ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենի հետ, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ, դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Ներկայումս ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին