ԳԱԱ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Գիտությունների ազգային ակադեմիան մշակում է կենսաբանական գիտության զարգացման հայեցակարգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսայնը: Հայեցակարգում նշված է, թե մինչև 2020 թիվը ինչ գերակայություններ պետք է ունենա այդ ճյուղը, ինչպես պետք է զարգանա, այդ ոլորտում ինչ միջազգային համագործակցություն է ահրաժեշտ: «Բացի այդ հայեցակարգում նշված են կենսաբանական գիտության այն կարևորագույն ուղղություները, որոնք անհրաժեշտ է, որ այսօր զարգանան»,- հավելեց նա:
Նրա խոսքով, այս հայեցակարգը կենսաբանական գիտության զարգացման դեղատոմսը չէ, այլ ուղղակի հայեցակարգում նշված են դրույթներ, ըստ որոնց Հայաստանում պետք է զարգանա կենսաբանական գիտությունը: ԳԱԱ նախագահը հայտնեց, որ հայեցակարգը մինչև ամառ կներկայացեն Կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան