Քաղաքական 18:27 23/02/2009

ԼՂՀ ԱԳՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼԻ ԶԵԿՈՒՅՑԻ

«Զեկույցում քննարկվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման ֆորսմաժորային սցենարները և հանձնարարություններ են տրվում ինչպես հայկական և ադրբեջանական կողմերին, այնպես էլ միջնորդներին: Ըստ հեղինակի, իր աշխատանքի նպատակն է եղել համոզել կողմերին, որ նրանցից ոչ մեկը չի կարող լրիվությամբ «հաղթել» ղարաբաղյան հակամարտության մեջ»,- ի պատասխան Թոմաս դե Վաալի «Ղարաբաղյան որոգայթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության սպառնալիքները և երկընտրանքները» զեկույցի նշվում է ԼՂՀ ԱԳՆ վերլուծական ծառայության տարածած մեկնաբանության մեջ:

«Հունվարի կեսերին մի շարք ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսներում հրապարակվել է Թոմաս դե Վաալի զեկույցը` «Ղարաբաղյան որոգայթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության սպառնալիքները և երկընտրանքները»: (զեկույցի նախաբանում նշվում է, որ այն հանդիսանում է որպես քննարկումների համար սևագիր տարբերակ):

Ավելի ընդարձակ համատեքստում հեղինակի նպատակն է եղել համոզել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին ներկայիս ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մեջ: Հեղինակի խնդիրը բարդացել էր նրանով, որ ներկայիս իրավիճակը այս կամ այն չափով ձեռնտու է ինչպես հակամարտությանը անմիջականորեն ներգրավված կողմերին, այնպես էլ ուժի հիմնական կենտրոններին: Այս հանգամանքները ազդեցին, որպեսզի հեղինակը փաստարկներ և դրույթներ ներկայացնի, որոնք մեծամասամբ դեկլարատիվ բնույթ էին կրում և ամրագրված չէին իրական փաստերով ու հաճախ իրարամերժ էին:

Հեղինակի կողմից որպես հայկական կողմին համոզելու միջոց էր ընտրվել «ահաբեկման մարտավարությունը»(Scare Tactics): Մասնավորապես «Իրավիճակը տարածաշրջանում. հայկական կողմը» բաժնում հեղինակը փորձել է առավել մութ երանգներով պատկերել Հայաստանի զարգացման հեռանկարները` օգտագործելով հետևյալ ձևակերպումները` «Հայաստանի մեկուսացվածությունը», «Հայաստանի խոցելիությունը նրա փակ սահմանների ներսում», «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար իրական վտանգ է ներկայացնում», «Այս տարի (2008թ.) սննդամթերքի և վառելիքի գները շարունակում են աճել», «Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել գազի արտահանումը Հայաստան», «զարգացման տասնամյա եռուզեռը ավարտին է հասնում», «Հայաստանը մեկուսացման մեծ փուլ է մտնում» և այլն:

Միևնույն ժամանակ Ադրբեջանում իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներկայացվում. «Շնորհիվ նավթի իր մեծահարուստ պաշարների, Ադրբեջանը փոխվում է աչքի առաջ», «երկրի միջազգային հեղինակությունը այսօր անհամեմատ ավելի ծանրակշիռ է», «Բաքվում մեծաշուք ռազմական շքերթ է տեղի ունեցել», « Ադրբեջանը ամբողջ աշխարհին ցուցադրեց իր նոր ձեռք բերած ռազմական հզորությունը»: Նմանատիպ հունով է ընթանում Ադրբեջանի և Հայաստաի ռազմական ներուժի համադրությունը: Ադրբեջանի դեպքում հեղինակը օգտագործում է այնպիսի պնդումներ, ինչպիսիք են «2008թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն երեք անգամ գերազանցեց Հայաստանի ռազմական բյուջեին», «Ադրբեջանը մեծ քանակությամբ նոր ռազմական տեխնիկա է գնում», «ամերիկյան և թուրքական հրահանգիչները անձնակազմի հետ նախապատրաստական աշխատանքներ են տանում»:

Իսկ Հայաստանը արժանացել է միայն մեկ դրական գնահատականի` «հայկական զինված ուժերում գոյություն ունեն ավելի խոր ռազմական ավանդույթներ, և նրանք շարունակում են հայկական հասարակության մեջ գլխավոր դեր խաղալ»: Սակայն այն անմիջապես հարթաչափվել է այն պնդումով, որ «դա իր հերթին բերում է տնտեսության մեջ կաշառակերության և աղճատման»:Պետության ռազմական հզորությունը ռազմագիտական հետազոտությունների ամենաարդիական խնդիրներից է: Այս խնդրի լուծման մեթոդաբանությունը դյուրին չէ, քանի որ հարցը վերաբերվում է տարբեր ռեսուրսներ բնութագրող տարաբնույթ ցուցանիշների:

Տեխնիկական առումով երկու երկրների պոտենցյալների համադրությունը զեկույցի հեղինակի կողմից իրականացվել է` սահմանափակվելով ՌՕՈՒ ավիացիոն կայանատեղիների և համազարկային կրակի խոշոր տրամաչափի ռեակտիվ կայանքների համեմատությամբ, որի արդյունքում հեղինակը եկել է այն եզրակացության, որ «հայկական ԶՈՒ տեխնիկական բազան անհամեմատ ավելի համեստ է»:

Միաժամանակ պետության ռազմական հզոորությունը իր մեջ է ներառում մի քանի պոտենցիալներ` տնտեսական, գիտական, բարոյա-հոգեբանական, սոցիալական: Հեղինակը նշվածներից միայն երկուսին է անդրադարձել, այն էլ` մակերեսորեն: Իսկ առանց նշված ոլորտների ամբողջության վերլուծության, հազիվ թե հնարավոր է օբյեկտիվ գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հզորությանը:

Նմանատիպ համեմատությամբ հեղինակը ձգտում է գլխավոր դերակատարներին տանել ստատուս քվոի պահպանման անհնարին լինելու մտքին, քանի որ «պարտված կողմը ավելի ու ավելի վստահ է զգում և անհամբերությամբ տենչում է փոխել այն իր օգտին»:
Միևնույն ժամանակ զգուշանալով, որ տվյալ զեկույցում ներկայացված իրավիճակի վերլուծությունը կարող է Ադրբեջանում ռևանշիստական ուժերի օգտին գործել` զեկույցի հեղինակը նախազգուշացնում է նրանց խուսափել շտապ եզրակացություններից. «Այս վերլուծության վերջում կցանկանայի ասել, որ Ադրբեջանի համար հակամարտության ռազմական լուծման ռեալ իրականացում գոյություն չունի, և որ ռազմական հարձակումը կարող է երկրի համար ողբերգության վերածվել»:

Զեկույցում նաև քննարկվում են պատերազմի երեք հավանական տարբերակներ (սցենարներ): Ռազմական տեսանկյունից տվյալ մոդելավորումը հազիվ թե հետաքրքրություն ներկայացնի, քանի որ մակերսային բնույթ է կրում և վեր է ածվում ընդհանուր արտահայտությունների:

Ընդհանուր առմամբ Թոմաս դե Վաալը, լիովին արդարացնելով իր ազգանունը, փորձագետ-խաղաղարարի դիմակի տակ փաստորեն կոչ է անում Ադրբեջանին նոր մեծ պատերազմ սանձազերծել Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ նրան թվում է, որ նա և իր նմանները դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրելու: Բայց դա նրան միայն թվում է … »


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:44
Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի  օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի. Դատայան դեպարտամենտ
Բարձրագույն դատական խորհուրդից արձագանքել են մամուլի հրապարակմանը. «Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու. Գրասենյակ
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին  հայտնել է երկրորդ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանությունների կարիք կա.Գեղամ Ստեփանյան
Արդեն 4 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից և մեկ տարի՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սուրեն Սարգսյան. Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի
«Հարավային Կովկասը երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակության տարածաշրջան։ ԱՄՆ ոչ մի նախագահ, սկսած Ջորջ Բուշից, չի...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում
Հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՆԳՆ-ն, Կենտրոն վարչական շրջանն ու այլ կառույցներ՝ ԻԱԿ-ի «Սև ցուցակում»
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ներկայացնում է մինչև սեպտեմբեր...
Աղբյուր` Panorama.am
13:59
Դեմոյան. Միջնորդելու եմ, որպեսզի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվեն Հարություն Մարությանը, Հրանուշ և Լուսինե Խառատյանները, Ժաննա Անդրեասյանը
«Դատական նիստերի ժամանակ հրապարակվելու են ՀՀ անվտանգությունը գիտակցաբար խաթարող այս խմբակի գործունեությանը վերաբերող կարևոր մանրամասնություններ»:
Աղբյուր` Panorama.am
13:50
Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թաքնվել է բունկերում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլաhին ոչնչացման...
Աղբյուր` Panorama.am
13:39
Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում էին ՌԴ միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք, Արևմուտքի միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Լավրnվ. Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
«Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
12:26
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահի ոչնչացման մասին
Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը սպանվել է նախօրեին Բեյրութում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
«Կանխատեսում անելը բարդ, սխալ երևույթ է հատկապես այնպիսի լարված պարագայում, երբ թեկնածուների տարբերությունը այնքան էլ մեծ չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փաշինյանը կնոջ հետ այցելել է Եռաբլուր
«Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»։
Աղբյուր` Panorama.am
11:31
Սերժ Սարգսյանն անհնարին է համարել ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը
Սեպտեմբերի 28-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...
Աղբյուր` Panorama.am
11:20
Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժարանում
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
11:02
Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են «ՀՀ և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» կոմյունիկե
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Տեղեկությունը սահմանափակելն ու գաղտնի պահելը զրկում է մարդկանց զարգանալու, ուժեղանալու և ազատ ապրելու հնարավորությունից. Դոյդոյան
Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր
Աղբյուր` Panorama.am
10:42
Ինչպես և ինչ կարտոֆիլ ուտել և չգիրանալ. Մասնագետի խորհուրդները
Որոշ դիետոլոգներ կարտոֆիլը ներառել են անառողջ մթերքների ցանկում։ Արդյո՞ք սա արդարացի է, և ինչպե՞ս առանց կազմվաքծը վնասելու ուտել կարտոֆիլը։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Այս մասին հայտնում են ՆԳն փրկարար ծառայությունից։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}