Մեկնաբանություններ
19:24 20/04/2009
«Մեծ խաղ»` հայ-թուրքական երկխոսության շուրջ
Հարավային Կովկասն ու հարակից երկրներն այս օրերին ընդգրկված են խոշորագույն քաղաքական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական պրոցեսում, որը տևական քողարկումից հետո այլևս անհնար է թաքցնել լայն հանրությունից: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է: Պրոցեսի հրապարակայնացումն ավելացրել է դրա ինտրիգայնության մակարդակը` զուգահեռաբար ապահովելով, որպեսզի այն այս կամ այն շահագրգիռ երկրում ներքաղաքական շահարկումների առարկա դառնա:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանային խնդիրները և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների հարցը մշտապես ընդգրկված են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքական ու տեղեկատվական օրակարգում: Այսպես, ապրիլ ամսվա ընթացքում, տարածաշրջանի եկրներն ու գերտերությունները գտնվել են ակտիվ դիվանագիտական շփումների մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելեց Թուրքիա` հընթացս հանդիպելով մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև` Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Մինչ այդ` G20-ի շրջանակներում, թուրքական կառավարության ղեկավարը հանդիպումներ ունեցավ ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև աշխարհի մյուս խոշոր խաղացողների ղեկավարության հետ: Հենց այդտեղ էլ կայացավ Օբամա-Մեդվեդև հանդիպումը, որի օրակարգում ևս հարավկովկասյան խնդիրն ընգրկված էր: Նույն օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ ունեցավ Մեդվեդևի, Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ դրանից մի քանի օր անց նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Այս այցելությանը հետևեցին երկու կարևորագույն իրադարձություններ, երկուսն էլ` Հայաստանում: Նախ` ՀԱՊԿ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևան են այցելեցին Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, իսկ այնուհետև` կայացավ ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ: Այս միջոցառման մասնակցիների շրջանակն առավել ներկայացուցչական էր. Թուրքիայից` Ալի Բաբաջան, Ռուսաստանից` Սերգեյ Լավրով: Ավելորդ է հիշեցնել, որ բարձրաստիճան այս պաշտոնյաները, բացի այցելության առիթ հանդիսացած միջոցառումներին մասնակցելուց, հանդիպեցին և երկկողմ հետաքրորություն ներկայացնող թեմատիկայով զրույցներ ունեցան նաև հանրապետության ղեկավարի հետ: Այնուհետև Հայաստան այցելեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Մեթյու Բրայզան: Իսկ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Մոսկվա: Այսքանը միայն Հայաստանի մասով:
Նույն ժամանակահատվածում պակաս հագեցած չէր նաև Ադրբեջանի նախագահի գրաֆիկը: Թեև Իլհամ Ալիևը ամսվա սկզբին հրաժարվեց այցելել Թուրքիա և «ծանոթանալ» Բարաք Օբամայի հետ, սակայն դա չխանգարեց, որ ամերիկյան նոր վարչակարգի պատգամներին Բաքվում ևս տեղեկանան: Մեթյու Բրայզան մինչ Երևան գալը այցելեց Ադրբեջան և հանդիպումներ ունեցավ` այդ թվում նաև Իլհամ Ալիևի հետ: Մինչ այդ Ալիևն Ադրբեջանում հասցրել էր ընդունել իրար հետևից Բաքու ժամանած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, ինչպես նաև Լատվիայի ու Լիտվայի արտգործնախարարներին: Դե իսկ նախորդ շաբաթվա վերջին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա: Ադրբեջանի նախագահի առաջիկա հանդիպումների օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն վստահ ենք` այն պակաս հագեցած չի լինելու:
Տարածաշրջանային ու Հարավային Կովկասում շահ հետապնդող երկրների դիվանագիտական փոխայցելությունների նման ինտենսիվությունը, բնականաբար, պատահական լինել չի կարող: Ավելին` այս ակտիվությունը չի սահմանափակվում միայն երկկողմ շփումներով: Այս ընթացքում տարաբնույթ նիստեր գումարեցին միջազգային ու տարածաշրջանային զանազան կազմակերպություններ ու հանձնաժողովներ և, որպես կանոն, դրանց արդյունքները տարածաշրջանի երկրների համար կարելի է դրական համարել: Այս առումով առանձնացնենք մի քանի հիմնական իրադարձություն. ԵՄ համաժողովը Բրյուսելում, որտեղ ընդունվեց «Արևելյան գործընկերություն» ծրագրի հռչակագիրը: Ծրագրով, ըստ էության, ԵՄ երկրների հետ համագործակցության համար լայն արտոնություններ են սահմանվում նախկին ԽՍՀՄ 6 երկրների, այդ թվում` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար: Հաստատվեց ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգը, որտեղ ի զարմանս բոլորի տեղ չգտան տարածաշրջանի երկրներին առնչվող հարցերը: Եթե ընդհանրացնելու լինենք, սա ինչ-որ տեղ կարելի է համարել այդ երկրների կառավարություններին տրված քարտ-բլանշ ներքաղաքական հարցերում ավելի ազատ գործելու համար (պատահական չի, որ Թուրքիան այս օրերին սկսել է գաղտնի «Էրգենեկոն» կազմակերպության անդամների ձերբակալությունների հերթական փուլը): Սրանց հավելենք նաև Թուրքիա-ԵՄ հարցերով Եվրոպառլամենտի զեկույցը, ըստ որի` Անկարան լուրջ հաջողություններ է գրանցել ստանձնած պարտավարությունների կատարման ճանապարհին, ինչպես նաև ԵՄ ղեկավար Խավիեր Սոլանայի դրական ազդակները (մի քանի անգամ) Թուրքիայի Եմ անդամակցության հեռանկարների վերաբերյալ: Դեռ չենք խոսում ԱՄՆ-Իրան հարաբերություններում հնարավոր հալոցքի մասին, եթե, իհարկե, լուրջ համարենք Օբամայի վարչակարգից հնչող այն հայտարարությունները, թե իրանական հարցը պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի:
Դառնանք հայ-թուրքական հարաբերություններին: Դրանց շուրջ «մեծ խաղի» ծավալման մասին վկայում են ոչ միայն վերը նշված միջազգային ու երկկողմ դիվանագիտական-քաղաքական շփումները, այլև համաշխարհային նշանակության ԶԼՄ-ների ու ոչ կառավարական կառույցների անդրադարձները: Խնդրի վերաբերյալ բացի կոչերի Եվրամիության կոչից, առանձին զեկույց ներկայացրեց հայ հանրությանն արդեն քաջ ծանոթ «Միջազգային ճգնաժամային խումբը»: Թեմային անդրադարձ արեցին «Ուոլ սթրիթ ջոռնըլը» «Թայմզը»:
Եվ այսպես, արդեն ակնհայտ է, որ տարածաշրջանում խաղարկվում է մեծ պարտիա` «Հայ-թուրքական երկխոսություն» անվամբ, որից խաղացողներից յուրաքանչյուրն առնվազն փորձում է առանց կորուստների դուրս գալ: Ինչ է ենթադրում «խաղը», և ինչ կորուստներ ու ձեռքբերումներ կարող են ունենալ խաղացողները:
Քանի որ սեղանին դրված է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, ուստի հետագա դատողությունների կկառուցենք այս հանգամանքի շուրջ: Մեկ դիտարկում` Արաքսով անցնող սահմանի բացումը բեկումնային է դառնալու` անկախ ամեն ինչից: Սահմանի հնարավոր բացումն անգամ ենթադրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի արմատական վերափոխում, ուժերի նոր կոնֆիգուրացիա: Ի վնաս ո՞ւմ, կամ` ո՞ւմ օգտին: Այս մասին` շատ կարճ:
Սահմանի բացումից օգտվողների թիվը քիչ չէ: Կարելի է ասել, որ դրանից օգուտներ են քաղում բոլոր ընդգրկված կողմերը, հատկապես` երկարաժամկետ կտրվածքով: Պատճառն այն է, որ սահմանի բացմամբ տարածաշրջանում առկա բաժանարար գծերից մեկը լուրջ ճաք է տալիս, զգալիորեն թուլացնում է լարվածությունը, և դա երկարաժամկետ կտրվածքով չի կարող դրական չազդել բոլոր, կրկնում ենք` բոլոր երկրների անվտանգության վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ ձեռք բերումներին ապա դրանք հստակ են: Թուրքիան, սոցիալ-տնտեսական շահից բացի (տվյալ դեպքում նկատի ունենք Թուրքիայի արևելյան վիլայեթների զարգացման խնդիրը), հնարավորություն է ստանում պատրաստի ենթակառուցվածնքերն օգտագործելով մուտք գործել տարածաշրջան, Հայաստանի վրայով մտնել ռուսական ու կենտրոնասիական շուկա, ներազդել Հայաստանի վրա զանազան խնդիրներում, ինչպես նաև սահմանափակել Հայկական հարցի միջազգային արծարծման շրջանակները` Հայաստանի հետ երկկողմ երկխոսության իմիտացիա ստեղծելով: Հայաստանի պարագայում ևս ձեռքբերումները զգալի են` Թուրքիայի միջոցով ելք համաշխարհային, այդ թվում` եվրոպական շուկա, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կոմունիկացիաների դիվերսիֆիկացում, ի դեմս Թուրքիայի նոր սպառման շուկա, Ղարաբաղի հարցում պաշտոնական Անկարայի կոշտ դիրքորոշման մեղմացում և այլն: ԱՄՆ-ի պարագայում մոտեցումները թափանցիկ են ու հստակ. «տարածաշրջան` առանց բաժանարար գծերի», «Կովկասյան տուն», «Մեծ Մերձավոր Արևելքում», «Թուրքիայի ու Հարավային Կովկասի վրայով ելք դեպի Կենտրոնական Ասիա»: Սրանք այն հայեցակարգերն ու նախագծերն են, որոնք Վաշինգտոնը համակարգված ու հետևողականորեն իրականացնում է Եվրասիայի խորքում իր ազդեցությունը ծավալելու համար: Իսկ դրա շրջանակներում անհրաժեշտ է, որ նշված տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, լինի տևական խաղաղություն ու կայունություն, իսկ տարածաշրջանի երկրներն էլ հնարավորինս ինտեգրված լինեն արևմտյան տարաբնույթ համակարգերում: Նշենք, որ այս խնդիրն ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում առավել քան արդիական է, քանի որ այս օրերին վճռվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմին մատակարարման միջանցքի հարցը: Այստեղ հընթացս նկատենք, որ տարածաշրջանի կայունությունն ԱՄՆ-ի համար այն աստիճանի կարևորություն է ներկայացնում, որ Վաշինգտոնը, կարծես թե, դեմ չէ այդ վերահսկելի իրավիճակին հասնել անգամ Ռուսաստանի հովանու ներքո: Սա ցույց կտա ապագան: Միասնական Եվրոպայի համար Կովկասն ու Թուրքիան խիստ առանցքային նշանակություն ունեն: Այդ մասին բազմիցս ենք գրել. խնդիրն առնչվում է այնպիսի կենսական նշանակության հարցերի, ինչպիսիք են էներգետիկ անվտանգության ապահովումը, Ռուսաստանից էներգետիկ (հետևաբար նաև` քաղաքական) կախվածության թուլացումը, Եվրոպայի սահմանների երկայնքով կայուն բուֆերի ստեղծումը և այլն: Մեծ մասամբ, մեր տարածաշրջանում Եվրոպայի դեպքում էլ տեղին են շահերի այն բազմազանությունը, որոնք առկա են Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգում` մեկ գլխավոր տարբերությամբ. ԱՄՆ-ի համար կասպիական ու կենտրոնասիական էներգակիրները կենսական նշանակություն չունեն, իսկ ահա Եվրոպան այս հարցում խիստ շահագրգիռ է ոչ միայն տնտեսական առումով (տարածաշրջանում վառելիքա-էներգետիկ ոլորտում հիմնականում ներկայացված են եվրոպական ընկերությունները), այլև` անվտանգության, քանի որ Հարավային Կովկասը միակ «միջանցքն» է, որտեղով կարելի է Ռուսաստանի շրջանցմամբ դուրս գալ էներգետիկ աղբյուրների վրա: Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է սեփական կենսական շահերի գոտի, և չնայած ունեցած ներուժի անհամապատասխանությանն, ամեն ինչ անում է այս տարածաշրջանում արտաքին խաղացողների ներկայությունը սահմանափակելու համար: Վերը նշվածի համատեքստում, այս փուլում Ռուսաստանի համար առավել արդիական խնդիրն Արևելք-Արևմուտք կոմունիկացիների գործարկումը կանխելն է: Խնդիրը չափազանց պարզ է` Հարավային Կովկասով Ռուսաստանի շրջանցմամբ ցանկացած կոմունիկացիոն կանալի գործարկումը պրոգրեսիվ կերպով նեղացնում է ռուսական ազդեցության գոտին` ոչ միայն Եվրոպայում, այլև` աշխարհում ընդհանրապես: Սրան զուգահեռ Ռուսաստանը նաև ռազմա-քաղաքական բնույթի շահեր է հետապնդում: Նրա համար, թերևս, ընդունելի է հայ-թուրքական սահմանի բացումը, բայց` մեկ պայմանով. այն պետք է ծառայի նաև իր ռազմավարական շահերին: Դիցուք` Թուրքիայի տարածքով ապահովվի կայուն կապը Հայաստանում ռուսական ռազմաբազաների հետ, այդ թվում սպառազինությունների մատակարարման նպատակով: Այս դեպքում Մոսկվան կարող է ձգտել աքցանի մեջ առնել Վրաստանին և դրանով իսկ տարածաշրջանը միայնակ վերահսկելու հայտ ներկայացնել:
Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանի երկրներից առնվազն երեքին` Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, ինչպես նաև` արտաքին գլխավոր խաղացողներին` ԱՄՆ և ԵՄ, ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը: Իհարկե, այդ «ձեռնտուն» իդեալական չէ: Այսինքն` բոլոր երկրների դեպքում էլ կան շահերի խմբեր կամ գործոններ, որոնք դեմ են դրան: Սակայն, ընդհանուր առմամբ, վերը նշված խաղացողների համար հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները զարգացման և շահերի իրացման նոր հեռանկարներ են բացում ու մեծ հաշվով ձեռնտու են:
Այլ է իրավիճակը Հայաստանի հարևան մյուս երեք երկրների դեպքում. Վրաստան, Ադրբեջան, Իրան: Ադրբեջանի հանգամանքը հասկանալի է: Այդ երկրում ամեն ինչ դիտարկվում է «զրոյական արդյունքով խաղի» մոդելով. այն ինչ օգտակար է Հայաստանին, թուլացնում է իրենց դիրքերը, և` հակառակը: Այսինքն, եթե հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանն անգամ աննշան շահի, Ադրբեջանը դրանից անկասկած տուժելու է: Իհարկե, դժվար է Բաքվի այսօրինակ պրիմիտիվ մոտեցումը հիմանվորելը, սակայն իրականությունն այն է, որ դա կա, և Ադրբեջանի քաղաքականությունը կառուցվում է հենց այդ դիրքերից: Այստեղից էլ այն հիստերիան, որ առաջացել է Բաքվում` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ինչի արդյունքում Իլհամ Ալիևն անգամ մերժեց եղբայրական Թուրքիայի հրավերը, չայցելեց Ստամբուլ, իսկ երկու շաբաթ անց ցուցադրաբար մեկնեց Մոսկվա (Կեկելը խիստ ի նեղացել :Ճ): Մի խոսքով, Ադրբեջանը ամեն կերպ դեմ է հայ-թուրքական ոչ միայն սահմանի, այլև անգամ սահմանային անցակետի բացմանը:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա դեպքում, հատկապես կարճաժամկետ հատվածում, հայ-թուրքական սահմանի բացումն ինչ-որ իմաստով կարող է վնասակար լինել: Պատճառն այն է, որ այս երկիրը վերջին 15-20 տարիների ընթացքում սեփական տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը կառուցել է տարածաշրջանում եղած բաժանարար գծերը հաշվի առնելով: Համեմատության համար նկատենք, որ Վրաստանը միլիոնավոր դոլարների օգուտներ է քաղում միայն իր տարածքով հայ-թուրքական առևտրաշրջանառությունից: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստան իրականացվող ներկրումների մոտ 70-80 տոկոսն իրականացվում է Վըաստանի տարածքով, որից Վրաստանն ամենայն հավանականությամբ, կզրկվի թուրքական «կանալի» բացման դեպքում, ապա պարզ կդառնա Թբիլիսիի հայ-թուրքական սահմանի բացումը խափանելու տնետսական շահագրգռվածությունը: Իսկ խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվում: Հայաստանի հետ բաց սահման ունենալու դեպքում Թուրքիան ստիպված կլինի վերանայել իր մասնակցության հացրը այնպիսի նախագծերում, ինչպիսիք «Նաբուկո»-ն է կամ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկագիծը:
Իրանի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է ու անկանխատեսելի: Այս երկրի պարագայում կարելի է միայն ասել այն, որ ի դեմս Հայաստանի, մեկուսացման մեջ գտնվող Թեհրանն ունի արտաքին աշխարհի հետ կապող «պատուհան»: Հայտնի է, որ բազմաթիվ «արգելված պտուղներ»Իրանը ձեռք է գցում հենց Հայաստանի տարածքում կամ միջոցով: Այս մասին թեև շատ չի խոսվել, սակայն հասկանալի է, որ Հայաստանի երկակի վիճակը թելադրված է ստեղծված տարածաշրջանային դասավորվածության պատճառով: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը, Վրաստանի սահմանափակ հնարավորություններն ու պարբերական անկայուն վիճակը Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի մոտ ձևավորել են այն ըմբռնումը, որ Հայաստանը դատապարտված է նորմալ հարաբերություններ ունենալ Իրանի հետ (անկախ այդ երկրում իշխող ռեժիմի բնույթից), քանի որ այն «կյանքի ճանապարհ» է ապահովում մեր երկրի համար: Եվ ահա, հայ-թուրքական սահմաին բացումը հնարավոր է այս հարցում ճշգրտում մտցնելու անհրաժեշտություն ստեղծի: Այսինքն Հայաստանի` արտաքին աշխարհի հետ այլընտրանքային կապի ստեղծման դեպքում, հնարավոր է, Արևմուտքը համարժեք պահանջներ ներկայացնի Երևանին ու ճնշում բանեցնի` Իրանի հետ հարաբերությունները վերանայելու ուղղությամբ: Այս առումով բացասական զարգացումների դեպքում Հայաստանից շատ տուժելու է Իրանը, քանի որ ենթարկվելու առնվազն ցամաքային լիակատարա շրջափակման: Բնականաբար, նման հեռանկարներ ենթադրող զարգացումները Թեհրանի սրտով լինել չեն կարող, և հակված ենք կարծելու, որ Իրանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը:
Ի դեպ, չի բացառվում, որ վերջին հանգամանքը ևս պատկանում է այն գործոնների թվին, որոնց ազդեցությամբ ԱՄՆ-ն ամեն կերպ ձգտում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում