Քաղաքական
20:33 15/04/2009
ԱՆԺԱՄԿԵՏ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Վրաստանում ընդդիմությունն անժամկետ բողոքի ակցիա է կազմակերպել` պահանջելով նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը:
Այս ապրիլը հետխորհրդային տարածքում յուրօրինակ քաղաքական զարգացումների ամիս էր: Մոլդովայում ընտրություններին հետևած զարգացումները հանգեցրին զանգվածային անկարգությունների, ինչի արդյունքում պետական կարևորագույն ինստիտուտները հայտնվեցին մեծ մասամբ պատանի խուլիգանների ու ջարդարարների «տրամադրության» տակ և, բնականաբար, թալանի ու հրկիզումների թիրախ դարձան:
Վրաստանում ընդդիմությունը զանգվածային միջոցառում կազմակերպեց, սակայն իշխանությունների «ադեկվատ» պատասխանի արդյունքում ակցիան դարձրեց շուրջօրյա: Ուկրաինան արդեն մի քանի տարի ապրում է «պերմանանետ քաղաքական ճգնաժամ-ընտրություն-զանգվածային բողոք» սխեմայով: Ռուսաստանում` կապված վարչակարգի բնույթի հետ, պրոցեսներն առավել լատենտ են և բաց դրևորումները տեղային բնույթ են կրում` մի դեպքում «անհամաձայնների» (“Несогласные”) կազմակերպած փոքրաթիվ «զանգվածային» միջոցառումների, պիկետների ձևով (մայրաքաղաք Մոսկվայում ու այլ խոշոր քաղաքներում), մեկ այլ դեպքում՝ քրեական ու ահաբեկչական (կամ` հակաահաբեկչական) բնույթի դրսևորումներով:
Վերջինը վերաբերում է հիմնականում Հյուսիսային Կովկասին: Նախկինում եղած հավասարակշռությունը, կարծես թե, խախտվում է նաև այնպիսի խիստ պահպանողական-ավտորիտար ռեժիմների դեպքում, ինչպիսիք միջինասիական պետություններն են: Հասկանալի պատճառներով, այդ երկրներում հանրային դժգոհության առկայության ու այն ինչ-որ կերպ մարելու մտադրության մասին վկայում են ոչ թե հրապարակային միջոցառումները (այդպիսիք այս երկրներում պարզապես արգելված են), այլ բարձրաստիճան պաշտոնայների ձերբակալության փաստերը։ Զորօրինակ, միայն անցած շաբաթվա ընթացքում Ղազախստանում ու Տաջիկստանում նման 5 դեպք է գրանցվել:
Չնայած վերը նշված երկրների միջև եղած ակնհայտ տարբերություններին, այնուամենայնիվ, կարծում ենք, նշված գործընթացներն ու դրևսորումները խորքում նույն պատճառներն ունեն: Դրանք ինչ-որ կերպ հասկանալու համար դիտարկենք Վրաստանում ընթացող պրոցեսները: Պատճառը ոչ միայն այն է, որ հետխորհրդային տարածքում այսօր հենց Վրաստանում են ծավալվում, առաջին հայացքից` խիստ ինտրիգային զարգացումները, այլև այն, որ այս երկիրը բախվել է տարածաշրջանի երկրներին բնորոշ գրեթե բոլոր խնդիրներին. սոցիալ-տնտեսական ճգնաժամ, քաղաքացիական պատերազմ, էթնիկ հակամարտություններ, պատերազմ, «գունավոր հեղաշրջում» և այլն: Միևնույն ժամանակ, Վրաստանը թերևս կարելի է համարել տարածաշրջանի ամենաանկայուն երկիրը. ընդամենը մեկ ցուցանիշ. Վրաստանը միակ երկիրն է, որտեղ առայժմ նախագահական կառավարման ոչ մի ցիկլ Սահմանադրությամբ սահմանված ժամկետում չի ավարտվել (Գամսախուրդիայի պաշտոնավարման ժամկետը չավարտված՝ գահընկեց արվեց, ապա՝ սպանվեց (կամ ինքնասպանություն գործեց), Շևարդնաձեն` հարկադրաբար հրաժարական տվեց, Սահակաշվիլին` առայժմ պարզ չէ, բայց մեկ անգամ արդեն հասցրել է հրաժարական տալ): Հետխորհրդային որևէ այլ երկրում նման պատկեր չեք գտնի: Ինչևէ: Դիտարկենք Վրաստանն ու ուրվագծենք այն խնդիրները, որոնք երկիրը դարձնում են նմանօրինակ գործընթացների հարթակ` բնականաբար, խոչընդոտելով երկրի բնականոն զարգացմանը:
Վերջին օրերին Թբիլիսիից ստացվող լուրերը պարտադիր երկու մեկնաբանություն ունեն` իշխանական ու ընդդիմադիր: Ենթադրենք, տեղեկություն է ստացվում, որ այսինչ գիշերը ընդդիմադիր երկու ցուցարար դանակի հարվածներից վիրավորվել են. ընդդիմության լիդերները հայտարարում են, թե դա իշխանությունների արածն է` սադրիչներ կամ ոստիկաններ, դե իսկ իշխանությունն էլ` ոստիկանությունը, հայտարարում է, որ ցուցարարները վնասվածքներ ստացել են միմյանց հետ վիճաբանելիս: Հընթացս նկատենք, որ վերջին երեք օրվա ընթացքում Թբիլիսիում վնասվածքներ են ստացել ու բռնությունների ենթարկվել «միմյանց հետ վիճաբանող» մոտ 20 ընդդիմադիր, այդ թվում հայտնի գործարարներ ու պոպ-արտիստներ: Կամ մեկ այլ դեպք. ընդդիմության լիդերները տեղեկացնում են, թե իշխանությունները հատել են իրենց մեքենաների պետհամարանիշների կրկնօրինակներն ու մտադիր են դրանց, ինչպես նաև իրենց մեքենաների նմանվող մեքենաներ օգտագործելով անկարգություններ անել, նկարահանել ու, դա ներկայացնելով որպես ընդդիմության կողմից կարգազանցության դրսևորում, հետապնդում սկսել իրենց դեմ: Իշխանության արձագանքն այս դեպքում լրիվ համարժեք է` ընդդիմությունն ինքն է մտադիր նման բան անել, ու հետագա պատասխանատվությունից խուսափելու համար նախապես ապահովագրում է իրեն` մեղքը բարդելով իշխանության վրա: Նկատենք, որ փոխադարձ մեղադրանքները երբեմն նաև ասիմետրիկ են լինում: Օրինակ` իշխանությունը հակառակորդին մեղադրում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ինչ-ինչ օրինազանցությունների մեջ ու համապատասխան ձերբակալություններ է իրականացնում, իսկ ընդդիմությունն, իր հերթին, իշխանություններին մեղադրում է օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու, երկիրը հարստահարելու մեջ: Դիցուք, այսօր ընդդիմությունը հայտնել է, որ Մեթյու Բրայզան ծիծաղելի գնով, ուղղակի որպես նվեր, հարյուր հեկտար հողակտոր է ձեռք բերել Թբիլիսիի մերձակա Լիլո էլիտար ավանում:
Բնականաբար, կողմերի դիրքորոշումները հատման որևէ կետ չունեն. ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսել միմիայն նախագահ Սահակաշվիլու հրաժարականի ժամկետների շուրջ, իսկ Սահակաշվիլին էլ, իր հերթին, պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ, բացի, ինքներդ եք հասկանում, իր իշխանությունն անգամ փոքր-ինչ սահմանափակող որոշումներից:
Անդրադառնանք նաև Վրաստանի ներքին իրավիճակին և այն նախադրյալներին, որոնք նպաստել են այս ճգնաժամի առաջացմանն ու միաժամանակ օգտագործվում են դրա դիրիժորների կողմից: Առաջինը` բնականաբար, սոցիալ-տնտեսական ծանր դրությունն է: Թեև Վրաստանի նախագահը ամեն պատեհ ու անպատեհ առիթով (ըստ էության, խախտելով քաղաքական կոռեկտության բոլոր հնարավոր սահմանները) համեմատում է իր ղեկավարած երկրի տնտեսական նվաճումներն այլոց հետ ու գովաբանում ինքն իրեն, փաստը մնում է փաստ` մակրոտնտեսական ցուցանիշներով Վրաստանը տարածաշրջանի ամենահետամնաց երկիրն է: Այստեղ 2008 թվականին Հմախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմել է 3119 դոլար: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 5688 դոլար, իսկ Հայաստանում` 3400 դոլար: (տվյալներն Արժույթի միջազգային հիմնադրամինն են): 2008 թվականին այսպիսի ցուցանիշներն, ըստ էության, չեն ներառում այն վնասն ու կորուստը, որ գրանցվեց նախորդ տարվա ռուս-վրացական պատերզմում, և եթե սրան հավելենք նաև համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրները, ապա պարզ կլինի, թե ինչն է մարդկանց` զանգվածներին դուրս բերում փողոց: Երկրորդ հիմնական խնդիրը` կոնկրետ Վրաստանի պարագայում, տարածքային (Աբխազիա, Հարավային Օսիա) ազգային փոքրամասնությունների (Ջավախք, Քվեմո-Քարթլի), ինքնության` վրացական սուբէթնիկական միավորների (աջարներ, մենգրելներ, լազեր, սվաններ) հիմնախնդիրներ: Այս ողջ բազմազանության մեջ առանձնանում են բազմաթիվ մանր ու մեծ պրոբլեմներ, որոնք քաղաքական պայքարի կողմերը շահարկում, օգտագործում են բացառապես կամ մեծմասամբ անձնական դրդապատճառներով` իշխանություն նվաճելու կամ իշխանությունը պահելու համար:
Դառնանք ներվրացական քաղաքական ճգնաժամին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ճգնաժամ, որպես այդպիսին, իրականում չկա: Կա մի իրավիճակ, երբ վերը նշված և մի շարք այլ խնդիրներ «խմորել» են հասարակական դժգոհության մի այնպիսի ֆոն, որի պարագայում և միջոցով իշխող դասի հակառակորդները հնարավոր են համարում գործող վարչակարգի տապալումն ու սեփական իշխանության հաստատումը: Վրաստանն այս «գետը» մտել է, ընդ որում` երկու անգամ: Առաջին դեպքում ռուսական զորքերի, երկրորդ անգամ` արևմտյան քաղտեխնոլոգների ու ֆինանսական մագնատների ներգրավմամբ: Գամսախուրդիայի իշխանությունը փոխվեց Շևարդնաձեի իշխանությամբ, վերջինս էլ տեղը զիջեց Սահակաշվիլուն: Այս ամբողջ ընթացքում Վրաստանում քաղաքական օրակարգի թարմացում չեղավ: Ճիշտ է, որոշակի խնդիրներ այս ընթացքում լուծվել են (ասենք` իշխանության ստորին մակարդակում կոռուպցիան բավականին նվազել է, բայց՝ ոչ պակաս չափով ավելացել է վերին օղակներում), սակայն դժվար է այդ լուծումները իշխանափոխության արդյունք համարել: Դրանք գուցեև` ավելին լինեին, եթե, ենթադրենք, մինչ օրս իշխանության ղեկին լիներ Գամսախուրդիան: Ասել կուզի` խնդիրներն ու դրանց լուծումներն ամենևին էլ իշխանության կամ ավելի ճիշտ իշխող կլանի փոփոխությամբ չեն պայմանավորված: Մանավանդ երբ ռազմավարական տեսանկյունից ընդդիմությունն ու իշխանությունը որևէ տարաձայնություն չունեն (առավել քան վստահ ենք` ընդդիմության հաղթանակի դեպքում Վրաստանը ռուսամետ չի դառնալու): Ասվածը չի վերաբերում միայն Վրաստանին:
Նույն կերպ միայն Վրաստանին չի վերաբերում նաև հաջորդ գործոնը` «ընդդիմադիրների» ով լինելը: Վրացական քաղաքական ներկապնակի ուսումնասիրությունը վկայում է, որ Սահակաշվիլու ռեժիմի դեմ պայքարի դուրս ելած գլխավոր «ընդդիմադիրները» ներկայացնում են «վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած գործիչներն են կամ դրա արդյունքում տնտեսական արտոնություններ ստացած բիզնեսմենները. Զուրաբիշվիլի, Բուրջանաձե, Օքրուաշվիլի, Ալասանիա, Նողաիդելի և այլն: Այսինքն` նախկինում իշխանության բրգածայրին եղած և այդ իշխանության պատասխանատվությունը կրող գործիչները բողոքում են… իրենց իշխանության տարիներին կայացված որոշումների դեմ: Զորօրինակ, Նինո Բուրջանաձեն օրերս հանրահավաքում ելույթ ունենալիս դատապարտեց 2007 թվականի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերն ու համապատասխան փաթեթավորմամբ մեղադրանքներ ներկայացրեց Միխայիլ Սահակաշվիլիին: Հիշեցնենք, որ այո, այդ ժամանակ, վրացական հատուկ ստորաբաժանումները ամենայն դաժանությամբ ճնշեցին Թբիլիսիում խաղաղ ցույցի ելած քաղաքացիներին: Այդ իրադարձությունից հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց (2008 թվականին հունվարի 5-ին կայացած ընտրություններով կրկին վերընտրվեց նախագահի պաշտոնում): Հիշեցնենք նաև, որ Սահակաշվիլու հրաժարականից հետո` շուրջ 40 օր, տիկին Բուրջանաձեն Վրաստանի նախագահի պաշտոնակատարն էր: Ակամայից հարց է ծագում. եթե Վրաստանի «պողպատյա լեդին» այդքան մտահոգ էր տեղի ունեցածով, ապա ի՞նչն էր խանգարում նրան երկրի ղեկավար եղած ժամանակ ձեռնարկել իր մտահոգությունից բխող գործողություններ: Բնականաբար` ոչինչ էլ չէր խանգարում: Պարզապես այն ժամանակ գոհ էր իշխանական տորթի իր մասնաբաժնից և չնկատելու էր տալիս տեղի ունեցածը: Այսօր նման ընտրության խնդիր չկա, և կարելի է հանգիստ բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը նախկինում շրջանցվում էր լռելյայն: Միանգամայն հնարավոր է (կարծես, այդպես էլ կա), որ հանրությունը ոչ միայն մոռացության մատնի այդ հանգամանքը, այլև տիկին Բորջանաձեն քաղաքական դիվիդենտներ ստանա դրա դիմաց: Չի բացառվում, որ ընդդիմադիր մամլիչի արդյունավետ գործարկման դեպքում, հենց Բուրջանաձեն էլ հայտնվի ձիու վրա` հընթացս ձեռնունայն թողելով ընդդիմադիր մյուս գործընկերներին:
Ամփոփենք. իրավիճակի վտանգավորությունը Սահակաշվիլու, Բուրջանաձեի, կամ մյուսների ով լինելու մեջ չէ: Նախ, գլխավորը պետք է տարանջատել երկրորդականից։ Այս դեպքում վրացական իրադարձությունները չափազանց կարևոր են`դրանով, ըստ էության, որոշվում է Վրաստանի և ոչ միայն այդ երկրի ապագան: Կասկած չի կարող լինել` եթե այս դեպքում էլ Վրաստանում սահմանադրական ընթացակարգի խախտմամբ իշխանափոխություն տեղի ունենա, այդ երկիրը վերջնականապես կդառնա լատինամերիկյան տիպի երկիր` պերմանենտ հեղաշրջումներ, թույլ կամ խիստ ընդգծված ավտորիտարիզմ, սոցիալական պոպուլիզմ, ռազմական հռետորաբանություն, անկայունություն: Ավելորդ է ասել, որ դա կարող է վարակիչ ու նույնքան վտանգավոր լինել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար: Հետևաբար` մեր անկեղծ ցանկությունն է, որ այս անգամ գոնե Վրաստանում գործող իշխանությունը պաշտոնավարի մինչև լիազորությունների սահմանադրությամբ սահմանաված ժամկետի վերջը: Սա ցանկալի է: Անգամ` եթե այդ իշխանության գլխին Սահակաշվիլու նման արկածախնդիր ու էքսցենտրիկ գործիչն է կանգնած:
Ի դեպ, լատինաամերիկյան մոդելը ոչ մի կերպ չի վերաբերում Միջինասիական երկրներին ու Ադրբեջանին: Վերջիններս արդեն իսկ ընտրել են իրենց զարգացման մոդելը` ասիական-խանական:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում