ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` «ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ»
Այսօր «Մոսկվայի տանը» բացվել է դեղագործական ընկերությունների ցուցահանդես: Այն անցկացվում է «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենիզմ, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով VII վեհաժողովի շրջանակներում:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարլեն Ադամյանը նշեց, որ ցուցահանդեսը տևելու է երեք օր: Ընթացքում դեղագործական ընկերություները ներկայացնելու են իրենց վերջին նվաճումները և բուժման ռազմավարության նոր մետեցումները:
Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 16 եվրոպական և տեղական ընկերություններ: Ներկայացվող դեղերը հիմնականում վերաբերում են սիրտ-անոթային հիվանդություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան