ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքեց այն բոլոր լուրերը, թե իբր ինքը շուտով դադարելու է ղեկավարել ընկերությունը:
«Նման լուրեր, հենց իմ աշխատանքի անցելու առաջին իսկ օրվանից եղել են: Շատ մարդիկ ասում էին, որ հեսա` վեց ամիս չի դիմանա, մեկ տարի չի դիմանա, չգիտի` ինչպիսի աշխատանքային պայմաններ են Հայաստանում»,- լրագրողներին ասաց նա ու ընդգծեց, որ ուրախ է իր հայրենիքում աշխատելու ու նման ընկերություն ղեկավարելու համար:
Ինչպես նշեց Ռ. Յիրիկյանը, մարդիկ ազատ են իրենց միտքն արտահայելու մեջ, ու կարող են ասել այն, ինչ ցանկանում են, բայց. «Մենք ունենք առաքելություն` նորանոր ձեռքբերումների ու զարգացումների հասնել կապի ոլորտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա