ՕԲԱՄԱՆ ԱՍԱՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հեղինակ` Արմեն Մինասյան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին հանդես է եկել ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուղերձում ինչպես և կանխատեսվում էր, չնայած որոշ առանձին սպասումներին, Բարաք Օբաման խուսափեց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց: Փոխարենը նա երկու անգամ կրկնեց դրա հայերեն համարժեքը` «Մեծ եղեռն» (Meds Yeghern):

Այս հանգամանքն անշուշտ լայն շահարկումների ու քննարկումների է արժանանալու թե Հայաստանի ներսում, թե ԱՄՆ-ի ու մյուս երկրների հայ համայնքներում, և թե Թուրքիայում: Բնականաբար, այդ քննարկումներում, որոնք կոնկրետ Հայաստանի պարագայում հիմնականում արվելու են ինչ-ինչ ներքաղաքական խնդիրներ լուծելու համատեքստում, առանցքային հարցադրումը լինելու է այն, թե ինչու Օբաման, ով նախկինում բազմիցս արտասանել էր «ցեղասպանություն» բառը, ավելին` նախընտրական շրջանում խոստացել էր այդ բանն անել նաև նախագահի պաշտոնում, այժմ չիրագործեց իր այդ խոստումը: Որո՞նք են պատճառները:

Գուցե կարիքը չկա, սակայն հենց սկզբում ստիպված ենք արձանագրել, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը, և հատկապես ապրիլի 22-ին «ճանապարհային քարտեզի» ընդունումն այս պարագայում պատճառ կարող է դիտարկվել միայն մակերեսային, առավելապես` կենցաղային բնույթի վերլուծության դեպքում: Առավել լուրջ մոտեցումն այլ իրականության մասին է վկայում:

Այդուհանդերձ, որո՞նք են պատճառները, որ ամերիկյան հայ համայնքի հետ երկար տարիներ հագործակցած և նրա վստահությանն արժանացած գործիչը խուսափեց նախընտրական խոստումը կատարելուց: Պատճառներն անշուշտ նույնն են, ինչ-որ վերջին շրջանում ԱՄՆ-ի նախորդ բոլոր նախագահների դեպքում: Այդ մասին բազմիցս խոսվել է և այդ պատճառները հստակ ու պարզորոշ բանաձևվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է հայոց ցեղասպանության խնդիրը, գրեթե առանց բացառության, բոլոր կոնգրեսականներն էլ ասում են, որ ցեղասպանություն եղել է: Ուղղակի այդ կոնգրեսականների մի մասն ասում է, որ այո` ցեղասպանություն եղել է, և Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել այդ եղելությունը, իսկ մյուս մասն ասում է, որ այո, եղել է, բայց այսօր Միացյալ Նահանգների ազգային շահերից չի բխում ցեղասպանության ճանաչումը»,- ասել է երկրի ղեկավարը ապրիլի 23-ին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ավելին պետք չէ: ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի միայն այն դեպքում, երբ դա համապատասխանի հենց իրենց` ամերիկացիների շահերին: Պետք է հստակ գիտակցել մի բան` Հայոց ցեղասպանության հարցը շատ լուրջ ու ազդեցիկ ռեսուրս է ամերիկյան, ինչպես նաև եվրոպական երկրների իշխանությունների համար Թուրքիայի հարաբերությունները ցանկալի հունով ուղղորդելու համար: Հետևաբար` ոչ Օբաման, ոչ էլ ցանկացած մեկ այլ ոք, ո՞վ էլ այսօր լիներ այդ երկրի նախագահը, եթե այսօր այդ քայլը թելադրված չէր ամերիկյան շահերով կամ խոչընդոտում է դրանց իրացմանը, «ցեղասպանություն» բառը չէր արտասանի:

Դառնանք Օբամայի նախընտրական խոստմանը: Եթե մի կողմ դնենք «ցեղասպանություն» բառի արտասանել-չարտասանելու հետ կապված հուզականությունը, ապա նկատելի է, որ ԱՄՆ-ի նախագահի ուղերձը կարելի է խիստ դրական գնահատականի արժանացնել: Եթե նախկինում ԱՄՆ-ի նախագահները եղելությունը բնորոշելիս օգտագործում էին «հայերի ջարդեր» կամ «20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը» ձևակերպումները, ապա Օբաման իր ուղերձում, նշվածից բացի, ուղղակի օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը: Ընդ որում` երկու անգամ: Սա նշանակում է, որ փաստերն իրենց անուններով կոչելու կամքը, որպես անհատ, Օբաման չի կորցրել և գիտակցում է հայության առաջ ստանձնած պատասխանատվությունը: Պարզապես`  մոլորակի խոշորագույն, ամենակատարյալ ու ինստիտուցինոալացաված պետական կառավարման համակարգն ունեցող տերության նախագահը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող իր անձնական տեսակետը ներկայացնել որպես պետական-պաշտոնական: Հավանաբար այս հանգամանքը հաշվի առնելով է, որ Օբաման հատուկ անդրադարձել է նաև իր անձնական տեսակետին. «Ես հետևողականորեն պնդել եմ իմ կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել»:

Ամփոփելով` վերստին անդրադառնանք «ամերիկյան շահ» ասվածին, ու դրանում ամերիկա-թուրքական հարաբերությունների նշանակությանը` հասկանալու համար, թե ինչու ներկայիս իրավիճակում անհնար էր, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեր ցեղասպանությունը: Այստեղ անհրաժեշտ է ֆիքսել երկու կարևորագույն հանգամանք:

Առաջին` Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը թե Մերձավոր Արևելքում, թե Եվրոպայում, թե Կովկաս-Կասպյան տարածաշրջանում: Սրան լրացնելու են եկել այն դերակատարումները, որոնք վերապահված են Թուրքիային Իրաքում ու Աֆղանստանում Օբամայի որդեգրած նոր ռազմավարության շրջանակներում: Բնականաբար, հասկանալ կարելի է, որ դաշնակցային այս հարաբերություններին անգամ չնչին չափով սպառնացող ցանկացած քայլ ԱՄՆ-ում միանշանակ չի ընդունվելու:

Երկրորդ հանգամանքը` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու կարողություններն են: Դժվար չէ հասկանալ, որ Թուրքիան, դաշնակից լինելով հանդերձ, տարածաշրջանային խոշորագույն խաղացող է, տիրապետում է բավարար ռեսուրսների և սեփական շահերի իրացման ճանապարհին ունակ է անգամ որոշ դեպքերում ընդդիմանալ ԱՄՆ-ին (օրինակ` Իրաքի հարցում): Նման պայմաններում ԱՄՆ-ի կողմից խիստ կարևորություն են տրվում այն գործիքներին, որոնք կարող են Անկարայի վարքը պահել վերահսկողության ու կանխատեսելիության սահմաններում: Իսկ Հայկական հարցը, հայտնի է` արդեն որերորդ հարյուրամյակը շարունակ, որպես լծակ օգտագործվում է հենց այս նպատակով: Այնպես որ, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը, թեկուզև քաջ պատկերացնելով ողջ եղելությունը, կորոշի մեկ հարվածով վերականգնել պատմական արդարությունը` սահմանափակելով սեփական ազդեցության հնարավորությունները:

Մարդկությունը դեռ այդ աստիճանի մարդասեր չի դարձել, որ պետական, ազգային, անգամ` անձնական, շահերը թողած զբաղվի համամարդկային խնդիրներով ու դրանց կանխմամբ: Հակառակ դեպքում` այսօր գոնե քայլեր կձեռնարկվեին Դարֆուրում տակավին շարունակվող ցեղասպանությունը դադարեցնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}