Մեկնաբանություններ
19:19 24/02/2009
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ՀԱՄԱՐԵԼ
Հայաստանի Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ին կայացած նիստում քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել էր խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում ընգրկել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 225 և 300 հոդվածներում:
Խնդրո առարկա փոփոխությունների, դրանց նպատակների մասին Panorama.am-ին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաման էր ստորագրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումենր կատարելու մասին օրինագիծ մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: ԱԺ նախագահի հրամանի համաձայն` աշխատանքային խմբում ընդգրկվել էին Դավիթ Հարությունյանը, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Արծրունի Աղաջանյանը:
Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հարցին ի պատասխան, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ խնդիրը նշված հոդվածներում իրավական որոշակիություն մտցնելն էր: Նրա խոսքով, հոդվածների անորոշության հետ կապված հարցադրումը բարձրացրել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
Դեռևս նախորդ տարվա գարնանը Հայաստան կատարած այցելությունից հետո կազմած զեկույցում հանձնակատարը, արձանագրելով, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մարդիկ հիմնականում կալանավորվում են Քրեական օրենսգրքի 225, 300 և 316-րդ հոդվածների հիմքերով, նշել էր. «Քրեական դրույթներից մի քանիսը բավականաչափ հստակ չեն և կոնկրետ չեն նշում` որ գործողություններն են քրեորեն պատժելի: Ներկա ձևակերպումները դատախազի հայեցողությանը մեծ տեղ են թողնում: Քրեական օրենսգրքով պետական իշխանությունը զավթելու հանցանքի սահմանումը շատ լայն մեկնաբանություն կարող է ունենալ և հստակ ուղենիշներ չի պարունակում` ինչպես տարբերակել կարծիքի օրինական արտահայտումը բռնությունների կոչ անելուց»: Այլ կերպ ասած, խնդրո առարկա հոդվածներում հստակեցման անհրաժեշտության հարցը բարձրացվել է դեռևս անցած տարի, և ճիշտ չէ այն դիտարկել բացառապես այսօրվա իրողությունների, մասնավորապես` «7-ի գործի» համատեքստում:
Ավելին` քրեական իրավունքը, Դավիթ Հարությունյանի խոսքով, իրավունքի առավել բարդ ճյուղերից է` այն առումով, որ տարածական մեկնաբանություններից խուսափելու, հստակեցումների ու որոշակիացման խնդիր միշտ էլ առաջանում է և սկզբունքորեն դժվար է հասնել այնպիսի ձևակերպումների ու սահմանումների, որոնց պարագայում տարընթերցումներն ընդհանրապես կբացառվեն:
Ինչևէ, օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը պաշտոնապես ներկայացվեց որպես «անհրաժեշտություն` պայմանավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու և քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով»: Իսկ որքանո՞վ է իրականացված աշխատանքը համապատասխանում աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին: Դավիթ Հարությունյանի վստահեցմամբ` խումբը հնարավորության սահմաններում փորձել է հստակեցնել 225 և 300 հոդվածներում առկա անորոշությունները:
Նախ` 300 հոդվածի մասին: Գործող օրենքում այն շարադրված է հետևյալ կերպ. «1.Պետական իշխանությունը յուրացնելը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Դավիթ Հարությունյանի մեկնաբանմամբ` այս հոդվածում իրավական անորոշությունները բազմաթիվ են: Այսպես` միևնույն հոդվածի դիսպոզիցիայում ներկայացված են միանգամայն տարբեր հանցակազմեր, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցված տարբեր հանցագործություններ են ենթադրում: Ուստի նպատակահարմար է համարվել տարանջատել դրանք: Արդյունքում մեկ հոդվածի փոխարեն առաջարկվել է սահմանել երեքը. 300` «Իշխանությունը յուրացնելը», 300.1` «Սահմանադրական կարգը տապալելը», 300.2` «Տարածքային ամբողջականությունը խախտելը»:
Միևնույն ժամանակ, ըստ աշխատանքային խմբի ղեկավարի, սահմանված չեն հոդվածում ներկայացված հասկացությունները, ձևակերպումները հստակ չեն և կան լուրջ անորոշություններ:
Այսպես, ըստ Դավիթ Հարությունյանի, հոդվածում «Սահմանադրության խախտմամբ» տերմինն ավելորդ է: Իսկապես, հոդվածի դիսպոզիացիան ուշադիր ընթերցելիս, կարելի է հիշյալ տերմինի առկայությունը «բռնությամբ իշխանությունը զավթել» հանցակազմից առաջ այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես, օրենքը թույլ է տալիս «բռնությամբ իշխանություն զավթել», բայց` առանց «Սահմանադրությունը խախտելու»: Ինչևէ, աշխատանքային խումբը նպատակահարմար է համարել հիշյալ տերմինն ընդհանրապես դուրս բերել հոդվածից:
Օրենքի նախագծում որոշակիացվել է «իշխանության զավթում» հասկացությունը` սահմանվելով որպես նախագահի, Ազգային ժողովի, կառավարության ու Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը: Խումբը խնդրահարույց է համարել նաև «իշխանությունը բռնությամբ պահելը»: Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ` իշխանությունը պահելը վերաբերում է դրա կրողներին և բռնության կիրառումն այն պահելու համար ամենևին էլ անհրաժեշտ պայման չէ: Այս դեպքում ևս անհրաժեշտ է եղել հստակեցնել հանցակազմը: Արդյունքում 300 հոդվածը շարադրվել է հետևյալ կերպ. «1.Իշխանությունը զավթելը` բռնության գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնիհինգ տարի ժամկետով: 2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Մեր հարցին ի պատասխան` ինչո՞ւ են օրենքի նախագծում թվարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինները` ոչ սպառիչ և ընդգրկված չեն տեղական ինքնակառավարման մարմինները, Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ սկզբունքը եղել է հետևյալը. պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն ( քր.օր-ի 28 գլխի վերնագիրն է, որտեղ զետեղված է խնդրո առարկա հոդվածը)չէ այն ինստիտուտների լիազորություններին տիրանալը, որոնց պարագայում լիազորությունների ապօրինի ստանձման պահից ի վեր իրավապահ մարմինները անարգել կարող են շտկել վիճակը: ՏԻՄ կամ վարչական մարմինների պարագայում այս խնդիրը չկա, հետևաբար` դրանց պարագայում գործ ունենք միանգամայն այլ հանցակազմի հետ:
Այս հոդվածում առաջարկված փոփոխություններով նախատեսվում է առանձին հոդվածներ սահմանել մյուս երկու հանցակազմերի համար, որոնցում միաժամանակ փորձ է արվել սահմանում տալ: Այսպես, առաջարկված 300.2 հոդվածով սահմանվում է, որ «տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մի մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: Դավիթ Հարությունյանն իր նախորդիվ տրված մեկնաբանություններում արդեն իսկ նշել էր, որ սույն հանցակազմը և դրա ամրագրումը Քրեական օրենսգքրում Հայաստանի պարագայում արդիական չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի գործող տարբերակում այն արդեն իսկ ներառված է, ուստի, քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով, նպատակահարմար է եղել է թողել այն, սակայն` առանձին հոդվածով:
Առանձնացվել է նաև Սահմանադրական կարգի տապալում հանցակազմը` 300.1 հոդվածում: Այն սահմանվել է որպես «Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նախատեսված նորմերի փաստացի վերացում»: Այս դեպքում ևս սանկցիան տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկումն է:
Հոդվածում կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է (հանցակազմին) «ուղղված գործողություններ» հասկացությանը, որի շրջանակներն, ըստ Դավիթ Հարությունյանի, շատ անորոշ է: Մինչդեռ Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է «Հանցագործության նախապատրաստություն» հասկացությունը, որը Դավիթ Հարությունյանի խոսքով, կիրառելի է այս հոդվածի պարագայում: Նրա տեղեկացմամբ առաջարկվել է, գործող 300 հոդվածի 1-ին մասիի, ինչպես նաև 300.1 հոդվածի դեպքում սահմանել, որ «հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից»:
Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածին, ապա աշխատանքային խումբն այստեղ ևս փոփոխություններ էր առաջարկել:
Մասնավորապես, առաջարկվել էր սահմանել «զանգվածային անկարգություն» հասկացությունը, ինչպես նաև փորձ էր արվել հոդվածի 2. կետում հստակեցնել`կոնկրետ ո՞վ է «կատարողը»: Սակայն Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քաղաքական կոալիցիան նպատակահարմար է գտել հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերն այս փուլում թողնել անփոփոխ:
Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել 225-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածի 1-ին և 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են սպանությամբ): Փոխարենը օրենսգրքի 104-րդ հոդվածում առաջարկվել է ավելացնել 10.1 մաս` «Սպանությունը` զուգորդված` զանգվածային անկարգություններով»:
Բացի այդ, հոդվածում ավելացված 5-րդ մասով առաջարկվել է նոր հանցակազմ` «զանգվածային անկարգություններին մասնակցելը»: Խմբի առաջարկների բովանդակությունը հրապարակվելուց հետո վերջին առաջարկը դարձավ այս թեմայով հանրային քննարկումների հիմնական առարկան: Բանն այն է, որ խմբի առաջարկած տարբերակում հիշյալ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «Եթե որևէ միջոցառում վերածվում է զանգվածային անկարգությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության»: Այս դրույթի ամրագրումն առիթ էր տվել մեկնաբանությունների, թե, իբր, այդպիսով զանգվածային անկարգությունների մասնակցիներ են համարվում և ըստ այդմ քրեական պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն անձինք, ովքեր զանգվածային անկարգությունների տարածքը չեն լքել: Մեզ հետ զրույցում Դավիթ Հարությունյանը ընդգծեցեց, որ նշված ձևակերպումն ընդամենը սահմանում է, որ անկարգությունների տարածքից հեռացած անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության:
Տեղեկացնենք, որ օրենքի նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև 225.1 և 301 հոդվածներում: Սակայն դրանց, ինչպես նաև «զանգվածային անկարգություն» հասկացությանն ու այդօրինակ հանցագործություններին «մասնակցելուն» կանդրադառնանք հաջորդիվ, երբ խորհրդարանը կսկսի քննարկել հիշյալ օրինագիծը:
Ամփոփելով` ներկայացնենք Դավիթ Հարությունյանի կարծիքն այն առնչությամբ, թե աշխատանքային խումբն ինչպե՞ս է լուծել իր առջև դրված խնդիրը: Այս առումով հատկանշական էր Դավիթ Հարությունյանի արձագանքը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի օրերս լրատվամիջոցներից մեկով հայտնած այն կարծիքին, թե` «Թեև Դավիթ Հարությունյանը փորձում էր հասնել առավելագույն կոնսենսուսով հարցի լուծման, բայց ակնհայտ է, որ տարաձայնություններ կան: Ես կարծում եմ, որ այն, ինչի համար ստեղծվել է խումբը` իրավական որոշակիության իրացումը այս հոդվածներում, չի հասել իր նպատակին» (նկատենք, որ Արծվիկ Մինասյանը, որպես Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ, ԱԺ նախագահի հրամանի համաձայն` ի պաշտոնե իրավունք ուներ մասնակցել աշխատանքային խմբի նիստերին): Այս «մտահոգության» առաջին մասի հետ Դավիթ Հարությունյանը համաձայնեց: Նրա խոսքով, ինքն իսկապես փորձել է առավելագույն կոնսենսուս ապահովել: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի նիստերի ժամանակ քվեարկություններին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել նաև այն անձանց, ովքեր խմբի անդամ չեն եղել, բաըց մասնակցել են նիստերին: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե խնդիրը լուծված չէ, ապա Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց: Նա նախ նկատեց, որ եթե ինչ-որ մեկն ավելի հստակ լուծում կարող էր առաջարկել, աշխատանքային խումբը պատրաստ էր լսել ու ընդունել դրանք: Իսկ եթե այդպիսիք չկան, և փորձ է արվում կատարված աշխատանքը դիտարկել բացառապես այն տեսանկյունից, թե արդյոք փոփոխությունների պարագայում ևս հնարավոր են տարընթերցումներ, ապա Դավիթ Հարությունյանի գնահատականը միանշանակ էր. քրեական իրավունքում կատարյալ որոշակիացումներն անհնար են, այլ բան է, որ կոնկրետ դեպքերում օրենքի մեկնաբանությունն ու գնահատականը պետք է դատական ատյանը տա: Իսկ սա արդեն այլ ոլորտ է, և ԱԺ գործառույթների հետ կապ չունի:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ցուկերբերգը խոստովանել է, որ հատուկ ծառայությունները կարող են կարդալ WhatsApp-ի և Signal-ի հաղորդագրությունները
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում