Սպորտ 14:25 13/02/2009

Յանիս Մեժեցկիս.«Երկրորդ կեսում հաջողությանն ավելի մոտ էին հայ ֆուտբոլիստները»

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն նոր մանրամասներ է հաղորդել Լատվիա-Հայաստան հանդիպման ընթացքի վերաբերյալ: Մինչ դրանց անդրադառնալը, սակայն, հարկ է շեշտել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը գոհ է իր սաների ցուցադրած խաղամակարդակից, սակայն դժգոհ է արդյունքից` համարելով, որ մեր թիմը կարող էր հանդիպումն ավարտել իր օգտին: Դանիացի մարզիչը Ռոբերտ Զեբելյանի և վնասվածք ստացած Սամվել Մելքոնյանի բացակայության պայմաններում ստիպված էր հարձակողական այլ երկյակ կազմել` վստահելով Գևորգ Ղազարյանին և Դավիթ Մանոյանին, իսկ ահա Լատվիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը չէր պատրաստվում ոչ մեկի զարմացնել և հավատարիմ էր մնացել իր սկզբունքներին` կապված կազմում քիչ փոփոխություններ կատարելու հետ` անկախ խաղի ստուգողական բնույթից:

Լատվիացիների մեկնարկային կազմը դասական տեսք ուներ: Կիսապաշտպանությունում հանդես էին գալիս միասին հավաքականում ավելի քան 350 հանդիպում անցկացրած Վիտալի Աստաֆևը, Անդրեյ Ռուբինը և Յուրի Լայզանսը, իսկ հարձակման գծում խաղում էին փորձառու Մարիս Վերպակովսկիսը և Գիրտս Կառլսոնսը:

Ստարկովին հասկանալ կարելի է. Նրա հավաքականը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում իր խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, առջևում երկու կարևոր խաղ ունի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Լատվիացիները պլանավորում են այդ հանդիպումներում վեց միավոր վաստակել: Հիմնական կազմը, որը մեր հավաքականի հետ խաղում ասպարեզ մտավ հենց սկզբից, այս պահի դրությամբ օպտիմալն է, և, դատելով ամեն ինչից, հենց այս տեսքով Լատվիայի հավաքականը կնախապատրաստվի լյուքսեմբուրգցիների հետ հանդիպումներին: Սակայն նույնիսկ այս կազմով մրցակիցը ոչ մի անլուծելի խնդիր չկարողացավ առաջադրել մեր թիմի պաշտպանությանը, որը պարզապես անթերի էր գործում:

Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի` հանդիպման առաջին խաղակեսում ուժերը հավասար էին: Ոչ մեծ առավելություն ուներ Լատվիայի ընտրանին, բայց գործը գոլային ռեալ պահերի չէր հասնում: Աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Մարիս Վերպակովսկիսը, սակայն երկու անգամ իսպանական «Սելտայի» հարձակվողի սպառնալիքները չեզոքացրեց Գևորգ Կասպարովը: Առաջին կեսի վերջնամասում արդեն խաղի մեջ մտավ լատվիացիների դարպասապահը` հետ մղելով Արարատ Առաքելյանի վտանգավոր հարվածը:

Ընդմիջումից հետո Լատվիայի հավաքականի առավելությունն անհետացավ: Խաղը հավասարվեց, և հանդիպումն սկսեց ընթանալ փոխնիփոխ գրոհների նշանաբանով: Պոուլսենի, սաներն ավելի կազմակերպված էին ու նպատակամղված: Մեր հավաքականի մի քանի գրոհներ կարող էին հանգեցնել ցանկալի արդյունքի, սակայն հերթական անգամ իրեն լավագույն կողմերով դրսևորեց Վանինը: «Վենտսպիլսի» դարպասապահը հետ մղեց կարճ և միջին տարածությունից կատարված մի քանի տհաճ հարված:

Լատվիա-Հայաստան խաղում դարպասապահներն ու պաշտպաններն ավելի ուժեղ էին, քան հարձակվողները: Ճիշտ է` հանդիպման ավարտից 5 րոպե առաջ Արտյոմ Ռուդնևը կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, սակայն նրա հարվածից հետո փայլուն խաղ ցուցադրեց Գևորգ Կասպարովը: ՈՒԵՖԱ-ի կայքի համար կատարած իր մեկնաբանության մեջ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յանիս Մեժեցկիսը խոստովանել է, որ հաշիվը բխում է հանդիպման տրամաբանությունից: «Արդյունքը կարելի է արդար համարել: Մինչև ընդմիջում մենք կարող էինք գոլ խփել: Երկրորդ կեսում հաջողությանն ավելի մոտ էին հայ ֆուտբոլիստները,- նշեց նա:- Ընդհանուր առմամբ` այս խաղը մեզ համար օգտակար ու կարևոր էր բոլոր առումներով»:

Լատվիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Ռուբինը, որը հանդես է գալիս ադրբեջանական «Ինտերում», Բաքու վերադարձից հետո հարցազրույց է տվել ապասպորտ.ազ կայքի թղթակցին:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի հավաքականը Հայաստանի ընտրանուց ավելի ուժեղ է: Վերջին հանդիպումից հետո ես այդպիսի եզրակացության եմ հանգել: Մենք կարող էինք հաղթել, եթե իրացնեինք գոլային հնարավորությունները: Ցավոք, մեզ դա անել չհաջողվեց»,- ասել է լատվիացի ֆուտբոլիստը:

Իհարկե, այլ կերպ նա չէր էլ կարող արտահայտվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղում է Ադրբեջանի առաջնությունում, և Հայաստանի հավաքականի հասցեին արված յուրաքանչյուր լավ արտահայտություն կարող է ուղղվել իր դեմ: Եվ գիտակցաբար չի խոսում այն մասին, որ նույն հաջողությամբ կարող էին նաև պարտվել, ավելին` փորձում է սիրաշահել ադրբեջանցիներին այդ երկրում սովորական դարձած շողոքորթությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}