Քաղաքական 14:36 23/03/2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Քառասուներեքամյա ազգությամբ թուրք Սերդեր Կայան դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարությանը, մասնավորապես կրթության նախարարին՝ երեխաների շրջանում հայատյացություն սերմանելու համար: Կայան շատ է բարկացել, որովհետև իր 11-ամյա աղջիկը ստիպված է եղել դպրոցում դիտել ինչպես ինքն է ասել «շատ արյունալի քարոզչական մի կինոնկար»: Բրիտանական BBC News-ը օրերս մի ռեպորտաժ է թողարկել, որտեղ պատմվում է, թե ինչպես է Թուրքիայի կրթության նախարարությունը վերջին ամիսներին երկրի բոլոր դպրոցներում տարածում Սարի Գելին կամ «Շիկահեր հարսնացու» տեսաֆիլմը: Ըստ BBC News-ի, տեսաֆիլմի միջոցով Թուրքիան փորձ է անում քարոզել, որ պնդումները, թե 1915-ին Օսմանյան Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է կատարել, «անհիմն են»:

DVD տարբերակով տեսաֆիլմը ուղարկվել է բոլոր միջնակարգ դպրոցներին և ուսուցիչներին հրահանգ իջեցվել, որպեսզի այն ցուցադրեն երեխաներին: Սերդեր Կայանի դստեր դպրոցում վեց տարեկան երեխաները նույնիսկ, ստիպված են եղել դիտել ֆիլմը:

«Այդ տեսաֆիլմը դեռահասների համար չէ, հանգիստ թողեք երեխաներին», - BBC-ի ռեպորտաժում ասել է երեխայի հայրը՝ Սերդեր Կայան ու հավելել. «Նրանք խտրականություն են սերմանում մարդկանց մեջ, երեխաների մեջ: Իմ երեխան այդ թշնամանքի մաս չպետք է դառնա», - հավելել է Կայան:

Պարոն Կայան դիմել է դատարան և դատի տվել Կրթության նախարար Հուսեյն Սելիկին՝ պնդելով, որ երեխաներին ցուցադրվող տեսաֆիլմը ատելություն է սերմանում հայերի նկատմամբ:

Անցյալ ամիս կրթության նախարարությունը հայտարարել էր, թե դադարեցրել է DVD-տեսասկավառակը տարածել դպրոցներին, բայց ինչպես BBC-ն է հաղորդում, ուսուցիչները շարունակում են այն ստանալ:

Ըստ BBC-ի տվյալների, ներկայումս Թուրքիայում, մասնավորապես, Ստամբուլում ապրում է 50 հազար հայ:

Ի՞ՆՉ Է ՔԱՐՈԶՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Թուրքական Սարի Գելինը ներկայացնում է թուրքական իշխանությունների դիրքորոշումը 1915-ի դեպքերի մասին, ըստ որի, Առաջին աշխարհամարտի տարիներին հայերը չեն ընդունել Օսմանյան Կայսրության բարեհաճությունը և օտար ուժերի հետ միասին ներխուժել ու հազարավոր թուրքեր ոչնչացրել: Կինոնկարը նաև ասում է, որ հայերը «իրենց գործողությունների հետևանքով են տեղափոխվել»:
«Ոչ մի խոսք չկա այն մասին, որ հազարավոր հայեր կորել կամ սպանվել են անապատում, աքսորի ժամանակ», - հաղորդել է BBC-ն:

««Հայ» բառը ֆիլմում օգտագործվում է շատ անգամ և միշտ՝ բացասական երանգով», - BBC-ին ասել է Հրանտ Դինք հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Այսե Գյուլ Ալթինան: Ի դեպ, հիմնադրամը նույնպես մտադիր է դիմել դատարան՝ Սարի Գելինը դպրոցներից դուրս մղելու համար:

«Այդ գրաֆիկական ֆիլմը մարդկանց ցուցադրելով և պարբերաբար կրկնելով, թե հայերը թուրքերին ծեծել ու բռնացել են նրանց նկատմամբ, և սպանել կանանց ու երեխաներին, շատ վտանգավոր է: Մենք մտահոգ ենք՝ դա նոր ատելություն կարող է ծնել», - ասել է տիկին Ալթինան:

Սերդեր Կայանի դստեր դպրոց հաճախող երեխաների ծնողների կարծիքը նույնն է ֆիլմի մասին՝ նրանք չեն ուզում, որ իրենց երեխաները դիտեն նման դաժանությամբ ֆիլմ: Սակայն նույն դպրոցի ուսուցիչներից մեկը BBC-ին նման տեսակետ է հայտնել. «Մենք ուսուցանում ենք երեխաներին, թե ովքեր են մեր թշնամիները և որ երկրներն են փորձել բաժանել մեր տարածքը, բայց մենք նրանց չենք ուսուցանում հայերի մասին: Այնպես որ ես կարծում եմ, որ այս ֆիլմը լավն է և օբյեկտիվ»:

Այնուհետև BBC-ին հիշատակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունն այն մասին, թե ինքը խոստանում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

«Մինչ Թուրքիան փորձում է առևտրային և դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ, այս ֆիլմի տարածումը ցույց է տալիս, որ երկխոսություն չկա, և Թուրքիան այժմ առավել, քան երբևէ փակ է երկխոսություն սկսելու համար: Կրթության նախարարությունը Սարի Գելինը համարում է հավասարակշռված պատմություն, բայց պարզ է, որ դա «մեսիջ» է թուրքական դպրոցահասակ երեխաներին, որ հայերը դավաճաններ են և իրենց թշնամին»,- հաղորդել է BBC-ն:

Հ.Գ. Սարի Գելին մի լեգենդ է ըստ որի, թուրք-մուսուլման մի տղա տեսնում է քրիստոնյա հայ մի աղջկա և սիրահարվում նրան: Սակայն նրանց կրոնների տարբեր լինելու պատճառով երկուսի ծնողները չեն թողնում, որպեսզի երիտասարդներն ամուսնանան: Եվ երիտասարդները փախչում են տնից, սակայն աղջկա հայրը գտնում է նրանց ու իր օգնականների միջոցով սպանում տղային:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}