79 ՏԱՐԻ ԱՌԱՋ… ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՐՍԵՆ, ՊԱՎԼԵ, ԳԵՎՈՐԳ…
79 տարի առաջ այս օրը ծնվեց Արսենը, ծնվեց Պավլեն, ծնվեց Գևորգը, ծնվեցին շատ շատերը: 79 տարի առաջ այս օրը, մի խոսքով, ծնվեց տաղանդավոր դերասան, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը:
Խորեն Աբրահամյանի հիշատակի տուրքը կմատուցվի վաղը. մշակույթի նախարարությունից, Նկարիչների միությունից, Ազգային պատկերասրահից շատ-շատ մարդիկ կայցելեն նրա գերեզմանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, նույն տարվանից աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում:
Աբրահամյանի դերակատարումներից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս», 1955), Ալեքսանդր (Փափազյանի «Ժայռ», 1957), Դրագադանօղլու (Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966) և այլն: Կինոյում նկարահանվել է Արսենի («Առաջին սիրո երգը» 1958), Գևորգի («Սարոյան եղբայրներ»( 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Պավլեի («Մենք ենք մեր սարերը», 1969) և այլ շատ դերեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները