ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳԻ ԱՉՔԵՐՈՎ

Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հրավերով Հայաստանում գտնվող գերմանացի հայտնի սոցիոլոգ, Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Թիլման Ալերթի բացառիկ հարցազրույցը Panorama.am-ին:

- Պարոն Ալերթ, ի՞նչ նոր ուսումնասիրություններ եք կատարել, որո՞նք են այս անգամ Ձեր Հայաստան այցելության պատճառները:
- Հատկապես զբաղվում եմ անցումային փուլում գտնվող հասարակությունների քաղաքական գործիչների կենսագրությունների ուսումնասիրությամբ: Այցիս հիմնական նպատակն էր հարցազրույց անցկացնել Հանրապետության երրորդ նախագահի հետ. հետաքրքիր էին նրա կենսագրական տվյալները, ինչպես նաև համեմատությունը Հայաստանի նախկին երկու նախագահների հետ: Ինձ հատկապես հետաքրքրում էր անձ և պաշտոն հարաբերակցությունը, նաև այդ պաշտոնը զբաղեցնող մարդու ազգային մտածելակերպի առանձնահատկությունները: Այցիս նպատակներից մեկն էլ քաղաքական գործչի գործունեության բարդությունը, խճճվածությունը մատնանշելն է` հատկապես այնպիսի անցումային երկրում, ինչպիսին Հայաստանն է: Նշենք, որ Հայաստանը գտնվում է յուրահատուկ անցումային ժամանակաշրջանում, և ազգային հասարակության հաստատման փուլն է սկսվում: Հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց կենսագրությունը, ընտանիքը, փորձը, երիտասարդական կյանքը, և այն, թե ինչպես է այդ ամենն ազդում նրանց կողմից որոշումների կայացման վրա:
Կովկասյան և ընդհանրապես հետխորհրդային երկրների առաջին նախագահները մեծ խնդիրներ ունեին լուծելու, որոնք կուտակվել էին խորհրդային ժամանակներից` կապված ազգային, էթնիկ տարրերի հետ: Եվ հենց այդպիսին էր ղարաբաղյան հակամարտությունը:
Անդրադառնալով Հայաստանի գործող նախագահի կենսագրությանը, տեսնում ենք, որ հենց ղարաբաղյան հակամարտությունն է եղել այն հիմնական պատճառը, որը նրան բերել է քաղաքականություն: Երեք հիմնական պատճառ, որոնք պայմանավորել են նրա կենսագրությունը. առաջին` հիասթափություն կոմունիստական կուսակցությունից (խորհրդային շրջանում շատ երիտասարդներ անդամագրվում էին կոմկուսին` հույս ունենալով այդ ճանապարհով կարիերա անել, որպես գիտական ճանապարհով առաջընթացի հասնելու այլընտրանք), երկրորդ` գիտական ճանապարհով առաջ գնալու հնարավորության բացակայությունը ղարաբաղյան ինքնավար հանրապետությունում, երրորդ` թաքնված կամ ոչ բացահայտ քրիստոնեական աշխարհընկալում, որը ղարաբաղյան կամ նախկին խորհրդային համատեքստում բավականին զուսպ էր:

-Հայաստանի նախորդ երկու նախագահներից մեկի վերաբերյալ նման ուսումնասիրություն կատարել ե՞ք, ու եթե այո` ի՞նչ տարբերություն նրանց ու ներկայիս նախագահի կենսագրության և վարած քաղաքականության մեջ:
-Ոչ, կուզենայի, որ սա նրանց հետ հարցազրույցներ անցկացնելու սկիզբը լիներ: Ուսումնասիրելով երեք նախագահներին, հեշտությամբ հնարավոր է տարանջատել նրանց կերպարները որպես քաղաքական գործիչներ. Լևոն Տեր-Պետրոսյանի տիպը` պոետ, ռոմանտիկ քաղաքական գործիչ, կրթված շրջապատի ծնունդ, որի դրական կողմերից մեկը, թերևս իր համար, հռետորական կարողությունն է, որը բավականին հաջող նա կարողանում է իրականացնել նույնիսկ քարոզչական նպատակներով:
Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ տեղ նման է Լևոն Տեր-Պետրոսյանին` այն առումով, որ նա էլ ունի պրոցեսների իրականացման մեջ ոչ այնքան խորանալու, դրանց հեռվից նայելու արիստոկրատիզացված վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանն ունի համեստության և պրագմատիզմի դրսևորումներ: Այսօր ինչպես համաշխարհային քաղաքականության մեջ, այնպես էլ Հայաստանում հերոս-կերպարի ժամանակն անցել է: Պրագմատիկ կերպարի անհրաժեշտություն է առաջ եկել: Սա մի կողմից շատ դրական է, բայց ինքնին գործող անձի համար կարող է ձանձրալի լինել, քանի որ քաղաքականությունը դառնում է զուտ ամենօրյա մելամաղձոտ աշխատանք:

- Այդպիսին է՞ մեր ներկայիս նախագահի աշխատանքը:
- Այո: Նա ինչ որ տեղ պարադոքսալ իրավիճակի մեջ է գտնվում` ստիպված է լինել խարիզմատիկ ու ինչ-որ տեղ ապախարիզմատիկանացնել իրեն:

- Տարածաշրջանի այլ երկրների նախագահների վերաբերյալ նման ուսումնասիրություն կատարել ե՞ք:
- Այո: Հետաքրքիր նմանություններ կան, քանի որ ամենուր ունենք ինտելեկտուալ նախագահներ:
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան բավականաչափ ինտելեկտուալ էր, քանի որ սերում էր ինտելեկտուալ ընտանիքից, բանաստեղծ էր, իր ռոմատիկ մտքերով կապ չուներ քաղաքականության հետ ու հանկարծ այսպիսի մարդը դառնում է երկրի նախագահ: Շեվարդնաձեն այլ իրավիճակի ծնունդ է: Նա խորհրդային միության արտգործնախարարն էր, ու հանկարծ այդ միջավայրից դառնում է փոքր երկրի նախագահ, մակարդակի փոփոխությունը նրա համար անսովոր էր: Սահակաշվիլին, ինչպես գիտեք, ԱՄՆ-ում է կրթություն ստացել, այնուամենայնիվ արևմտականացումը հավասարակշռված չի արտահայտվում նրա մոտ: Միանգամից դրսևորել դա ու միաժամանակ ստանձնել վրացական ավանդական հերոսի կերպարը`անհնար էր: Հենց դրա համար էլ իր համար անհաջող ավարտ ունեցած պատերազմ սկսեց: Այժմ այլևս չեն գործում խորհրդային ժամանակներին բնորոշ մեթոդները, երբ կանխավ էին որոշումները կայացվում: Եթե դառնում ես անկախ երկրի նախագահ, որոշումները դու պիտի կայացնես:
Նման իրավիճակում բավականին հետարքրքիր է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Այն գալիս է պատերազմից և կենսագրությունից: Ղարաբաղյան հարցի լուծումն է ընկած նրա գործունեության հիմքում: Նախագահ Սարգսյանի համեստությունը, դիրքավորվածությունը քաղաքական համակարգից արտահայտվում է նրանով, որ նա խնդիր ունի ի պաշտոնե լինել խարիզմատիկ:

- Իսկ Ադրբեջանի նախագահների մասին ի՞նչ կասեք:
- Ադրբեջանը շատ ուրիշ է, լրիվ այլ մշակութային իրավիճակ է այնտեղ: Ադրբեջանին թեև լավ տեղյակ չեմ, բայց այնտեղ քաղաքականության մեջ կլանային համակարգի դրսևորում է` որդին շարունակում է հորը:
Աշխարհում ներկայիս քաղաքականությունը հենց պատերազմի սահմանափակում, կանխարգելում է քարոզում: Պատերազմն այլընտրանք չէ այլևս, այն չէ, ինչով պետք է զբաղվել, դրա համար պետք է գտնեն համագործակցության միջոցներ: Սակայն նախագահներն իրենց հետևում կանգնած ժողովուրդներ ունեն, որոնք կարծես թե հակված չեն փոխըմբռնման և փոխզիջումների, ցանկանալով, որ հարցը միայն հօգուտ իրենց լուծվի: Սակայն այս պարագայում, խաղաղ լուծման ընկալումները հավասարազոր են պատերազմականին, քանի որ բացակայում է փոխըմբռնման, համագործակցության հնարավորությունը: Կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ժողովուրդներն ավելի հակված են պատերազմի, քան փոխզիջումներով խաղաղության, և ցանկանում են իրենց ղեկավարը հերոս դառնա, բայց հերոսը ներկայիս քաղաքականության մեջ ընդունելի կերպար չէ: Հասկանում եք, թե ինչ դժվար, խճճված է քաղաքական գործչի գործունեությունը այս համատեքստում և ինչ ըմբռնող պետք է լինի հանրությունը քաղաքական գործչի նկատմամբ, ոչ թե ասի` ա՜, նրանք ուզում են վաճառել Ղարաբաղը, նրանք ոչինչ չեն անում և այլն:

- Մեր նախագահն ուզո՞ւմ է հերոս դառնալ` հենց թեկուզ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
- Եվ այո, և ոչ: Մի կողմից ուզում է լինել այն մեկը, ով կլուծի ղարաբաղյան հակամարտությունը, բայց միաժամանակ հասկանում է, որ ճիշտ լուծումը պատերազմից խուսափելն է:

- Պարոն Ալերթ, այլ քաղաքական գործիչների վերաբերյալ ուսումնասիրություն, հետազոտություն հասցրե՞լ եք կատարել ու ի՞նչ եք արձանագրել:
- Գերմանիայում շատ եմ այդպիսի ուսումնասիրություններ կատարել: Հայաստանում` ոչ:

–Ի՞նչը հիմք հանդիսացավ ուսումնասիրելու հենց Հայաստանի նախագահի կերպարը և առհասարակ նախագահ-կերպարը:
- Քաղաքական գործչի մասնագիտությունը շատ հետաքրքիր է, ի տարբերություն այլ մասնագիտությունների` ճարտարապետություն, բժշկություն և այլն: Քաղաքական գործչի մասնագիտությունը որպես այդպիսին ապառարկայացված է: Քաղաքական գործիչը եզակի մասնագիտություն է, որին թույլատրված է դիլետանտ լինել: Քաղաքական գործչի մասնագիտությունը կարելի է ասել լեգիտիմացված դիլետանտություն է: Այս առումով բոլոր հասարակություններում էլ հետաքրքիր է քաղաքական գործիչներին ուսումնասիրել:
Հայաստանի նկատմամբ ես առանձնահատուկ հետաքրքրություն ունեմ, մասնակցել եմ ցեղասպանության թանգարանի կողմից կազմակերպված Յ. Լեփսիուսի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, բազմաթիվ այլ միջոցառումների, հանդես եմ եկել դասախոսություններով, շփվել եմ տարբեր կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների մասնագետների հետ:
Ձեր նախագահը հատկապես հետաքրքրական է, քանի որ լեզու և գրականություն է ուսումնասիրել, ցանկացել է շարունակել գիտական ճանապարհը, բայց հիմա դարձել է քաղաքական գործիչ, ստիպված է ելույթներ, հանդիպումներ ունենալ:

- Մեր նախագահի ելույթներից որևէ մեկը լսել ե՞ք: Ի՞նչ կարծիքի եք:
- Իհարկե: Նա բավականին համեստ է իր ելույթներում, չունի ուռճացված, չափազանցված հռետորություն: Ես կարդացել եմ բանակի օրվան նվիրված նրա ելույթը. նա ունի բավականին վերահսկվող հարգանք բանակի նկատմամբ, որպես կառույց:

- Որպես անցումային երկիր` ինչպե՞ս կգնահատեք Հայաստանը:
- Դժվար է մեկ նախադասությամբ պատասխանել այդ հարցին: Ընդհանրական ասեմ` բավականին մեծ անջրպետ գոյություն ունի հասարակության և քաղաքականության միջև: Ինչ-որ տեղ խնդիր կա հաղթահարելու այդ անջրպետը: Հասարակությունը չունի խնդիրները նաև իր վրա վերցնելու պատրաստակամություն:

- Ամբողջ աշխարհո՞ւմ, թե՞ միայն Հայաստանում է այդպես:
- Բոլորին է բնորոշ, բայց Հայաստանը յուրահատուկ է. ունի բավականին մեծ Սփյուռք: Հայերն ունեն այսպես կոչված անցումային ինքնություն, կարծես թե միշտ գտնվում են այնտեղ, որտեղ չեն ուզում գտնվել և ցանկանում են տեղափոխվել: Բիթլզի «Ոչ մի տեղի մարդ» (Nowhere Man) արտահայտությունը բնորոշ է հայերին: Դա բացատրվում է Սփյուռքի գոյությամբ, երբ նույնականացնում ես քեզ երկրի սահմանների հետ: Այս ամենով հանդերձ հայերը չեն դադարում հպարտանալ իրենց մշակույթով, պատմությամբ, անցումային ինքնությամբ և սեփական երկրով:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}