Չնայած լավատեսական հայտարարություններին, լավատես լինելու առիթ չկա

Հեղինակ` Արմեն Մինասյան

Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ունեցած ելույթում հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և այն կյանքի է կոչել: Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել. դրա համար չկան ոչ իրավական, ոչ պատմական հիմքեր, և որ ամենակարևորն է` չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը»: Միևնույն ժամանակ հանրապետության նախագահն, ներկայացնելով Հայաստանի դիրքորոշմանը, վերստին հայտարարեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընբտրանք չունի: «Միակ ճանապարհը բանակցություններն են, և ովքեր փորձում են այս բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն, նրանք խորապես սխալվում են գոնե մի շատ պարզ պատճառով, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մեր հայրենի հողը գին չունի, իսկ եթե գին չունի` սակարկելն անիմաստ է»,- ընդգծեց նախագահը` նկատելով, որ Հայաստանը բանակցություններին մասնակցում է մեկ նպատակով` հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ազատ իրացման փաստը:

Սերժ Սարգսյանն այս հայտարարությունը, թերևս առաջին հերթին, արեց Հայաստանի ներքաղաքական պրոցեսների համատեքստում` հավանաբար, նպատակ ունենալով փարատել հայաստանյան ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված այն խոսակցությունները, թե իբր, արտաքին քաղաքականության մեջ վերջերս Հայաստանի գրանցած հաջողությունները ԼՂ հիմնահարցում ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք են (ինչն, ըստ էության, հասավ նպատակակետին): Սակայն դժվար էր հավատալ, որ նախագահի այս հայտարարությունը կման առանց ադրբեջանական կողմի բուռն արձագանքի:
Արձագանքը չուշացավ: Այն ինտենսիվ էր, բազմաշերտ` նախորդիվ բազմիցս հնչեցրած շեշտադրումներով, միևնույն ժամանակ` հակասական:

Այսպես, առաջին արձագանքը ստացվեց ադրբեջանական ԱԳՆ-ից: Ոչ անհայտ Խազար Իբրահիմը հայտարարեց, թե «և իրավական, և պատմական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, և դա ճանաչված է միջազգային հանրության կողմից»: Ավելին` ադրբեջանցի պաշտոնյայի վստահեցմամբ` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» (Հայաստանի նախագահն իրականում ասել է «ԼՂՀ քաղաքցիներ») հասկացություն չկա, կա միայն «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն, ԼՂ կարգավիճակն էլ կլինի այնպիսին, ինչպես ամրագրված է Ադրբեջանի սահմանադրության մեջ:

Հարևան երկրից երկրորդ ազդակը եկավ այն լուրի հետ, ըստ որի հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը մասնակցել է Միխայիլ Գուսմանի` «Իշխանության բանաձև» («Формула власти») հաղորդաշարին: Ադրբեջանական գործակալությունները, բնականաբար ոչ առանց հաղորդման հեղինակի թույլտվությամբ, արդեն այսօր շրջանառության մեջ դրեցին Իլհամ Ալիևի հարցազրույցի` Լեռնային Ղարաբաղի թեմային վերաբերող հատվածները (հաղորդման պրեմիերան նախատեսված էր միայն փետրվարի 14-ին): Ինչևէ:

«Ես համաձայն եմ, որ որոշակի առաջընթաց կա: Ես նույնիսկ կասեի` որոշակի հույսեր կան, որ հակամարտությունը կարող է խաղաղ ճանապարհով լուծվել: Մեր հավատարմությունը բանակցային գործընթացին այն գլխավոր փաստարկն է, որը վկայում է մեր կառուցողական լինելու մասին: Այլապես մենք հարցն այլ ձևով կլուծեինք: Այն պահին, երբ մենք կհասկանանք, որ բանակցություններն անիմսատ են, հավանաբար, որոշիչը կդառնա հակամարտության կարգավորման այլ ուղիների որոնման հարցը: Սակայն մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացի ռեսուսրները սպառված չեն»,- ասել է Իլհամ Ալիևն ու խոսել Ադրբեջանի ռազմա-արդյունաբերական համալիրի «նվաճումների», բանակի «պրոֆեիսոնալիզմի», ռազմական ծախսերի մասին: Նա վստահեցրել է, թե կշարունակեն պահպանել ու ավելացնել ռազմական կարիքների վրա հատկացվող միջոցների չափերն, քանի դեռ «հողերը չեն վերադարձրել»: Ավելին` Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ եթե պատերազմի տարիներին իր երկիրն ունենար այնքան ռազմական ներուժ, որքան այսօր, ոչ մի երկիր չէր կարողանա ռազմի դաշտում իր կամքը թելադրել Ադրբեջանին: Նա ևս իր հերթին նկատել է, թե հարցի լուծումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մեջ` միջազգային իրավունքի նորմերի հիման

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն ի պատասխան ադրբեջանական արձագանքների երրորդ ալիքը պայմանավորված էր ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի` այդ երկրում ունեցած հանդիպումներով: Այդ մեկնաբանություններից հիշատակման է արժանի Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի ձևակերպումը, ով հայտարարել է, թե իր երկիրը բավարարված չէ ԼՂ հարցով բանակցությունների արդյունքներից:

Այս փաստերը շարադրելուց հետո անշուշտ կարող էինք կանգ առնել դրանց քննարկման վրա ու պարզել` ինչո՞ւ և ո՞ւմ համար են դրանք արված: Իմիջիայլոց հարցադրումները բավականին շատ են: Այսպես, Խազար Իբրահիմը պնդումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հարցն արդեն իսկ լուծված է` «ժողովուրդ» չկա, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչի՞ շուրջ բանակցում իր երկրի ղեկավարը, դեռ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հույս էլ ունի: Տիկին Մուրադովան էլ իր հերթին դժգոհություն է հայտնում բանակցությունների արդյունքներից, այն դեպքում, երբ Ալիևը նույն օրը հայտարարել է, թե առաջընթաց կա և ինքը բանակցային ռեսուրս տեսնում է:

Հարցերի մի ամբողջ շարան կարելի էր պատրաստել նաև Ադրբեջանի զինուժի իրական հնարավորությունների խնդրի շուրջ` կասկածի տակ առնելով ինչպես դրանց պորֆեիսոնալիզմն ու միջազգային չափանիշների համապատասխանությունը, այնպես էլ հատկացված «ահռելի» գումարների ծախսման արդյունավետությունը: Սակայն մեր խնդիրը տվյալ դեպքում այդ չէ: Առաջին հերթին` որովհետև վստահ ենք, որ այդ հայտարարություններն արվել են ներքին սպառման համար, սեփական ժողովրդին «դուխ» տալու համար: Հավանաբար, պետք էր այս փուլում «բազե»-ի կեցվածք ընդունել, որպեսզի ադրբեջանական ռազմատենչության միֆը չփլուզվի, ինչի վտանգն իրապես առկա էր այն բանից հետո, երբ Մյունխենում Սերժ Սարգսյանը ուղղակի հասկացրեց, որ պատերազմի սպառնալիքով Հայաստանին որևէ պահանջ պարտադրելն անիմաստ է:

Սույն հրապարակման նպատակը մեր այն պնդման վերահաստատումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում այս փուլում հնարավոր չէ: Առաջին հերթին` երկու երկրների հասարակությունների` որևէ լուծման պատրաստ չլինելու պատճառով (գլոբալ ու ռեգիոնալ խաղացողների շահերի գործոնը մի կողմ ենք դնում): Այս մասին մեր տեսակետը ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ (տես` 19:32 09/02/2009, ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄՈԴԵԼՈՎ):

Հասկանալի է, որ լուծում չլինելու պարագայում հակամարտության կողմերի հայտարարությունները, որոնք բնականաբար իրարամերժ են, ընդամենը պետք է ներքաղաքական պրիզմայով դիտարկել: Կարծես թե, և Ադրբեջանում, և Հայաստանում դրա կարիքը կա: Բաքվի խնդիրները մեզ քիչ են հուզում, ուստի անդրադառնանք հայկական քաղաքական պրոցեսներին: Վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխանությունների հետ տոտալ հակադրության մեջ գտնվող ընդդիմությունն իր պայքարը կառուցում է այն տրամաբանության վրա, որ Հայաստանի իշխանություններն արտաքին ճակատում որևէ հաջողություն գրանցելու ռեսուրս չունեն, և այդ համատեքստում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում շահարկել Լեռնային Ղարաբաղի հարցը (ի դեպ, այդ մոտեցումը տարբեր շեշտադրումներով, կարելի է վերագրել վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում եղած բոլոր ընդդիմություններին): Սխեման հետևյալն է` եթե ինչ-որ բան հաջողվել է ստանալ, կնշանակի ինչ-որ բան էլ զիջվել է, և քանի որ Երևանը ոչինչ չունենալով կարող էր զիջել միայն Լեռնային Ղարաբաղի հարցում կնշանակի, հենց այդպես էլ եղել է: Այս տրամաբանությունն էր առկա ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի վերջին քննարկումներից առաջ և հետո, այսպիսի տրամաբանություն կա հայ-թուրքական շփումների հարցում, երբեմն-երբեմն այսպիսի շեշտադրում է նկատվում նաև տնտեսական ոլորտի խնդիրների դեպքում: Մինչդեռ ամեն անգամ ստիպված ենք լինում հետահայաց գնահատել ու տեսնել, որ մտավախություններն անտեղին էին: Հետևաբար` դրանք անտեղին են նաև այսօր, երբ, կարծես թե, փորձէ արվում հարցը շահարկել մեկ այլ կոնտեքստում` մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ ապահովել բողոքի անհրաժեշտ ռեսուրս: Կարծում ենք, Հայաստանի նախագահի հայտարարությունը, որն իրականում պարզաբանում էր` ուղղված հայ հանրությանը, հենց այս համատեքստում էր:

Ընդսմին` Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների փոխադարձ հերքող հայտարարությունները արտահայտում են և միաժամանակ բավարարում են հասարակական տրամադրությունները և երկուստեք չեն տեղավորվում փոխզիջումների տրամաբանության մեջ: Հետևաբար` հակամարտության շուտափույթ լուծման մասին լավատեսական գնահատականները խիստ չափազանցված են:

Վերջում հարկ ենք համարում մեր ընթերցողներին ներկայացնել փորձագիտական գնահատականներ, որոնք հնչել են այսօր, աշխարհի տարբեր ծայրերում, սակայն համընկնում են մեր տեսակետին:


Արիել Քոհեն, ԱՄՆ «The Heritage Foundation»-ի փորձագետ. «Կա բավականին բարդ ու դանդաղ դիվանագիտական գործընթաց, սակայն ես լավատես լինելու որևէ պատճառ չեմ տեսնում: Ցավոք սրտի, ես թռիչքի հնարավորություն չեմ տեսնում, քանի որ երկու կողմերն էլ բավականին կոշտ դիրքորոշում են որդեգրել: Ավելին` Հայաստանի դիրքորոշումն ուժեղանում է այն հանգամանքով, որ այն կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Գորան Լենմարկեր, ԵԱՀԿ ԽՎ ԼՂ հարցով ներկայացուցիչ. «Երեք տարի առաջ ես զեկուցեցի այն մասին, որ հակամարտությունը լուծելու ոսկե հնարավորություն կա: Այդ հնարավորությունն այսօր էլ կա: Բայց հայտնի չէ` երկար կլինի՞: Հնարավորությունից զատ կան նաև լուծման ուղիներ: Այդ ուղին որոշակի զիջումներով խաղաղությունն է»:

Վլադիմիր Ժարիխին, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն. «Կոշտ հայտարարությունները խաղի կանոններով են թելադրված: Ոչ ոք չի զիջում ոչ այստեղ, ոչ այնտեղ: Ցանկացած նման փոխզիջում երկու կողմերի հասարակություններում էլ կդիտվի որպես պարտություն: Ուստի, խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու երկրներում էլ լինեն չափազանց ուժեղ իշխանություններ, որոնք կգնան հասարակության համար ապրիորի անընդունելի փոխզիջումների: Առայժմ նման բան հնարավոր չէ»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}