ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԵՌԵՎՍ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Նախօրեին «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածներից միայն մեկն է շարունակում բուժում ստանալ: Այս մասին Panorama.am-ին ասաց «Էրեբունի» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը: Նրա խոսքով, տուժածները դեպքից անմիջապես հետ ԲԿ-ում ամբուլատոր բուժում են ստացել, միայն մեկ տուժածն է վիրահատական միջամտության կարիք ունեցել: «Այժմ նրա առողջական վիճակը բարվոք է: Հիվանդին հենց այսօր էլ կարող ենք դուրս գրել: Նրա ձեռքի ջլերն էին կտրված, վիրահատություն է իրականացվել, լավ է անցել, այնպես որ, հիվանդի առողջական վիճակը կարելի է բավարար գնահատել»,-ասաց Ա. Ռոստոմյանը:
Ըստ նրա, հիվանդը ԲԿ-ից դուրս գրվելուց հետո, անպայման, ամբուլատոր բուժում պետք է ստանա:
ԲԿ-ի գործադիր տնօրենը նշեց, որ մյուս 7 տուժածների մոտ կյանքին սպառնացող ոչ մի խնդիր չի եղել: Նրանք մեկ-երկու ժամ թթվածնային բուժում են ստացել, ապա տուն գնացել:
Ա. Ռոստոմյանը հավաստում է, պայթյունի հետևանքով թունավորման դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ «Նիրիտ» գործարանում առաջին պայթյունը գրանցվել է 18:30-ի սահմաններում, երկրորդը՝ րոպեներ անց: Սակայն հրդեհը մարելուց հետո՝ ժամը 20-ի սահմաններում գրանցվել է ևս մեկ պայթյուն:
Պայթյունների հետևանքով զոհվել են «Նաիրիտի» 4 աշխատակիցներ, վիրավորվել՝ 8-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան