Քաղաքական 20:38 22/05/2009

ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ` ԲԱԼԿԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հարցերը շատ են, ժամանակը` քիչ»: Այսպիսին էր Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի արձագանքը Panorama.am-ի հարցին: Նշենք, որ հարցերը երկուսն էին` Ա) ինչպիսի՞ն է Խորվաթիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եթե հաշվի առնենք, որ այդ երկիրն, իր հերթին, հաջողությամբ իրացրել է ինքնորոշման իրավունքն ու անկախացել Հարավսլավիայից, և Բ) ինչպե՞ս են երևում հայ-թուրքական կարգավորման հեռանկարները Խորվաթիայից:

Խորվաթիայի նախագահի պատասխանը խիստ դիվանագիտական էր. «Ես ստիպված եմ վերադառնալ մեր պատմությանը: Բանն այն է, որ Հարավսլավիայում միութենական հանրապետությունները ճանաչվում էին որպես պետություններ, իսկ ինքնավար մարզերը` դաշնության սահմանադրական տարրեր: Եթե չլինեին այն ուժերը, որոնք լուծումը տեսնում էին պատերազմի մեջ, եթե նրանք չփորձեին պատերազմի միջոցով փոխել մեր սահամնները, մենք մեր խնդիրները կարող էինք խաղաղ ճանապարհով լուծել: Ցավոք, նախապատվությունը տրվեց ռազմական լուծմանը, մեծ մարդկային կորուստներ եղան, բայց սահմանները ոչ մի միլիմետր չփոխվեցին: Նախկին միութենական երկրները դարձան պետություններ, և անհրաժեշտ էր լուծել Կոսովոյի կարգավիճակի հարցը: Սերբիան չուներ բավարար ներուժ իր իշխանությունը Կոսովոյում հաստատելու համար: Այն հետագա բանակցությունների հարց էր: Կոսովոյի կարգավիճակը պետք է լուծվեր: Կոսովոն հռչակեց իր անկախության մասին, ծագեց նոր իրականություն, և այդ իրականությունը մենք ճանաչեցինք»: Վերջում Ստյեպան Մեսիչը խորհուրդ տվեց. «Ավելի լավ է 10 տարի բանակցեք, քան 10 օր պատերազմեք»:
Ստյեպան Մեսիչի այս տեքստը գուցե առաջին հայացքից անհասկանալի թվա ու տպավորություն ստեղծվի, թե նա հարցին պատասխանում է` խոսելով թեմայի հետ որևէ ընդհանրություն չունեցող բաներից: Մինչդեռ դա այդպես չէ: Սակայն, Մեսիչի գնահատականները կարելի է ապակոդավորել միայն ղարբաղյան հակամարտությունը բալկանյան պրիզմայով դիտարկելիս:

Պատերազմները` Բալկաններում

Նախ` մի փոքր Հարավսլավիայի ու 90-ականների սկզբից բալկանյան այդ երկրին պատուահսած աղետի մասին: Նախկին հարավսլավական ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետությունը (ՀՖՍՀ) դաշնային պետություն էր և ԽՍՀՄ օրինակով բաղկացած էր միութենական հանրապետություններից: Դրանց թիվը Հարավսլավիայի դեպքում 6-ն էր` Սերբիա, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Մակեդոնիա: Արևելյան Եվրոպայում սոցիալիստական ճամբարի փլուզումը տարածվեց նաև Հարավսլավիայի վրա: Այստեղ առաջինը անկախություն հռչակեցին Սլովենիան ու Խորվաթիան, ապա և Բոսնիա-Հերցեգովինան ու Մակեդոնիան: Արդյունքում` նախկին դաշնության մեջ մնացին միայն Սերբիան ու Չեռնոգորիան, և այդ պետությունը մինչև Սլոբոդան Միլոշևիչի կառավարման ավարտը շարունակում էր կրել Հարավսլավիա անունը: Իսկ մինչև 2006թ.-ը` այսինքն միութենական վերջին հանրապետության` Չեռնոգորիայի անկախացումը, այն կոչվում էր Սերբիայի և Չեռնոգորիայի միություն: Հարկ է նկատել, որ հարավսլավական 6 երկրներից ոչ մեկ չի կարողացել խուսափել կոնֆլիկտներից ու արյունահեղ պատերզմներից: Այս առումով թերևս ամենահաջողակը Չեռնոգորիան էր, որը անկախություն ստացավ տակավին վերջերս` խաղաղ պայմաններում: Եվ չնայած դրան այդ փոքրիկ երկիրը ևս իր վրա կրել էր 90-ականների ծանր պատերազմների ազդեցությունն ու հետևանքները:

Անդրադառնանք պատերազմներին: Դրանք բազմաթիվ էին: Առաջինը Սլովենիայի դեմ ուղղված ռազմական ոտնձգությունն էր, որը սակայն համեմատաբար թեթև ելք ունեցավ: 10-օրյա պատերազմական գործողությունների արդյունքում հարասլավական բանակը տվեց 45, իսլ սլովենական ինքնապաշտպանական ուժերը` 19 զոհ: Արդյունքում` Սլովենիան հասավ այն բանին, որ ՀՖՍՀ-ն ճանաչի Սլովենիայի, ինչպես նաև Խորվաթիայի անկախության հանրաքվեի արդյունքները: Հաջորդը Խորվաթիայում բռնկված պատերազմն էր: Այստեղ ռազմական գործողությունները սկսվեցին 1991 թվականին և շարունակվեցին ընդհուպ մինչև 1995 թվականը: Իսկ երկրի տարածքային ամբողջականությունը փաստացի վերականգնվեց միայն 1998 թվականին: Խորվաթիայում ծավալված դեպքերը, կարծում ենք, չի կարելի տարանջատել բոսնիական պատերազմից, որը ընթացել է զուգահեռ, և տեղ-տեղ խաչվել է սերբ-խորվաթական պատերազմի հետ: Շատ կարճ պատերազմի և արդյունքների մասին. ՀՖՍՀ-ի կանխատեսվող փլուզմանն ընդառաջ միութենական հանրապետություններում սկիզբ առան անջատողական անջատողական շարժումներ` սերբաբնակ մարզերն անջատելու նպատակով: Տանսյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած և էթնիկ զտումներով ուղեկցված ռազմական գործողություններն ավարտվում են, ըստ էության, Հարավսլավիայի` Սերբիայի պարտությամբ, և Դեյթոնյան համաձայնագրերով վերջ է տրվում պատերազմին: Պատերազմի արդյունքում Խորվաթիայի Կրաինայի մարզի ինքնահռչակ հանրապետությունը լուծարվում է (իսկ սերբ բնակչության մեծ մասը լքում է Խորվաթիան), իսկ Բոսնիայում ստեղծվում է դաշնային պետություն` կազմված երկու` խորվաթա-մահմեդական և սերբական միավորներից: Մի խոսքով Դեյթոնյան համաձայնությամբ Բելգրադը ճանաչեց նորանկախ երկրներին, և ինչպես նշում է Ստյեպան Մեսիչը` ճիշտ այն սահմաններով, որպիսիք նրանք ունեին ՀՖՍՀ կազմում: Իհարկե, հետագայում այդ սահմանները ևս անխախտ չմնացին` միութենական հանրապետություն Սերբիայից անկախանալու հայտ ներկայացրեց ալբանաբնակ Կոսովոյի ինքնավար մարզը, և ինչպես ցույց տվեց հետագան նա ևս հաջողությամբ իրացրեց ինքնորոշման իրավունքը:

Պատերազմի հետևանքները

Իհարկե, նման հրապարակման մեջ հնարավոր չէ Բալկաններում տեղի ունեցած պատերազմների ողջ նյուանսները ներկայացնել (ներառյալ` սարսափելի կոտորածներն ու զտումները), սակայն ասվածը բավարար է Ստյեպան Մեսիչի Երևանում արած հայտարարության համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ պատկերացումն կազմելու համար: Այսպես, Խորվաթիայի նախագահն ասում է, որ Ա) պատերազմը երկրների սահմաններում շտկումներ չմտցրեց, Բ) Սերբիան չկարողացավ Կոսովոյում իշխանություն հաստատել: Ստիպված ենք արձանագրել, որ Խորվաթիայի մեծարգո նախագահն իրականությունը ճիշտ չի ներկայացնում: Իրականում Բալկաններում ներկայումս ստեղծված կոնֆիգուրացիան, այդ թվում և Կոսովոյի կարգավիճակը հենց պատերազմի արդյունք է:

Ներկայացնենք կոնկրետ փաստերը: Մինչև 1995 թվականը Խորվաթիան համաձայն էր Կրաինայի սերբական հանրապետությունն ամենալայն իրավունքներով ընդգրկել սեփական կազմում` բացառելով նրա անկախության կամ Սերբիային միանալու տարբերակը: Մինչդեռ Կրաինայի սերբ ղեկավարները (Միլոշևիչի աջակցությամբ) պահանջում էին միավորում Բոսնիա Սերբական հանրապետության հետ ու հետագայում` Սերբիայի հետ: Այս փակուղային իրավիճակը հանգուցալուծվեց պատերազմական գործողությունների շնորհիվ. 1995 թվականի օգոստոսի 4-ին խորվաթական բանակը` բոսնիական զինված ուժերի աջակցությամբ, պլանավորեց ու հաջողությամբ իրականացրեց «Փոթորիկ» գործողությունը (Operation storm), որի արդյունքում սերբական ուժերը ջախջախվեցին, Կրաինայի սերբ բնակչության մեծ մասը հեռացավ Բոսնիա (մինչ օրս սերբ փախստականների խնդիրը լուծված չէ, իսկ ԵՄ-ն այդ հարցն ընդգրկել է Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցությունների օրակարգ), լուծարվեցին սերբական Կրաինայի ու Արևմտյան Բոսնիայի հանրապետությունները (ընդ որում, հարկ է նկատել, որ խորվաթական զինուժը գործողությունը սկսել էր ՄԱԿ խաղաղապահների պահակակետերի գրավմամբ, ինչի արդյունքում զոհվել էին նաև խաղաղապահներ): Այս գործողությունից հետո, ունենալով նաև միջազգային հանրության լայն աջակցությունը, Սերբիան ստիպված եղավ ստորագրել Դեյթոնյան համաձայնության տակ: Ասել է թե` ի հեճուկս Մեսիչի հայտարարության, խնդիրները լուծվեցին ռազմի դաշտում:

Նույնը նաև Կոսովոյի պարագայում էր: Հայտնի է, որ անջատողականությունը զսպելու նպատակով 1999 թվականին Բելգրադը զինված ուժեր ու ոստիկանական զորքեր տեղակայեց Կոսովոյի տարածքում ու սկսեց էթնիկական զտումներ իրականացնել: Սակայն ի տարբերություն Կրաինայի, այս անգամ միջազգային հանրությունը (ԱՄՆ և ՆԱՏՕ) ձեռքերը ծալած չնստեց և ՆԱՏՕ-ի զորեքրի եռամսյա գործողությունից հետո ամբողջությամբ վերահսկողություն սահմանեց մարզի նկատմամբ` դուրս մղելով սերբական ուժերին: Շարունակությունը հայտնի է:

Ակնհայտ է, որ և Կրաինայի, և Բոսնիայի, և Կոսովոյի հարցում որոշիչը եղել է պատերազմական գործողությունների ընթացքը: Հակամարտությունների կարգավորման ժամանակ հաշվի է առնվել պատերազմի արդյունքները (անկախ այն բանից, ով ում ինչքանով է օգնել, կարևոր են պատերազմի արդյունքները): Ըստ երևույթին, հենց այս հանգամանը նկատի ունի Ստյեպան Մեսիչը` ասելով, որ «Սերբիան չուներ բավարար ներուժ Կոսովոյում իշխելու համար»:

Բալկանների պրոյեկտումը Հարավային Կովկասում

Ինչպես համոզվեցինք, ՀՖՍՀ-ի փլուզման արդյունքում Բալկաններում սահմանների ձևավորմանը մեծապես նպաստել են պատերազմական գործողությունների արդյունքները: Ընդ որում, մեկ նկատառում էլ` բոլոր չափումներով այդ գործողությունները մեկ կոնկրետ նպատակ են հետապնդել. կոմպակտ ապրող էթնիկ միավորների խնդիրը եղել է ինքնորոշումը կամ մայր հայրենիքի հետ միավորվելը, իսկ մյուս կողմինը` միութենական սահմանները պահպանելը, մոնոէթնիկ ազգային պետություն ստեղծելն ու այդ նպատակով էթնիկական զտումների իրականացումը: Եվ այսպես, պատերազմի արդյունքով Խորվաթիային, Բոսնիային, Կոսովոյին հաջողվեց լուծել իրենց առջև դրված խնդիրը, իսկ Սերբիային (Հարավսլավիային)` ոչ: Այս փաստն էլ այսօր ընկած է Բալկանյան քաղաքական քարտեզի հիմքում:

Գանք Հարավային Կովկաս: Այստեղ պատկերն, ընդհանուր առմամբ, չի տարբերվում Բալկաններից: Ադրբեջանը (ինչպես նաև` Վրաստանը) երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու իր մտադրությունը (Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի շրջանի և բազմաթիվ մյուս բնակավայրերի օրինակով): Ընդամենը նախորդ շաբաթ Վաֆա Գուլուզադեն հոխորտում էր և արցախցիներին հորդորում, թե եթե անկախ են ուզում ապրել, պետք է գնան Հայաստան:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա հայտնի փաստ է, որ Ադրբեջանն ինքն է ցանկացել զենքի ուժով լուծել խնդիրը և նախահարձակ է եղել: Ոչ մի կասկած չկա, որ հաջողության դեպքում Ադրբեջանը հենց տեղում լուծելու էր Արցախի հիմնախնդիրը բնաջնջելով Լեռնային ղարաբաղի բնակչությանը (ինչպես Մարաղայում): Պատմության խորքից եկող ճշմարտություն է` չկա պահանջատեր, չի լինի և պահանջ: Սակայն, այս դեպքում պատմությունն այլ ընթացք էր նախապատրաստել: Արցախցիները կարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային ու զենքի ուժով ևս ամրագրել իրենց ինքնուրույն ապրելու իրավունքը, որը մինչ այդ արել էր նաև իրավական առումով: Այնսինքն, եթե բանաձևենք Խորվաթիայի նախագահի ձևակերպումներով, Արցախի անկախությամբ նոր իրականություն է ստեղծվել, որը վաղ թե ուշ ճանաչվելու է աշխարհի կողմից:

Իսկ մինչ այդ ստիպված ենք հետևել Մեսիչի խորհրդին և բանակցել, թեկուզ` 10 տարի, կամ ավելի: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ պատերազմի մասին: Անգամ 10-օրյա: Ճիշտ է` Խորվաթիայի նախագահի հորդորը, թե անգամ այդքան կարճատև պատերազմը վտանգավոր է, սակայն նրանից լավ ոչ ոք չգիտի զգոնության գինը: Չէ՞որ Խորվաթիային հաջողվեց քառամյա արյունալի պատերազմներին վերջ տալ ընդամենը 3 օր տևած գործողությամբ` ընդ որում հակառակորդին պարտադրելով ցանակալի լուծումը:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}