ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄՈԴԵԼՈՎ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Պաշտոնական Երևանի կոմպլեմենտար քաղաքականությունը, կարծես թե, կոնկրետ արդյունքներ է տալիս, որոնք առարկայանալու լուրջ հնարավորություններ կարող են ստանալ Հայաստանի իշխանությունների նախաձեռնողական քայլերի շնորհիվ:

Անվտանգության քաղաքականության Մյունխենի 45-րդ համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը՝ հանդիպումների օրակարգն ու ելույթները, թույլ են տալիս ենթադրել, որ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Հայաստանը նոր դերակատարություն ստանձնելու հայտ է ներկայացնում, որը հիմնված է լինելու ոչ միայն Հայաստանի կամքից անկախ եղած գործոնների ու գործընթացների, այլ նաև՝ Հայաստանի իշխանությունների կամքի վրա:

Փորձենք ի մի բերել վերջին մի քանի ամիսներին տեղ գտած փաստերն ու զարգացումները և այդ համատեքստում դիտարկել Մյունխենում տեղ գտած քննարկումները:

Եվրոպական անվտանգություն

Կասկածից վեր է, որ այսօր միասնական Եվրոպային առավելապես հուզում է սեփական անվտանգության խնդիրը, որի համատեքստում առանցքային նշանակություն է ստացել էներգետիկ անվտանգությունը: Այս տարվա հունվարին տեղ գտած ռուս-ուկրաինական «գազային պատերազմը» պարզապես հաստատեց այն մտավախությունը, որ արևելքից միայն ռուսական էներգետիկ սնուցում ստացող Եվրոպան խիստ խոցելի վիճակում է և էներգետիկ ենթակառուցվածքների ու աղբյուրների հետագա դիվերսիֆիկացում չապահովելու դեպքում այդ կախվածությունը գնալով խորանալու է:

Բնականաբար, եվրոպական քաղաքական էլիտաներն այս հարցը վաղուց են բարձրացրել, ինչի հետևանքով էլ ծնվել են մի շարք նախագծեր ու ծրագրեր, որոնցով նախատեսվում է Եվրոպան Ռուսաստանը շրջանցող ենթակառուցվածքներով կապել Կենտրոնական Ասիայի ու Հեռավոր Արևելքի հետ: Հատկանշական է, որ այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն է տրվում «Նաբուկո» նախագծին, որով նախատեսվում է կենտրոնասիական գազը Հարավային Կովկասով հասցնել Արևելյան Եվրոպա: Այսպիսով ակնհայտ է, որ Եվրոպական անվտանգության ապահովման տեսանկյունից Հարավային Կովկասը բավականին լուրջ նշանակություն ունի:

Նոր իրողություններ Հարավային Կովկասում

Վերը նշվածը պարզ էր դեռևս այն ժամանակ, երբ նախաձեռնվեց «Նաբուկոն» ու մյուս նմաօրինակ նախագծերը: Սակայն ռիսկերն, ըստ երևույթին, մինչև վերջ հաշվարկված չէին: Մասնավորապես, Եվրոպան այլընտրանքային ենթակառուցվածքներով ապահովելու ծրագրերում կենտրոնական դեր էր հատկացված Վրաստանին, որով անտեսվել էր երկու մեծ ռիսկ.

Ա/ hաշվի չէին առնվել Վրաստանի՝ երկրի ներսում ու հարևանների հետ ունեցած հիմնախնդիրները, որոնք այդ երկրին խոցելի են դարձնում ցանկացած հակադրության դեպքում,
Բ/ նմանօրինակ նախագծերն իրականացվում էին (անկախ այն բանից՝ միտումնավո՞ր, թե ոչ) մյուս խաղացողների (մասնավորապես՝ Հայաստանի) փաստացի մեկուսացմամբ, ինչը նպաստում էր տարածաշրջանում բաժանարար գծերի խորացմանն ու կայունության թուլացմանը:

Եվրոպան այս ռիսկերի կարևորությունը սկսեց հասկանալ միայն 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո: Անկախ օսական ճակատում լարվածության մեղավորների ով լինելու հանգամանքից, հասկանալի դարձավ, որ Վրաստանը չէ այն գլխավոր գործընկերը, որի հետ Արևմուտքը կարող է շարունակել խաղալ այս տարածաշրջանում: Ընդ որում՝ այս եզրահանգումը հետևանքն էր ոչ միայն այն իրողության արձանագրման, որ տարածաշրջանում Ռուսաստանի հետ խորը հակադրության մեջ մտած Վրաստանը հուսալի չէ, ավելին՝ խիստ խոցելի է (Արևմուտքում, կարծես թե հասկացել են, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կշարունակի հետևողականություն դրսևրել Վրաստանն ապաինտեգրացնելու հարցում): Վրաստանի վրա խաղադրույք կատարելուց և նրան որպես հիմնական գործընկեր դիտելուց Արևմուտքի հրաժարվելը պայմանավորված էր նաև Սահակաշվիլու ռեժիմի միֆազերծմամբ:

Արևմուտքը՝ փնտրտուքների մեջ

Արդեն նշեցինք, որ օգոստոսյան դեպքերից հետո Արևմուտքի, գլխավորապես Եվրոպայի համար պարզ դարձավ, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր մեխանիզմներ, և որ ամենակարևորն է՝ նոր գործընկեր: Վրաստանի գործոնի անարդյունավետության վերլուծությունը ցույց է տալիս մի քանի կարևոր չափանիշ, որոնք պետք է ընկած լինեն տարածաշրջանային հետագա զարգացումների հիմքում: Ըստ այդմ, ակնհայտ է, որ գլխավոր նպատակին՝ տարածաշրջանային կայունությանը, կարելի է հասնել այնպիսի միջոցներով, որոնք կբացառեն բաժանարար գծերը և չեն անտեսի տարածաշրջանում հետաքրքրություն ցուցաբերող մյուս խաղացողների շահերը: Այս համատեքստում առավելապես կարևորվում է Ռուսաստանը, որն իր հերթին ոչ միայն «պատմական» հավակնություններ է դրսևորում ողջ տարածաշրջանի համար, այլև՝ հնարավորինս փորձում է հակազդել Եվրոպայի՝ էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացման քաղաքականության իրագործմանը (ի վերջո դա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, և հասկանալի է, որ Մոսկվան թույլ չի տա այդ նպատակներով, այն էլ առանց իր կարծիքը հաշվի առնելու, օգտագործել մի տարածաշրջան, որտեղ իր ազդեցությունը դեռ նշանակալից է): Ընդսմին պարզ է դառնում, որ Եվրոպան չի ցանկանում լիովին անտեսել Ռուսաստանին: Սա պարզ դարձավ նաև Մյունխենյան համաժողովում Նիկոլյա Սարկոզիի առաջարկից, ըստ որի անհրաժեշտ է նոր տրանսատլանտյան անվտանգության հայեցակարգ մշակել, որում ներառված կլինի նաև Ռուսաստանը: Եթե ասվածը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա, կստացվի, որ Եվրոպայի նոր գործընկերոջը ներկայացվող պահանջներին առավել քան որևէ մեկը համապատասխանում է միայն Հայաստանը:

Ընդառաջ քայլ` Հայաստանի կողմից

Այս իրողությունների առկայության պայմաններում իրապես նախաձեռնողական է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի համաժողովում: «Պետք է ընդունել մի պարզ, շատ պարզ իրողություն. հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարածաշրջանում շարունակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու քաղաքականությունը»,- ասել է նախագահն իր ելությում՝ մինչ այդ առաջարկելով տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման իր բանաձևը. «Տարածաշրջանի ապագայի ճանապարհը առկա շահերի զուգակցման ճանապարհն է, մյուս բոլոր ճանապարհները հղի են նոր կորուստներով: Այսօրվա մարտահրավերներից է այն, որ մենք կարողանանք կապել ոչ միայն արևելքն ու արևմուտքը, այլ նաև հյուսիսն ու հարավը, որ մեր տարածաշրջանը դառնա խաղաղության ու համագործակցության խաչմերուկ: Վստահ եմ, որ Հարավային Կովկասի պետությունների համատեղ ջանքի ներուժը շատ ավելի մեծ է, քան նրանցից յուրաքանչյուրի ներուժի հանրագումարը»:

Սա, ըստ էության, այն լուծումն է, որը Եվրոպան հասկացել և փորձելու է գնալ այդ ճանապարհով. հակադրման փոխարեն՝ համագործակցություն:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ, Եվրոպա-Հայաստան գործընկերության մասին ի՞նչ խոսք կարող է լինել, երբ ընդամենը օրեր առաջ Հայաստանը միացավ ՀԱՊԿ շրջանակներում Օպերատիվ արձագանքման կոլետիվ ուժերի ստեղծմանը (որը ռուսական մամուլում, սովորության համաձայն, ներկայացվեց բացառապես հակաարևմտյան շեշտադրումներով): Կարծում ենք, հենց այստեղ է «տարածաշրջանային լուծումների» բանալին: Ըստ էության, Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ ճիշտ այնքան, որքան հարևան երկրները, միաժամանակ անդամակցում է Եվրոպան միավորող բազմաթիվ կազմակերպությունների ու ծրագրերի, ավելին՝ ցույց է տալիս, որ այդ մասնակցությունն ինքնանպատակ չէ, այլ երկիրն արդիականացնելու ռեսուրսներից օգտվելու պատրաստակամություն (ԵԽԽՎ վերջին մեկ տարվա զարգացումները դա են ցույց տալիս):

Ավելին՝ օգոստոսյան իրադարձություններից հետո պաշտոնական Երևանի հավասարակշիռ մոտեցումները ցույց տվեցին, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և հակված չէ արկածախնդրությունների: Կնշանակի` Հայաստանն այն կամուրջն է, որի միջոցով կարելի է կառուցել ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգությունն ու տարածաշրջանային համագործակցությունը, այլև՝ անհրաժեշտության դեպքում կարելի է այստեղից սկսել Արևմուտք-Ռուսաստան համագործակցությունը:

Թուրքիան ու Ադրբեջանը մեկ միասնություն չեն

Տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից այս երկու երկրները կարևորվում են Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ չունենալով (անգամ, Իրանի պարագայում Հայաստանը կարող է Արևմուտքի համար կամուրջի դերակատարություն ստանձնել): Սակայն այդ ուղղությամբ ևս զարգացումներ կան, որոնցում կրկին մեծ տեղ ունի Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտնում ընտրվելուց հետո իր ելույթներում բազմիցս նշել է, որ հետայսու Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի նախաձեռնողական պետք է դառնա: Որպես դրա ապացույց, նախագահն ինչպես գիտենք, հանդես եկավ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների, ուղղակի երկխոսությամբ բարելավելու նախաձեռնությամբ: Արդեն այսօր ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը որոշակի հաջողություններ է գրանցում: Ընդ որում այդ հաջողությունների մասին գնահատականները ոչ թե փորձագիտական մակարդակի են, այլ՝ պաշտոնական: Երկկողմ բանակցություններում որոշակի առաջընթացի մասին պաշտոնապես հայտարարել են թե Հայաստանի և թե Թուրքիայի արտգործնախարարները: Իսկ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան աչքի է ընկել խիստ լավատեսությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկա մի քանի ամիսներին հայ-թուրքական երկխոսությունը կոնկրետ արդյունքներ կունենա: Այս օրինակը բերեցինք, ընդամենը, ֆիքսելու համար՝ ինչ ասել է նախաձեռնողականություն արտաքին հարցերում և ինչ արդյունքների կարող է բերել այն:

Միևնույն ժամանակ ինչ-ինչ շրջանակներ փորձում են զուգահեռել հայ-թուրքական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Սա անշուշտ մոլորություն է: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ թուրքական կողմի հետ Հայաստանը երկխոսությունը վարում է առանց նախապայմանների, հետևաբար Անկարայի հետ Երևանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ որևէ քննարկելու բան չունի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, կարծում ենք, այս երկիրը գլոբալ տրենդների փոփոխություններն ընկալելու լուրջ խնդիր ունի: Նկատենք միայն, որ դրանցում սպառազինությունների մրցավազք կամ ռազմատենչ հայտարարությունները տեղ չունեն: Այս տեսնակյունից բավականին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի պատասխանը Ադրբեջանի արտգործնախարարի արձագանքին:

Ասվածը Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներ չի ենթադրում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հարավային Կովկասը խաղաղության և համագործակցության խաչմերուկի վերածելու անհրաժեշտության մասին հայտարարությունն իրագործել հնարավոր չէ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել: Սրան ի պատասխան նախագահ Սարգսյանն ասել է. «Ես իմ ելությում որևէ պետության անուն չեմ տվել Հայաստանից բացի, և եթե ելությում հնչած «ռազմական հռետորություն», «սպառազինությունների մրցավազք», «ապակառուցողական մոտեցումներ» հասկացություններն Ադրբեջանի արտաքինգործերի նախարարը վերագրում է իր երկրին, ես կարծում եմ, որ նա, ամենայն հավանականությամբ, իրավացի է: Նա իրավացի չէ մեկ այլ հարցում, երբ փորձում է իր և իր պետության անունից պայմաններ թելադրել Հայաստանին: Կարծում եմ, որ արդարացի չէ խոսել ագրեսիայի մասին, երբ անկախացած ԼՂՀ դեմ Ադրբեջանն իրոք ագրեսիա սկսեց իրականացնել, և որպեսզի ռազմական գործողությունների արդյունքում ԼՂ ժողովուրդը չբնաջնջվի, ծառս եղավ և կարողացավ ինքին իրեն պաշտպանել՝ այդ ընթացքում, անշուշտ, գրավելով որոշակի տարածքներ, որտեղից ամեն օր հարյուրավոր ռումբեր էին թափվում ծերերի, երեխաների, կանանց վրա: Մի՞թե այդ մարդիկ մեղավոր են, որ կարողացել են չբնաջնջվել, ու հիմա էլ և ԼՂ ժողովուրդը, և Հայաստանն ասում են՝ նստենք բանակցային սեղանի շուրջ, միջազգային բոլոր չափանիշների, սկզբունքների հիման վրա բանակցենք և գանք լուծման»: Այս էպիզոդի ներկայացմամբ նպատակ ունենք ընթերցողին ցույց տալ, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում լուրջ դերակատարության հայտ ներկայացնելով ու տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների հետ նոր մոտեցումներով համագործակցության առաջարկ ներկայացնելով՝ Հայաստանն ամենևին էլ չի պատրաստվում անհարկի զիջումներ անել ազգային, մասնավորապես՝ ԼՂ հարցում: Կարծում ենք, նախագահ Սերժ Սարգսյանի այն բանաձևումը, թե «մենք կռվելուց չենք վախենում, բայց չենք գնում պատերազմի», դրա մասին է վկայում:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}