ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի և Բուլղարիայի մշակույթի նախարարությունները Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 4-ը ներկայացնում են մշակութային նախագիծ` Բուլղարիայի ազգագրական և դասական արվեստի հանրահայտ կոլեկտիվների մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
Նշենք, որ 2009-ը Հայաստանում հայտարարված է Բուլղարիայի տարի, իսկ 2010թ-ին Բուլղարիայում կհայտարարվի Հայաստանի տարի: Հայաստանում Բուլղարիայի տարվա շրջանակներում անցկացվեու են բուլղարական կինոյի օրեր, ցուցահանդեսներ, մեծ համերգային ծրագրեր, օպերային ներկայացումներ և այլն:
Մայիսի 30-ից հունիսի 4-ն անցկացվելիք միջոցառումներից են` «Բուլղարիայի վանքերը և սրբավայրերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալա համերգ` նվիրված Հայաստանում բուլղարական մշակույթի տարվան, «Արաբեսկ» բալետային խմբի և «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբի ելույթները Դիլիջանի մշակույթի տանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, «Բիստրիցայի տատիկները» ազգագրական համույթի և «Նայդեն Կիրով» ազգագրական պարի թատրոնի ելույթները Վանաձորի և Արմավիրի մշակույթի տներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները