Հասարակություն 16:32 14/03/2009

OPEN SOURCE-Ն ԱՌԱՆՑ ԳՈՎԱԶԴԻ. Համայնքը նստի՝ ծրագիր կգրի

Հեղինակ` Ալեքսեյ Չալաբյան, Էդգար Ամիրխանյան

Free and Open Source Software - Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովում:

Համաշխարհային սարդոստայնի «որսորդներին» վաղուց է ծանոթ այս տեխնոլոգիան: Ծանոթ տեխնոլոգիան վերջին տարիներին համաշխարհային ցանցում հանրային նոր դրսևորումներ է ստանում ու արձանագրում զարգացման նոր միտումներ:

Ծրագրային ապահովման այս տեխնոլոգիան` ազատ և բաց կոդով ծրագրային ապահովումը, մասնագետները համեմատում են մայրաքաղաքային կամ այլ հայտնի աղցանների հետ: Թե ինչո՞ւ` գիտեն իրենք: Ասում են, որ մայրաքաղաքային աղցանի պես այն բոլորին է մատչելի ու հասանելի, «համը»` հասկանալի, և... ով ասես` կարող է օգտվել:

ՈՎ ՉԱՍԵՍ
Համակարգչային ծրագրերը, գաղտնիք չէ, որ ստեղծվում են ծրագրավորման լեզուների բանաձևերի միջոցով` ծրագրի աշխատանքը նկարագրելով։ Այդ «նկարագրությունը» անվանում են «սկզբնաղբյուրային կոդ» (source code) կամ պարզապես կոդ։ Մարդու կողմից ընթեռնելի կոդը այնուհետև փոխակերպվում է մեքենայի համար հասկանալի տեսքի և դառնում վերջնական ծրագիր, որն ամեն օգտագործող կարող է գործարկել։

Ծրագրերի տարածման երկու մոտեցում է առանձնացվում. սեփականատիրական (անգլերեն՝ պրոպրիետար) կամ փակ կոդով: Այս դեպքում օգտագործողին տրամադրվում է միայն վերջնական ծրագիրը, իսկ ծրագրային կոդը պահվում է գաղտնի և բաց կոդով, երբ բացի վերջնական ծրագրից բոլորին հասանելի է նաև կոդը։ Սակայն կոդի հասանելիությունը ինքնանպատակ չէ։

Դեպքերի մեծամասնությունում նաև օգտագործողին տրվող իրավունքներն են շատ տարբեր։ Որպես կանոն` սեփականատիրական ծրագրերի դեպքում, ծրագիրը տրամադրվում է կոնկրետ օգտագործողի սահմանափակ քանակությամբ համակարգիչների համար, առանց երրորդ անձանց այն փոխանցելու իրավունքին, և արգելվում է ծրագրի ուսումնասիրման կամ որևէ փոփոխման փորձերը։ Նաև ամեն նոր տարբերակի համար, անհրաժեշտ է նոր լիցենզիա գնել։

ՈՎ ԱՍԵՍ
Դրան հակառակ` բաց կոդով ծրագրային ապահովման դեպքում, օգտագործողին տրվում է այն ուսումնասիրելու, փոփոխելու, տարածելու և այլ ազատություններ, ընդհուպ մինչև վաճառք։ Այդ դեպքում ծրագիրը կոչվում է նաև ազատ, իսկ կոդի բաց լինելը դառնում է պարզապես անհրաժեշտ այդ ազատությունը ապահովելու համար։

ԻՄԱՑՈՂԸ ԳԻՏԻ
Open Source մոտեցումով ծրագրերի ստեղծման կողմնակից ՏՏ մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը նշում է, որ բաց կոդով ծրագրերը հնարավորություն են տալիս սեփական աչքով տեսնել, թե ինչպես է աշխատում ծրագիրը, գտնել երբեմն դրանց թերությունները և հայտնել հեղինակներին, որևէ հնարավորության բացակայության դեպքում ինքնուրույն այն ավելացնել և ուղարկել բարելավումը հեղինակներին։

Եթե այս մոտեցումը ի սկզբանե տարածված էր միայն «էնտուզիաստների» միջև, որոնք ազատ ժամանակ, «սեփական հաճույքի և կարիքների համար» համատեղ ստեղծում էին ծրագրերը, ապա ավելի ուշ իր բազմաթիվ առավելությունների հաշվին այդ մոտեցումը հրապուրել է նաև տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բացել են իրենց ծրագրերի կոդերը հաճախ դրա համար փոխելով ողջ վաճառքի սխեման։

ՁԵՎԵՐ ԿԱՆ
Ըստ փորձագետի կարևորը այն է, որ օգտվողը կարող է, նախկինում մի քանի հազար դոլար գերազանցող համակարգչային ծրագրերի փաթեթի փոխարեն, բացառապես անվճար հիմնական ամեն հնարավորն ապահովող ծրագրային փաթեթ ունենալ:

«Սովորաբար ամեն մի ծրագիր կամ նախագիծ ունի իր պատշտոնական կայքը, որտեղ և կոորդինացվում են ծրագրի աշխատանքները, շփվում են ծրագրովորողները, դիզայիներները, թարգմանիչները՝ բոլոր այն անհատները որոնք մասնակցում են նախագծում։ Այսպիսի մարդկանց խումբը սովորաբար անվանվում է համայնք (community)։ Եվ հենց այդ պաշտոնական կայքերից էլ կարելի է բեռնավորել բուն ծրագիրը, հավելյալ մոդուլները, ստանալ ծրագրային կոդերը: Այդտեղ են գտվում նաև քննարկումների բաժիններ որտեղ հաղորդակցվում են ծրագրի ստեղծողները և օգտվողները, փորձեր են անում, խորհուրդներ են տալիս ծրագրից գլուխ չհանողներին և օգնում են միմյանց՝ իհարկե անվճար»,-պատմում է Ալեքսեյը։

ՈՒՐԻՇ ՁԵՎԵՐ ԷԼ ԿԱՆ
ՏՏ մասնագետը նշում է նաև, որ այսպես ասած «փակ» կոդով ստեղծված ծրագրերը կարող են շատ լուրջ սխալներ պարունակել, կամ միտումնավոր ծառայել ինֆորմացիայի արտահոսքի համար և դա հնարավոր չէ պարզել քանի դեռ նման դեպքի մասին հայտնի չդառնա։ Այդ է պատճառը, որ տեղեկատվության անվտանգության և գաղտնագրման ոլորտում ծրագրի կոդի բաց լինելը «դե ֆակտո» դարձել է պահանջ։

ԲԱՑԵՐ ԵՎ ԾԱԿԵՐ
Բացի դրանից, ըստ Չալաբյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ գտնված սխալները և «ծակերը» շատ ավելի շուտ են հայտնաբերվում ու շտկվում բաց կոդով ծրագրերի դեպքում։

Ալեքսեյ Չալաբյանը նշում է նաև բաց ծրագրային կոդով օպերացիոն համակարգերի երկրորդ առավելությունը. «Մոռացեք վիրուսների մասին»,-

«Ես նկատի չունեմ, որ նման վիրուսներ երբեք չեն ստեղծվել: Սակայն այդ եղած մեկ տասնյակ փորձնական վիրուսները աշխատացնելու համար փորձառու օգտագործողը պետք է նպատակաուղղված մի քանի ժամ ծախսի, սեփական համակարգիչը վարակելու համար, իսկ այլ համակարգիչ այդ վիրուսը, մեկ է` չի կարողանա վարակել»

ՀԱՄԵՍՏԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐ
«Բացի գնից և անվտանգությունից շատ կարևոր մեկ այլ հանգամանք. դուք կախվածության մեջ չեք ընկնում ծրագիրը ստեղծողից։ Եթե պրոպրիետար ծրագրի ստեղծողը որոշի հաջորդ տարբերակը վաճառել նոր, ավելի բարձր գնով, կամ էլ որոշի կես ճանապարհին փակվել` դուք կարող եք լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ձեր աշխատանքը կախված է այդ ծրագրից։ Բաց ծրագրերի դեպքում նման ռիսկերը հասնում են 0-ին»,-բացատրում է ՏՏ մասնագետը։

Զրուցակցի խոսքերով բաց կոդով ծրագրերը նաև համակարգչի հզորությանը շատ ավելի համեստ պահանջներ են ներկայացնում, չստիպելով այդքան հաճախ դեռ աշխատող համակարգիչը դեն նետել, ավելի հզորով փոխարինելու համար։

Ըստ մասնագետի, հիմա մեր երկրի համակարգչային ոլորտում կան ընկերություններ, ովքեր օգտագործում են բաց կոդով ծրագրերը, կամ այդպիսի միջավայրերի համար նոր ծրագրեր ստեղծում։ Բայց նշում է, որ սովորական օգտագործողների թիվը որոնք հիմնականում աշխատում են ազատ ծրագրերով` շատ չէ:

ԱՆՎՃԱ՞Ր, ԹԵ՞ ԹԱՆԿԻՑ ԷԺԱՆԸ ՉԿԱ
Այն հարցին, թե ինչու մեզ մոտ դեռ լայն տարածում չի գտել այս անվճար ծրագրային փաթեթների կիրառումը, ծրագրավորողն ասում է, որ նախ` երկուսն էլ մեր իրականության մեջ «անվճար» են, չնայած` մեր օրենքներով էլ ոչ-լիցենզիոն ծրագրեր օգտագործելու համար պատասխանատվություն է սահմանված (այդ թվում քրեական)։ Երկրորդը այն է, որ ոչ առևտրային լինելով` այդ ծրագրերը չեն գովազդվում և ոչ-մասնագետներին հաճախ հայտնի չեն, իսկ ոչ-լիցենզիոն սկավառակներ բազմաթիվ խանութներում և բեռավորման կայքերում շատ հազվադեպ են հայտնվում՝ անիմաստ է «գողանալ» և էժանով վաճառել այն, ինչը իսկզբանե անվճար է և հասանելի։ Մեկ այլ դժվարությունը սովորական մարդկային սովորությունն է, եթե համապատասխան կոճակները սովորական տեղում չեն, կամ այլ պատկեր ունեն, մարդիկ ուղղակի սովոր չեն, «վարժված չեն» և հետ են «քաշվում» այն օգտագործելուց. «բայց դա ցանկացած նոր բանի խնդիրն է»։

ԻՍԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ
Զրույցի վերջում փորձագետը մեզ ցուցադրեց ազատ օպերացիոն համակարգերից մեկի աշխատանքը և նշեց, որ հիմա ինքը Հայաստանում նկատում է մտավոր սեփականության հանդեպ վերաբերմունքի առողջացում և վերջինիս միջազգային նորմերին մոտենալուն զուգընթաց Հայաստանում Open Source-ը կզբաղեցնի նույն դերը, ինչ ամբողջ աշխարհում:

Թեման` ըստ bloger xelgen -ի պահանջի և... հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:35
Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Աղբյուր` Panorama.am
09:20
Եվս մի ծանր գիշեր Վրաստանում
Վրաստանի համար այս գիշերն էլ ծանր էր։ Թբիլիսիից բացի ցուցարարներ էին հավաքվել նաև Բաթումիում դատարանի շենքի դիմաց։ Ցուցարարներն այստեղ պահանջել...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դեկտեմբերի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 2-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:45
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատար ավտոմեքենաների համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
08:40
Դեկտեմբերի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բովեն «մնում է անգիտակից վիճակում, բայց ինքնուրույն է շնչում».Sky Sport Italia
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Էդուարդո Բովեն «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում գիտակցությունը կորցնելուց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը, Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Շոտյանը գրում է. «Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ և չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:52
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ջրցան մեքենաներով սկսել են ջրել ցուցարարներին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ֆյորենտինա-Ինտեր խաղը հետաձգվեց ֆուտբոլիստներից մեկի առողջական վիճակի պատճառով
Իտալիայի առաջնության Ֆյորենտինա-Ինտեր խաղը հետաձգվեց ֆուտբոլիստներից մեկի առողջական վիճակի պատճառով: Ֆյորենտինայի խաղացողին շտապ օգնության...
Աղբյուր` Panorama.am
21:30
Ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
19:57
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր։...
Աղբյուր` Panorama.am
19:49
Միրզոյանն առաջին անգամ կմասնակցի Հաագայում Միջազգային քրեական դատարանի վեհաժողովի նիստին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բաքվի բարբարոսական վարչախումբը լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչներին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկնայնաը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի ողջ քարոզչամեքենան լծված է «արդարացնելու» Սիրիայում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արծրուն անունով շողոքորթ սրիկայի քարոզած կրթությունը առնվազն կիսով չափ բաղկացած է կեղծիքից ու շողոքորթությունից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ի՞նչ է Կրթությունը։ 20%-ով՝ գիտելիք, 30%-ով՝ հմտություն և 50%-ով՝ արժեքներ։ Իսկ արժեքները...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մեկ օրում երկու վրաերթ է տեղի ունեցել Երևանի մերձակայքում
Նոյեմբերի 29-ին ժամը 11։10-ի սահմաններում Զովունիում «Լադա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Վարորդը...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հայտնաբերվել է ատրճանակով շրջող անչափահաս
Դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել
Լիբանանյան «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ հայ է զոհվել Սելեմիեի ճանապարհին։ «Այսօր՝ Կիրակի, 1...
Աղբյուր` Panorama.am
17:06
Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ժոզեպ Բորելին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
14:29
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «BMW»-ն և «Chevrolet»-ը
Դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:19
Հալեպում ռազմական բախումները հեռու են հայկական թաղամասերից. Cilicia TV
Լիբանանի Cilicia TV-ին ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս մօտէն կը հետեւի հալէպի իրադարձութիւններուն Այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:28
«Մանգո»-ի վարած «BMW X5»-ի հրկիզման դեպքով կասկածվում են «Ծիրանի Տիգոն», «Մանգոն», «Կիրովականցի Շալոն» ու «Գրաֆ»-ը
Նոյեմբերի 25-ին. ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կարելի է ենթադրել, որ Սիրիան և Իրանը համատեղ գործելու որոշում արդեն ունեն. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
Վահրամ Ավաք Քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. «Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան...
Աղբյուր` Panorama.am
11:34
Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է նրանով, որ ընտրությունները մոտ են. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում,...
Աղբյուր` Panorama.am
11:23
Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես հարվածում է թիկունքից. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Էրդողանը (հասկանալ թուրքը) նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հալեպը գրաված ահաբեկիչները ցուցադրում են թուրքական ազգայնամոլության «Գորշ գայլը» նշանը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելագրեամի իր ալիքում հրապարակել է լուսանկարներ Հալեպը գրաված թուրքամետ ահաբեկիչների մասին և գրել....
Աղբյուր` Panorama.am
10:56
Թբիլիսիում առավոտյան ժամը 9-ի դրությամբ բողոքի ցույցը շարունակվում է
Թբիլիսիում առավոտյան ժամը 9-ի դրությամբ բողոքի ցույցը շարունակվում է հատուկ ջոկատայիններին չի հաջողվել ամբողջությամբ ցրել ցուցարարներին. Այդ...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Վերամիավորման առանցքային նախապայմանը հենց անկախության հանրաքվեներն էին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Դևորգ Դանիելյանը գրում է «Հանրային լսումներին մասնակցող արցախցին ԱԺ֊ում հարց է ուղղում պաշտոնյային,...
Աղբյուր` Panorama.am
09:46
Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Պատելի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Փաթելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}