Մշակույթ 11:57 25/02/2009

ԱՅՍՈՒՀԵՏ` ՄԻԱՅՆ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մշակույթի նախարարի հրամանով նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված դահլիճներում պետք է կազմակերպվի կենդանի երգեցողությամբ համերգներ և միջոցառումներ:

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊՈԱԿ-ներին ամրացված դահլիճներում կենդանի երգեցողությամբ համերգների և միջոցառումների որակը բարձրացնելու, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանելու նպատակով` մշակույթի նախարարի հրամանի համաձայն` պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն:

Միևնույն ժամանակ բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма+) գործածումը:

Այլ համերգներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի (օգտագործողի) պարտավորությունը` կենդանի երգեցողության (фонограмма-) կատարման կամ ձայնագրվածքների (фонограмма+) օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի և ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}