ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀ .«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՏ Է ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ»
«Գիտության արդյունքները տնտեսության տարբեր ճյուղերում ներդրման տեսակետից Հայաստանը շատ հետ է այլ երկրներից: Մեր գիտնականների կողմից ստեղծված նոր գիտելիքներն այսօր շատ քիչ է ներդրվում տնտեսության մեջ, քան նախորդ տասնամյակների ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ գիտնականների կողմից ստեղծված նոր գիտելիքները տնտեսության մեջ ներդրման հարցով պետք է զբաղվի կիրառական գիտությունը: «Այսինքն այդ հարցով պետք է զբաղվեն ճյուղային ինստիտուտները, որոնք պետք է լուծեն տվյալ ճյուղի խնդիրը և անհրաժեշտության դեպքում աջակցեն, որ նոր գիտելիքները ներդվեն տնտեսության տարբեր ճյուղերում»,- հավելեց նա: Նրա խոսքով, նոր գիտելիքները տնտեսության մեջ կիրառելու առումով մեր երկիրը այլ երկրներից բավականին հետ է ընկել, քանի որ ճյուղային ինստիտուտների թիվը Հայաստանում էապես կրճատվել է, քանի որ չկա ֆինանսական օժանդակություն:
Ռ. Մարտիրոսյանի խոսքով, հիմնարար գիտությունների ասպարեզում, չնայած դժվարություններին, Հայաստանը այդքան էլ հետ չէ: «Հիմնարար գիտության ասպարեզում, մասնավորապես, ֆիզիկայի բնագվառում աշխարհում 2000 թվականից մինչև 2008 թիվը առաջին տեղում է Ռուսաստանը, Ուկրաինան, հետո Հայաստանը»,- հավելեց նա:
Ըստ ԳԱԱ նախագահի, այսօր կիրառական գիտության զարգացման համար պետք է, որ եղած ճյուղային ինստիտուտները պետական բյուջեից ֆինանսավորվեն: Ըստ նրա, ճյուղային ինսիտուտները պետք է ավելի ակտիվ լինի և մեր գործարարներին առաջարկեն մեր գիտնականների կողմից ստեղծված նոր հայտնագործություները, որպեսզի նրանք էլ այն կիրառեն արտադրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան