Սպորտ 17:45 11/02/2009

Էդուարդ Ղումաշյան. «Մենեջերները փորձում են օգտագործել ճգնաժամը, որպեսզի ավելի քիչ վճարեն բռնցքամարտիկներին»

Բռնցքամարտի աշխարհում մեր հայրենակից Էդուարդ Ղումաշյանի հեղինակությունը շատ բարձր է: Այժմ նա “Red Stars Boxing” ընկերության տնօրենն է: Allboxing.ru կայքի թղթակցին տված հարցազրույցում Ղումաշյանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության, ռուսաստանյան բռնցքամարտիկների անցկացրած ամերիկյան ուսումնամարզական հավաքների և այն պատճառների մասին, որոնց պատճառով աշխարհի մի շարք չեմպիոնների չի հաջողվել հաջողությամբ պաշտպանել նվաճած կոչումները: Հարցազրույցը թարգմանաբար հրապարակում ենք որոշակի խմբագրումներով և կրճատումներով:

- Վերջին ժամանակների ամենահրատապ թեման ֆինանսական ճգնաժամն է: Ազդում է այն պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, և եթե այո, ապա ինչպես:
- Կարծում եմ` ճգնաժամը բռնցքամարտի վրա նույնպես իր ազդեցությունը թողնում է, ինչպես և մեր կյանքի մյուս ոլորտների վրա: “Telefutura” ալիքը եթերից հանել է իր հանրահայտ շոուները, չնայած որ դրանք բավական մեծ ռեյտինգ ունեին: Որպես պատճառ` ընկերությունը մատնանշել է արտադրանքի բարձր արժեքը: Մյուս կողմից` Մոզլի-Մարգարիտո մենամարտը երկրպագուների թվաքանակով ռեկորդ է գրանցել: Նշենք միայն, որ բասկետբոլային «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի խաղերին կամ Մադոննայի համերգներին այդքան մարդ ներկա չի լինում: Ես կարծում եմ, որ մենեջերները փորձում են օգտագործել ճգնաժամը, որպեսզի ավելի քիչ վճարեն բռնցքամարտիկներին: Վերջերս ինձ զանգահարեցին և Վադիմ Տոկարևի համար առաջարկեցին մենամարտ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար` ընդդեմ Թոմաշ Ադամեկի: Դրա դիմաց առաջարկում էին ընդամենը 30 հազար դոլար, մինչդեռ նման մրցամարտի ռեալ հոնորարը 10 անգամ ավելի բարձր պետք է լինի: Երկրպագուները նախկինի պես հաճախում են բռնցքամարտի շոուներին: Ընկերությունները վճարում են երկու ռաունդների միջև ընկած ժամանակահատվածում իրենց գովազդների ցուցադրության համար: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Վախենամ, որ ճգնաժամն ավելի շատ կազդի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա Ռուսաստանում և եվրոպական այլ երկրներում, որտեղ բռնցքամարտը չի դասվում հանրաճանաչ մարզաձևերի շարքին:

- Նախկին ԽՍՀՄ բռնցքամարտիկներից ում հետ եք հիմա աշխատում:
- Այժմ ես բանակցություններ եմ վարում ամերիկյան մենեջերներից մեկի` Ռուստամ Նուգաևի հետ: Իմ մարզումային բազայում է հիմա գտնվում Ռուդոլֆ Ասատուրյանը: Հիմա նա Անգուլոյի մարզումային գործընկերն է: Փետրվարի վերջին այստեղ կգան նաև մի շարք բռնցքամարտիկներ, որոնք բոլորն էլ ելույթներ են ունենալու ԱՄՆ-ում:

- Ոչ վաղ անցյալում Գերման Տիտովը հայտարարեց ԱՄՆ-ում մշտական մարզումային բազայի բացման մասին: Ինչպես եք Դուք գնահատում այդ որոշումը:
- Ողջունում եմ Տիտովի որոշումը: Այդպիսի քայլը ռուսաստանյան բռնցքամարտի համար կարող է օգտակար լինել, քանի որ բռնցքամարտիկները հնարավորություն կստանան մարզումային հիանալի մրցամարտեր անցկացնել: Միևնույն ժամանակ կբարձրանան նրանց շանսերը` հայտնվելու ամերիկյան հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում: Բայց, կապված այս հարցի հետ, կուզեի մեջբերել Պովետկինի մենեջեր Վլադիմիր Խրյունովի կարծիքը. «Գերման Տիտովը Յուրի Գագարինը չէ»: Գերման Տիտովից առաջ Լոս Անջելեսում արդեն մարզումային ճամբարներ կազմակերպվել են. այնտեղ մարզվել են Կլիչկո եղբայրները, արդեն որոշ ժամանակ է` գործում է “Red Stars” ճամբարը, որին իրենց հաջողություններով ինչ-որ չափով պարտական են Վախթանգ Դարչինյանը, Վադիմ Տոկարևը, Ռուստամ Նուգաևը, Վլադիմիր Զիկովը:
Հնարավոր է` երկրպագուներին թյուրիմացության մեջ կարող է գցել «մարզումային ճամբար» արտահայտությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում այն ավելի շատ նշանակում է մարտին նախապատրատության փուլ, քան թե ինչ-որ որոշակի տարածք: Բռնցքամարտիկները և նրանց մարզիչները ժամանում են որևէ վայր, վարձակալում մարզադահլիճից ոչ հեռու գտնվող բնակարան կամ էլ համար հյուրանոցում, կտրվում արտաքին աշխարհից ու սկսում նախապատրաստվել մարտին: Ներկա պահին Լոս Անջելեսում է հաստատվել Ամիր Խանի մարզումային ճամբարը: Ամեն առավոտ նա վազում է մարզադաշտում, սարերում կամ էլ լողափին: Այնտեղ նրան որևէ մարզահամալիր չի պատկանում: Միակ ինձ հայտնի բռնցքամարտիկը, որը սեփական ճամբար է ունեցել, Օսկար Դե Լա Խոյան է: Բայց նա էլ մի քանի տարի առաջ այդ տունը վաճառեց խառը մենամարտերի ներկայացուցիչ Տիտո Օրտիզին: Մենեջերներից սեփական մարզումային ճամբար միայն Դոն Քինգն ունի, այն էլ` Քլիվլենդում:


- Ըստ Ձեզ` ինչու Ռոման Կարմազինը, Դմիտրի Կիրիլովը և Դենիս Ինկինը պարտություններ կրեցին կոչման պաշտպանության համար անցկացրած առաջին իսկ մարտում:
- Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ռուսաստանը բռնցքամարտի ավանդույթներ չունի: Երբ բռնցքամարտիկը նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը, այնուհետև չգիտի, թե ինչպես պետք է իրեն պահի: Կարմազինը, օրինակ, սկսեց մամուլի միջոցով հարձակումներ գործել Քինգի վրա, այնուհետև որոշեց դառնալ մենեջեր և խոստացավ իր թևերի տակ հավաքել ռուս բռնցքամարտիկներին: Այդ ամենը նրան հեռացրեց չեմպիոնի կոչման պաշտպանության համար մարտին նախապատրաստվելու գործընթացից, իսկ փորձառու մեկը, որը նրան կբացատրեր որդեգրած ուղղության սխալները, նրա կողքին չհայտնվեց: Ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք Օսկար Դե Լա Խոյայի “Golden Boy Promotioms” ընկերությունը կարող էր այդքան հաջողակ լինել, եթե նա այն կազմակերպեր առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճելուց անմիջապես հետո: Այստեղ տեղին է հիշեցնել ասացվածքը` «ամեն ինչ իր ժամանակն ունի»: Ինչ վերաբերվում է Կիրիլովին ու Ինկինին, նրանք նվաճել էին թափուր կոչումներ ոչ այնքան ուժեղ մրցակիցների հետ մենամարտերում, այլ ոչ թե ձեռք էին բերել` հաղթելով այդ կոչումների օրինական տերերին: Այն, ինչ հեշտ է ձեռք բերվում, հեշտ էլ կորչում է:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}