ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է

Panorama.am-ի հարցազրույցը Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

-Պարոն Իսկանդարյան, նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ հայանպաստ ձևակերպում էր տրված: ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ի՞նչ եք կարծում` նման գնահատականներ հնչեցնելը նորմալ է միջմորդ երկրի պարագայում:
-Ես չգիտեմ` ինչ ասել է «նորմալ»: Ես գիտեմ, որ Ադրբեջանը ճանաչված երկիր է, իսկ Լեռնային Ղարաբաղը` չճանաչված: Եվ դա փաստ է, որն ազդում է այն բանի վրա, թե ինչպես են վերաբերում այս հակամարտությանը մյուս պետությունները: ԱՄՆ-ն պետություն է: Ոչ թե անկախության համար պայքար մղող կազմակերպություն, այլ` պետություն: Խնդիրն այդ չէ: Խնդիրն այն է, որ կան որոշ բաներ, որոնք չասվել չեն կարող: Կա որոշակի ժառանգորդություն, և այն, ինչ այդտեղ գրված է, գրված էր նաև մեկ տարի առաջ: Դա ինչ-որ ավանդույթ ունի արդեն: Հասկանալի է` այդ ավանդույթն ինչի հետ է կապված: Այն առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված պետություն է, և նույն ամերիկացիները միշտ էլ ասել են, որ այդ երկիրը ճանաչում են այդ սահմաններով: Գուցե դա ինչ-որ այլ բաների հետ էլ է կապված: Օրինակ, ասենք` քարտեզի վրա Ադրբեջանի ունեցած դիրքով: Սակայն գերագնահատել սա ու մտահոգվել, թերևս չարժե, որովհետև իրականում ոչինչ էլ չի պատահել: Ես չգիտեմ, կարո՞ղ է այս հարցով զբաղվող որևէ մասնագետ լինել, ով այլ տեքստ էր սպասում: Եթե հինգ օր առաջ մոտենայիք այս հարցով զբաղվող ցանկացած քաղաքագետի, նա ի՞նչ է, ձեզ պետք է ասեր, որ այլ տեքստ է հնարավոր: Սա շատ բնական է:

-Բոլոր դեպքերում եղած ձևակերպումը չի համապատասխանում պաշտոնական Երևանի տեսակետին: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ինչ-որ կերպ ազդի` եղած ձևակերպումը փոխելու համար:
-Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ազդել: Տեսականորեն, եթե այդ ձևակերպումները համարենք շատ կարևոր, եթե կենտրոնացնենք պետական ապարատը, եթե ուղղորդվի արտաքին քաղաքականությունը, և այլն, և այլն, ապա հնարավոր է ինչ-որ կերպ ազդել: Գործնականո՞ւմ, իհարկե, Հայաստանի ազդեցության հնարավորություններն այդ հայտարարության փոփոխության վրա այդքան էլ մեծ չեն: Բայց, պետք է հաշվի առնել, որ գործնականում այս փաստաթուղթն այնքան էլ կարևոր չէ: Կան բաներ, որոնք փոխել հնարավոր չէ: Մենք հաղթել ենք Ղարաբաղյան պատերազմում, և Ղարաբաղի տարածքը կառավարում են հայերը, այլ ոչ` ադրբեջանցիները: Այդպես ստացվել է: Դրա դիմաց, անհրաժեշտ է վճարել ինչ-որ հայտարարություններով, ձևակերպումներով, որոնք էլի կլինեն: Այլ կերպ չի լինում: Ավելին` արտասովորն այն չէ, որ այդպիսի հայտարարություններ կան: Արտասովորն այն է, որ
ա/ դրանք այդքան թույլ են,
բ/ դրանք այդքան էլ շուտ չսկսվեցին, որովհետև 1994 թվականից հետո կար մի ժամանակահատված, երբ հնարավոր էր լինում ոչ միայն հետ պահել այդպիսի հայտարարություններից, այլև` կային լուրջ փաստեր` 907-ը ուժի մեջ էր: Այլ բան ասեմ, ընդհուպ մինչև այսօր, եթե ես չեմ սխալվում, Ղարաբաղն աշխարհում միակ չճանաչված երկիրն է, որին ԱՄՆ-ն օգնություն է հատկացնում առանձին տողով: Ես հասկանում եմ, որ ցանկալի է պերֆեկցիոնալիզմը, այն, որ ընդհանրապես ամեն ինչ լավ լիներ, որ ես միաժամանակ և խելոք լինեի, և գեղեցիկ, և երիտասարդ, և հարուստ, և այլն, ր այլն: Այսինք, ցանկանում ենք, որ Ղարաբաղը մերը լինի, նրան շրջապատող տարածքներն էլ, որ Ադրբեջանը չբողոքի, ոչ ոք ոչինչ չասի, և տարածքային ամբողջականություն բառը ոչ ոք երբեք չարտասանի, և որպեսզի բոլորը «մեր կողմից» լինեն: Բայց այդպես չի լինում:

-Ի՞նչ եք կարծում, պաշտոնական Երևանը որևէ կերպ պե՞տք է արձագանքի այս զեկույցին ու հատկապես այդ ձևակերպմանը:
-Կա երկու մոտեցում: Մեկը, որ դիվանագիտական տեխնոլոգիաներով նմանատիպ հայտարարություններին արձագանքում են, կամ որ ոչինչ էլ չեն անում: Երկուսն էլ հնարավոր է: Քրեստոմատիկ օրինակ է Իսրայելը, որն ապրել է այնպիսի ժամանակներ, երբ արձագանքում էր ցանկացած հայտարարության, բայց և եղել են ժամանակներ, երբ ընդհանրապես չի արձագանքել նմանատիպ հայտարարություններին: Ես չեմ ասում` ո՞րն է ճիշտ: Դա դիվանագիտական ռազմավարության հարց է: Քաղաքականության, դիվանագիտության մեջ հնարավոր է գործողության ցանկացած ձև: Կարևորը նպատակն է` ի՞նչ ենք մենք ուզում: Ի՞նչն է ցանկալի: Ինչի՞ ենք ուզում հասնել: «Մենք» ասելով նկատի ունեմ Հայաստանը: Այն ուզում է հասնել նրան, որ ԱՄՆ-ն ամբողջապես աջակցի՞ Ղարաբաղին: Այն ուզում է, որ ԱՄՆ-ն նույն հարթությա՞ն վրա դնի Ադրբեջանին ու Ղարաբաղի: Դա հնարավո՞ր համարում է: Եթե այո, ապա հնարավո՞ր է հասնել դրան հենց այդ միջոցով: Արդյոք մենք ուզում ենք, որ Ամերիկան այսօր մեզ լավ վերաբերվի, թե մենք ուզում ենք ավելի շատ սկանդալություն, և այլն, և այլն: Ադրբեջանն, օրինակ, շատ սովորական է գործում: Այն ավել շատ սկանդալություն է ուզում, այն ուզում է տեղեկատվական փուչիկ սարքել: Հասկանալի է` ինչու: Որովհետև Ադրբեջանը ճանաչված երկիր է, իր համար դա ավելի հեշտ է, այտեդ հեշտ է գործելը, քանի որ նրա ճանաչված լինելն ինքնին աշխատում է իր օգտին, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ուղղությամբ ինչ-որ բան արած լինի: Օրինակ բերեմ: Երբ Հայաստանը հաճախ փորձում է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի վրա: Երբ մենք տեսնում ենք, որ մեզ մոտ չի ստացվում, որովհետև մենք փոքր պետություն ենք, փորձում ենք այլ` օրինակ եվրոպական երկրների լոբբինգն օգտագործել: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Այսպես, այն պահից սկսած, երբ Թուրքիան սկսեց Եվրոպայի անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացը, Եվրոպայում մի միտում ի հայտ եկավ` եվրոպական միջին խավը դեմ դուրս եկավ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Եվ դա արտացոլվեց քաղաքական հարթության մեջ, օրինակ` Ֆրանսիայում և Հոլանդիայում: Որոշ հայեր մտածում են, որ այն ինչ եղավ Ֆրանսիայի ու Հոլանդիայի պարագայում, կապված էր հայերի, հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, մինչդեռ իրականում դրանք կապված էին Թուրքիայի հետ: Դա ինչ-որ բնական լոբբի, «քամի» էր, որ մենք չէինք ստեղծել, բայց որը ծառայում էր մեզ: Ահա, այս իմաստով Ադրբեջանը կարող է օգտագործել այդպիսի քամիները: Ես չեմ կարծում, որ այն ինչ տեղի է ունեցել, Ադրբեջանի նախաձեռնությամբ է եղել: Գուց ինչ-որ ազդեցություն եղել է, բայց ոչ` որոշիչ: Ի՞նչ կարելի է անել: Կախված է այն բանից` ի՞նչ նպատակ ունենք: Կարելի է հայտարարություն անել: Հայտարարությունն իր հերթին կարող է լինել ավելի կամ պակաս աղմկոտ: Կարող է դրան արձագանքել քաղաքացիական հասարակությունը: Ձևերը տարբեր են:

-Պարոն Իսկանդարյանը, ի՞նչ եք կարծում, այս փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական նպատակներով կօգտագործվի՞, կշահարկվի՞, թե` ոչ:
-Մեղք կլիներ դա չօգտագործել: Այն կօգտագործվի, և դա նորմալ ու տրամաբանական կլինի: Ղարաբաղի հարցը միշտ էլ Հայաստանում ներքաղաքական շահարկումների թեմա է եղել: Պետք է նկատել, որ մենք հիմա ենք այդ փաստաթղթին այդպես կարևորություն տալիս: Կարծում եմ, երկու ամիս անց այս իրադարձությունն ավելի քիչ նշանակություն կունենա: Ես արդեն բավականին մեծ եմ, և խոսակցությունն այն մասին, որ մենք կորցնում ենք Ղարաբաղը լսում եմ սկսած 1989 թվականից: Խոսակցությունն այն մասին, որ մենք կորցնում ենք Ղարաբաղը, որովհետև մենք ինչ-որ մի բան ճիշտ չենք արել, լսում եմ անգամ 1988 թվականից: Այսինքն սա մշտական է, և այդ խոսակցությունները, որպես կանոն, ներքաղաքական պայքարի բնույթով են պայմանավորված: Ես, օրինակ, կարող եմ ասել այս կամ այն ուժը կամ գործիչը ինչպես կմեկնաբանի իրողությունները` սկսած ճգնաժամից, վերջացրած քաղաքում կատարվող շինարարությամբ: Այստեղ կարևորը ոչ թե այն է` ի՞նչ է ասվում, այլ ` ո՞վ է ասում:

-Պարոն Իսկանդարյան, այս օրերին տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց այցելությունը, սովորության համաձայն, ուղեկցվում է լավատեսական հայտարարություններով, իսկ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն ընդհանրապես հայտարարել է, թե այցելության ընթացքում շրջանակային համաձայնագրի մի քանի կետեր են համաձայնեցվելու: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է մոտ ապագայում շրջանակային համաձայնագրի կնքումը:
- Ոչ, հնարավոր չէ: Ես չեմ տեսնում այն պատճառները, որ կարող են բերել դրան: Երբ խոսում է քաղաքական գործիչը, իսկ Մերզլյակովն անշուշտ քաղաքական գործիչ է, կարևորը ոչ թե այն է, թե ի՞նչ ասաց, այլ` որտե՞ղ ասաց, ո՞ւմ ասաց, ի՞նչ նպատակով, ե՞րբ: Բնականաբար, Մինսկի խմբում աշխատող մարդիկ պարտավոր են լավատեսություն ցուցաբերել, նրանք Իսկանդարյանը չեն: Դա իրենց խնդիրն է: Իսկանդարյանի խնդիրն այլ է` դրսից հետևել պրոցեսին և ասել այն, ինչ մտածում է իրականում: Նա կարող է սխալվել, կամ ` ոչ: Բայց եթե նա տեսնում է բացասական դրսևորումներ, ապա իր մասնագիտական պարտքից ելնելով պետք է դրանց մասին խոսի: Իսկ Մինսկի խմբի անդամը չպետք է խոսի բացասականի մասին, նա պետք է լավատեսություն դրսևորի: Ես անկեղծ լինեմ: Գտնում եմ, որ Մինսկի խումբն օգտակար է, դա որոշակի կանալ է, որը թույլ է տալիս կողմերին երկխոսության մեջ պահել: Բայց որպեսզի այդ կանալն աշխատի, որպեսզի հակամարտությունը կարգավորվի, անհրաժեշտ են ներքին ու արտաքին լուրջ փոփոխություններ, որոնք չկան:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}