հայրենիքում գտած ընդունելությունը:
Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նկատենք, որ Թուրքիայի` իսլամական աշխարհի լիդեր լինելուն դեմ չեն նաև Արևմուտքում ու հենց Իսրայելում: Պրագմատիզմը հուշում է, որ թուրքական աշխարհիկ պետությունը` անգամ իսլամիստական կուսակցության կառավարման պարագայում, շատ ավելի կանխատեսելի գործընկեր է, քան` երբեմն-երբեմն «ջիհադ հայտարարելու» անհրաժեշտությունը դիտարկող ռեժիմները: Մյուս կողմից հետաքրքիր էր Էրդողանի ակցիայի հետևանքները: Դատեք ինքներդ: Մինչ այդ միաջազգային հանրությունն ու համաշխարհային տեղեկատվական հոսքերը չէին դադարում Իսրայելի որդեգրած քաղաքկանությունն ու կիրառած մեթոդները քննադատալ, սակայն հայտնի միջադեպից հետո, կարծես թե, դատապարտման հոսքը դադարեց: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանի «անհամարժեք վարքը» բավարար էր Իսրայելին «ներելու» համար:
Ամփոփելով` նկատենք, որ Թուրքիան ու Իսրայելը հերթական անգամ լուծում են իրենց առջև դրված խնդիրները և փոխադարձաբար օժանդակում են միմյանց:
Դառնալով մեր հարցերին` վերստին արձանագրենք, որ թուրք-իսրայելական սուր լարվածություն չի սպասվում: Սակայն անգամ, եթե մեր կանխատեսումներն այս հարցում իրականություն չդառնան, միևնույն է դա բավարար պայման չէ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Անհրաժեշտ է հիշել, որ հրեաները Հայոց ցեղասպանությունը դիտարկում են Հոլոքոստի հետ զուգահեռներ տանելու համատեքստում: Հասկանալու համար` ինչ է դա նշանակում, ընդամենը պետք է Մեծ եղեռնը մտովի համեմատել հույների կոտորածների, Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիա զանգվածային բնաջնջումների հետ, այնինչ հայ հանրության զգալի հատվածը նշված աշխարհագրական տեղանուններն անգամ չգիտե:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում