Տնտեսություն
12:26 18/05/2009
ԳՈՐԾԱՐԱՐ. ՃԳՆԱԺԱՄԸ ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԻ ՆՄԱՆ ԿԳԱ ՈՒ ԿԱՆՑՆԻ
Հայտնի գործարար Վահագն Հովնանյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ հայաստանյան իր բիզնեսի վրա տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չի ունեցել: Անշարժ գույքի շուկայում իրենց կողմից առաջարկվող տարբեր արտադրանքներն այսօր էլ պահանջարկ ունեն ու վաճառվում են, միայն թե հիմա մարդիկ վախենում են ձեռքները գրպաները տանել: Բիզնեսի վրա բացասական ազդեցություն է ունեցել Կենտրոնական բանկի մարտի 3-ի հայտնի որոշումը: Շուրջ 23-24 տոկոսով նվազել է եկամուտը, քանի որ Հայաստանում գործարքներն իրականացվում են դրամով:
Գործարարի կարծիքով, Հայաստանի վրա ճգնաժամը զգալի է, բայց պետք է տոկալ, որ այն անցնի: Հովնանյանը նշեց, որ այս տարի լրանում է 50 տարին, ինչ «շինարարության մեջ եմ, և այս 10-րդ անգամ է, որ այս վիճակի մեջ կանցնիմ»: Նա խոստովանեց, որ սա ամենադժվարն է և լուրջը, բայց ամեն մի շարժում իր սկիզբն ու վերջն ունի, ու ինչպես ասում են հայերը` «ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կերթան»:
Բանախոսը նշեց, որ, մյուս երկրների համեմատ, ինքը ճգնաժամի պայմաններում լավ վիճակում է, «ճգնաժամի պատճառը մենք չենք եղել ու այնքան պարտքեր չունենք, ինչպես մյուսները»: Հովնանյանը, խոսելով պատճառների մասին, ասաց, որ բանկերում լճացած գումար կար, ու բանկերն էլ սկսել են վարկեր տրամադրել բոլորին, վարկառուների մեջ եղել են նաև անվստահելի մարդիկ, ովքեր չեն վերադարձրել գումարը:
Գործարարը սովորական քաղաքացիներին ևս խորհուրդ տվեց շռայլորեն գումար չծախսել, քանի որ այժմ անորոշ իրավիճակ է և բոլորն էլ գործում են «մութի մեջ»: Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում կան նաև «առիթից օգտվողներ», քանի որ նորանոր հնարավորություններ են ստեղծվում և դրանք կարելի է շահագործել:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: