Մեկնաբանություններ
19:43 11/05/2009
Հայաստանի նախագահի այցելությունը Պրահա` ականատեսի աչքերով
Մայիսի 7-8-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ «Արևելյան գործընկերության» մեկնարկային գագաթաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով գտնվում էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Նախագահի գլխավորած պատվիրակության հետ միաժամանակ Պրահայում էր նաև Panorama.am-ի սեփական թղթակիցը, և այսօր մեր ընթերցողներին հնարավորություն ունենք ներկայացնելու ոչ միայն նախագահի պրահյան այցելության ողջ ընթացքն ու ունեցած քննարկումները, այլև մեր սեփական տպավորություններն ու եզրակացություններ Չեխիայի մայրաքաղաքի ու այնտեղ տեղ գտած իրադարձությունների մասին:
Բեկում չգրանցվեց, բայց հանդիպումն օգտակար էր
Նախագահ Սերժ Սարգսյանի պրահյան այցելության օրակարգը խիստ հագեցած էր: Բացի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցելուց Սերժ Սարգսյանը ունեցավ վեց երկկողմ հանդիպումներ, որոնցից կարևորագույնն, անշուշտ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն էր:
Նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպելու համար նախորդ երկու ամիսների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներդրած ջանքերն ու ակտիվությունը, ինչպես նաև այս կամ այն կերպ լավատեսական տրամադրությունների տարածումը պրահյան հանդիպումից առաջ ևս որոշակի սպասումների զգացում էին առաջացրել: Դրան նպաստել էր նաև այն հանգամանքը, որ բարձր մակարդակով հերթական հանդիպման նախաձեռնողը ֆորմալ առումով այս անգամ ամերիկյան կողմն էր, իսկ հանդիպումից ընդամենը 1-2 օր առաջ Վաշինգտոն էին հրավիրվել ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումներ էին ունցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Այս առումով ևս մեկ հանգամանք. նախագահների հերթական հանդիպման նկատմամբ մեծ եր նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, ընդ որում` բացի հայ և ադրբեջանցի լրագրողներից, որոնց քանակն իսկապես շատ էր, այս անգամ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև այլ երկրների, այդ թվում նաև` Թուրքիայի, ներկայացուցիչները:
Ինչևէ, հանդիպումը կայացավ: Այն տեղի ունեցավ ամերիկյան տարածքում` Չեխիայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում: Շուրջ երկուսուկես ժամ տևած հանդիպումը սկսվել է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի, Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասիեի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ բանակցություններով, ապա` շարունակվել է նախագահների առանձնազրույցով, որը տևել է մոտ երկու ժամ: Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում համանախագահները հայտնեցին, որ բանակցություններում առաջընթաց եղել է, հանձնարարվել է արտգործնախարարներին ու միջնորդներին շարունակել աշխատանքները հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն մշակելու ուղղությամբ: Ամփոփ ձևով հանդիպման արդյունքները ներկայացրեց ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն` բեկում չարձանագրվեց, բայցև` բեկում ակնկալելու լավատեսությունը չմարեց: Հետագայում ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված էր. «Հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար, ինչը հնարավորություն է տվել կողմերին` առավել հստակեցնելու մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաև մոտեցնելու դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ»:
Թեման այսքանով կարելի էր սահմանափակել, սակայն առիթը կա, և ցանկանում ենք մի քանի հանգամանք դիտարկել: Նախ` քարոզչական խնդիրների մասին: Պրահյան հանդիպումից ընդամենը կես ժամ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանական Թրենդ գործակալությունը տարածել է հաղորդագրություն, թե կողմերը համաձայնության են եկել Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, և ավելին` ներկայացրել էր այդ «սկզբունքների» բովանդակությունը: Դժվար է ասել, թե այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունն ինչ ազդեցություն գործեց ու ինչ նպատակ էր հետապնդում, քանի որ արդեն մեկ օր անց ադրբեջանցիները հենց իրենք էին հերքում իրենց իսկ տեղեկությունները: Սակայն ձեռագրի նմանությունը թուրքական «Սաբահի» «արտահոսքի» հետ հուշում է, որ թուրք-ադրբեջանական քարոզչությանը հակադարձելու հարցում առավել մոբիլ պետք է լինել: Ինչ վերաբերում է հիմնարար սկզբունքներին, ապա դրանք երեքն են, որոնք ամրագրված են նաև համանախագահների նախորդ տարի Հելսինկիում ընդունած հայտարարություն տեքստում` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում: Նկատենք, որ հանդիպումից հետո հայկական կողմի գոհունակությունն ու ադրբեջանական կողմի վայնասունն առ այն, թե համանախագահները պրոհայկական դիրքորոշում են որդեգրել ու անտեսում են Ադրբեջանի շահերը, հուշում են, որ վերը նշված բանակցային գործընթացում սկզբունքների համադրումը ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի նաև իրավական ամրագրում: Հետագայում, եթե առիթ լինի, այս մասին կարելի է ավելի մանրամասնա խոսել:
Այժմ ներկայացնենք մեր տպավորություններն այն մասին, թե ինչպես են օտարները հասկանում մեզ, իսկ մենք էլ մեր հերթին` օտարներին: Մեծ հաշվով, կարելի է ասել, դրսում մեր մասին քիչ գիտեն և շատ քիչ են տեղեկացված Ղարաբաղյան հակամարտությունից: Նախագահների պրահյան հանդիպումը լուսաբանող օտարերկրյա լրագրողների` խնդրից անտեղյակության վկայությունն էր հայ և ադրբեջանցի լրագրողներին ուղղված հարցերը. «ովքե՞ր են համանախագահները», «հակամարտությունը Եվրոպայո՞ւմ է», «բանախոսների անունները գիտե՞ք» և այլն: Այսօրինակ հարցադրումները միանգամից հուշելու եկան, որ աշխարհը մեր և մեր խնդիրների մասին չգիտի, ու այս ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու (թույլ չտալով այդ բանն անել հակառակորդին): Ինչ վերաբերում է այլոց խնդիրների մասին մեր պատկերացումներին, ապա այս առումով հատկանշական էր եվրոպացի լրագրողներից մեկի հարցադրումը համանախագահներին` «Պրահա այցելած հայերի ու ադրբեջանցիների համար ո՞ր միջոցառումն էր առավել կարևոր` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով հերթական հանդիպումը, թե՞ մասնակցությունը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին»: Ճիշտ է, համանախագահները հուշեցին, որ այդ հարցն իրենց չպետք է ուղղել, սակայն առանց դրա էլ հարցի պատասխանն ակնհայտ էր` թե Հայաստանում, թե Ադրբեջանում, միջազգային ցանկացած կառույց, ֆորում, ժողով և այլն, առաջին հերթին և գլխավորապես (եթե ոչ` բացառապես) դիտարկվում է որպես սեփական շահերն իրացնելու հարթակ: Այս առումով ևս, կարծում ենք, մեծ աշխատանք անելու անհրաժեշտություն կա, քանի որ, առանց գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների լուծամնը սեփական ներդրումն ունենալու, անհնար է ընկալելի դառնալ պարտնյորների համար, ինչը կդժվարացնի նաև մյուս խնդիրների լուծումը:
Այսքանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Ավելացնենք միայն, որ համանախագահները մտադիր են մեկ ամիս անց ևս մեկ հանդիպում կազմակերպել: Այս անգամ հանդիպման առիթ է ընտրված Սանկտ Պետերբուրգում հունիսին կազմակերպվելիք տնտեսական ֆորումը, որին հնարավոր է մասնակցեն նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները` Դմիտրի Մեդվեդև, Բարաք Օբամա, Նիկոլյա Սարկոզի:
Եվրոպան աջակցում է Հայաստանի նախագահի ջանքերին
ԵՄ «Արևելյան գործընկերության» անդրանիկ գագաթաժողովը նախատեսված էր տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Նախկին ԽՍՀՄ վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ԵՄ կապերի ամրապնդում, առևտրատնտեսական հարաբերությունների խորացում ու վիզային ռեժիմի դյուրացում ենթադրող այս նախաձեռնության մեկնարկն ազդարարող մնիջոցառման ժամանակ նախատեսվում էր ներգրավված երկրների ներկայացուիցչների ելույթներ: Երկրների անունների լատինատառ այբբենական կարգով առաջինը ելույթ ունենալու պատիվը տրված էր Հայաստանի նախագահին:
Տեղեկացնենք, որ մինչև միջոցառման սկսվելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հասցրեց զրուցել ԵՄ արտաքին կապերի և եվրաինտեգրման հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու բարձաստիճնա պաշտոնյա կանայք էլ Սերժ Սարգսյանի հետ զրույցի ընթացքում հայտնեցին, որ ամբողջությամբ աջակցում են հայ-թուրքական հարաբերություննրի կարգավորման գործընթացին ու այդ ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերին:
Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, ապա ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու հյուրընկալող կողմին, ինչպես նաև վերահաստատելով Հայաստանի` նախորդիվ բազմիցս արտահայտված դիրքորոշումը ԵՄ հետ համագործակցության շուրջ, Սերժ Սարգսյանն ընդգծեց. «Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արևելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, և ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ և անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջում է բոլորիս նվիրված և հետևողական աշխատանքը»:
Գագաթաժողովի նիստից հետո, որն անց էր կացվում Պրահայի Կոնգրեսների պալատում, նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերի շոշափումից բացի, Ֆրանսուա Ֆիյոնի խնդրանքով նախագահ Սարգսյանն անդրադարձել ու ներկայացրել է հայ-թուրքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը: Ֆրանսիայի վարչապետը ևս ողջունել ու իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
Նախագահ Սարգսյանի հաջորդ հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ էր: Այս դեպքում ևս զրույցի ընթացքում շոշափվել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատման, Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության թեմաները: Թեև այս դեպքում քննարկումների թեման նախորդ հանդիպումներից էականորեն չէր տարբերվում, սակայն ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ հանդիպումն ինքնին կարևոր փաստ է: Հայտնի է, որ անկախությունից հետո Հայաստանը ԵՄ երկրներից առավել ինտենսիվ շփումների մեջ է եղել Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ: Մինչդեռ համախարհային քաղաքականության մեջ լրջագույն ազդեցություն ունեցող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, շփումներն այդքան էլ ակտիվ չեն եղել (որքան հիշում եմ այս երկրի հետ բարձր մակարդակի միակ շփումը եղել է 1996թ.` Հայաստանի նախագահի Մեծ Բրիտանիա կատարած այցելության ընթացքում): Այնպես որ Սարգսյան-Միլիբենդ հանդիպումը կարելի է դիտարկել հայ-բրիտանական կապերի աշխուժացման (ասել է թե` միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի դերի բարձրացման) լուրջ ազդանշան:
Գործընթացում նախապայմաններ չկան` ասվեց թուրքերի ներկայությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանի պրահյան այցելության օրակարգի հաջորդ կետը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումն էր: Մինչ հանդիպմանն անդրադառնալը նկատենք, որ դրա տեղի ու ժամկետների մասին տեղեկությունները հստակ չէին մինչև վերջին պահը: Հայտնի էր, որ հանդիպումը կայանալու է երեկոյան` Երևանի ժամանակով կեսգիշերին, սակայն կոնկրետ ժամն ու հանդիպման վայրը հայտնի չէր: Խոսակցություն կար, որ օրվա ընթացքում կողմերը բանակցում էին հանդիպման վայրը ճշտելու ուղղությամբ. ըստ ամենայնի` թուրքական կողմը ցանկանում էր, որ հանդիպումը կայանա Գյուլի իջևանած հյուրանոցում, իսկ հայկական կողմը` ընդհակառակը` «Ինտերկոնտինենալ» հյուրանոցում, որտեղ իջևանել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Ի վերջո հանդիպումը կայացավ «չեզոք» տարածքում` Պրահայի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ կանգ չէին առել շահագրիգռ կողմերից ոչ մեկի ներկայացուցիչները:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա դր ա նկատմամբ հետաքրքրության պակաս չէր զգացվում: Սա երկու նախագահների միջև Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլլա Գյուլի Երևան կատարած այցելությունից հետո երկրորդ բարձր մակարդակի հանդիպումն էր, իսկ «ճանապարհային քարտեզի» ընդունումից հետո` առաջինը: Փակ դռների հետևում շուրջ մեկ ժամ տևած բանակցություններից հետո առաջինը դուրս եկավ Հյաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ի՞նչ պայմանավորվեցիք» հարցին ի պատասխան, նախագահը նկատեց. «Պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները»: «Նախապայմաններ կա՞ն»,- հնչեց երկրորդ հարցը: «Նախապայմանները բացառված են… ուղղակի բա-ցառ-ված են»,- վստահեցրեց հանրապետության ղեկավարը: Ինչ վերաբերում է Աբդուլլա Գյուլին, ապա վերջինս իր խոսքում ընդգեց, որ առանձին վերցրած իր ու Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև քննարկումները դրական են: «Աշխատանքները տանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց նա ի պատասխան հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունների մասին հարցին:
Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում կարևոր հանգամանքերից էր նաև երկու երկրների արտգործնախարարների մասնակցությունը: միգուցե այլ պարագայում դրան կարևոր նշանակություն չտայինք, սակայն այս դեպքում անհնար է: Պրահայում առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայկական կողմի հետ բանակցություններին մասնակցում էր նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի այս օրվա արտաքին քաղաքականության հայեցակարգի ճարտարապետ համարվող այս գործիչը, ով վերջին 5-6 տարում զբաղեցրել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արտաքին հարցերով խորհրդականի պաշտոնը և լավագույնս տեղյակ է հայ-թուրքական հարաբերությունների ընթացքից: Իսկ որոշ տվյալներով թուրքական կողմից ակտիվորեն զբաղվում է դրանց բարելավման ուղղությամբ և անգամ` լոբբինգով:
Ինչևէ` երկու երկրների ղեկավարների պրահյան հանդիպումը խիստ կարևոր էր, քանզի վերահաստատվեց, որ գործընթացը որևէ նախապայման չի ենթադրում (ինչը չհերքվեց թուրքական կողմից) և չի զուգահեռվում հայ-ադրբեջանական բանակցությունների հետ:
Այցելությունն ավարտվեց ԵՄ ղեկավարության հետ հանդիպումներով
Նախագահ Սերժ Սարգսյանի մյուս երկու հանդիպումները կայացան հաջորդ օրը` մայիսի 8-ի առավոտյան: Իր իջևանած հյուրանոցում Հայաստանի նախագահը նախ ընդունեց Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե մանուել բարոզոյի հետ:
Եվրապաշտոնյաների հետ զրույցում կարևորվել է «Արևելյան գործընկերության» շրջանակներում երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը խորացնելու ներուժը, այդ նախաձեռնության շրջանակներում Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատման հնարավորությունները, Հայաստանում ժողովրդավարական զարգացումների խորացումն ու տարածաշրջանային խնդիրների լուծումը: Հանրապետության ղեկավարը Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը: Այս փաստաթուղթը, որը նախագահի հրամանագրով հաստատվել էր պրահյան այցելությունից առաջ, մոտ 200 միջոցառումներ ենթադրող գործողությունների ծրագիր է, որը կոչված առաջիկա երեք տարիներին համակարգել Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
Այս հանդիպումներով էլ ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցելությունը Պրահա, որտեղից ժամանումից անմիջապես հետո նախագահը մեկնեց ԼՂՀ` մասնակցելու Եռատոնի` Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում