ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ

Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվացրել է հակահայկական և, մասնավորապես, Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը, որի շրջանակներում, որպես կանոն, իրականությունը ներկայացվում է աղճատված, փաստերը` խեղաթյուրված, և այս ամենը պետական բարձրագույն պաշտոնյաների, իբր, մեծ հեղինակության տեր անձանց ներգրավմամբ:

Իհարկե, ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված ցանկացած կողմ կամ անձ լավագույնս է տիրապետում իրականությանը, և թվում է թե` ադրբեջանա-թուրքական ստահոդ քարոզչությունը սպառնալիք չէ: Մինչդեռ փորձը հակառակն է վկայում: Ճիշտ է, ներգավված կողմերն այնքան էլ չեն ազդվում այս ապատեղեկատվական հոսքից, քանզի ոչ միայն իրականությանը ծանոթ են առաջին ձեռքից, այլև` վերջին 20 տարվա ընթացքում հասկացել են, որ բոլոր դեպքերում Բաքվից հնչող իրազեկումներին ու հայտարարություններին պետք է վերապահումով մոտենալ: Միևնույն ժամանակ, սակայն, թուրք-ադրբեջանական քարոզչության հակահայ ազդեցությունն ակնհայտ է և լուրջ վտանգ է պարունակում: Հետևաբար` անհրաժեշտ է հակազդել դրան: Իսկ հակազդեցության ամենարդյունավետ ձևը` իրականության մասին ճիշտ տեղեկատվություն տալն է: Ամեն ինչի մասին` հերթով:

Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, ներառյալ`  նախագահ, վարչապետ և արտգործանախարար, այստեղից ածանցյալ նաև` թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով ու հրապարակումներով, որտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հիշատակումներում օգտագործում են մի շարք հասկացություններ. «տարածքային վեճ», «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններ», «ագրեսոր Հայաստան», «օկուպացված շրջաններ», «ագրեսիայի ենթարկված Ադրբեջան» և այլն:

Դրանց իրավական բովանդակությունը, սակայն, Արցախյան հիմնախնդրի հետ որևէ առնչություն չունի: Այլ կերպ ասած` շրջանառության մեջ են դրվում որոշակի կաղապարներ, որոնք միջազգային իրավունքի մեջ ունեն հստակ սահմանված, կոնկրետ հասկացութային ծավալ: Սակայն այդ հասկացությունները միջազգային իրավական տեսանկյունից կիրառելի չեն Արցախյան շարժման ու դրան հաջորդած պատերազմական գործողությունների ժամանակ տեղ գտած իրողությունների նկատմամբ: Ստորև կոնկրետ օրինակների վրա, հանգամանորեն ներկայացնեք, թե որ դեպքում են թուրք-ադրբեջանական ագիտատորները դիմում կեղծարարության:

Լեռնային Ղարաբաղը տարածքային վեճի առարկա չէ

Արբեջանական պաշտոնական, գիտական, լրատվական և մյուս շրջանակները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իրենց անդրադարձերում անհրաժեշտ են համարում ընդգծել, որ խնդրի էությունն այն է, թե, իբր, Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի: Սա կոպիտ սուտ է: «Տարածքային հավակնություն» տերմինը միջազգային իրավական հասկացություն է, որը սահմանվում է որպես «մեկ երկրի հավակնություն որոշակի տարածքի նկատմամբ` դրա վրա իր ինքնիշխանությունը տարածելու նպատակով» (Территориальная претензия - притязание какого-либо государства на определенную территорию с целью установления своего суверенитета над ней – այս և մյուս սահմանումները վերցված են միջազգային փաստաթղթերից ու հանրագիտարաններից): Ընդ որում` տարածքային հավակնությունները լինում են երկու տիպի` միակողմանի կամ բազմակողմ: Միակողմանի տարածքային հավակնության դեպքում երկիրը ճանաչում է տվյալ տարածքի իրավական կարգավիճակը կամ այլ երկրին պատկանելությունը, սակայն համարում է, որ դրա պատկանելիությունը պետք է փոխել: Որպես միակողմանի տարածքային հավակնության փայլուն օրինակ ներկայումս դիտարկվում է մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Արգենտինա, Չիլի, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա) հավակնություններն Անտարկտիկայի նկատմամբ:

Ինչ վերաբերում է բազմակողմ տարածքային հավակնությանը (իրավունքի տեսության մեջ «երկկողմ կամ բազմակողմ»), ապա այս դեպքում հասկացվում է, որ միևնույն տարածքի նկատմամբ հավակնություններ են դրսևորում մեկից ավելի երկրներ: Ի դեպ, այս դեպքում միջազգային իրավունքի մեջ կիրառվում է նաև «տարածքային վեճ» հասկացությունը, և պատահական չէ, որ ադրբեջանական քարոզչությունն այս հասկացությունը ևս ակտիվ շրջանառության մեջ է պահում: Որպեսզի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է, կոնկրետացնենք: Ժամանակակից աշխարհում առկա բազմաթիվ օրինակներից առավել բնորոշն այս պարագայում Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների դեպքն է: Հարավային Ատլանտիկայում գտնվող այս կղզիախմբի նկատմամբ հավակնություններ ունեն Մեծ Բրիտանիան և Արգենտինան, ընդ որում` յուրաքանաչյուրն իր հերթին ցանկալի անունն է դրել շրջանառության մեջ: Այդ հավակնությունները 1980-ական թվականներին հանգեցրեցին կողմերի միջև ռազմական բախման, որի ընթացքում Բրիտանիան ջախջախեց արգենտինական նավատորմն ու իր ինքնիշխանությունը հաստատեց վիճարկվող տարածքում: Կամ մեկ այլ օրինակ է տարածքային վեճը` կապված Հարավային Կուրիլների հետ: Առավել հետաքրքիր են բազմակողմ տարածքային վեճերի օրինակները: Դրանք շատ են Հեռավոր Արևելքում (Պարացելսի, Սենկակու և մի շարք այլ կղզիախմբեր): Այստեղ հանդիպում են կղզիներ, որոնց նկատմամբ միաժամանակյա հավակնություններ են դրսևորում Ինդոնեզիան, Մալայզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան ու Թայվանը:

Վերադառնանք Ղարաբաղյան հիմնախնդրին: Կիրառելի՞ են, արդյոք, այս սահմանումները Ղարաբաղյան խնդրի պարագայում: Ակնհայտորեն` ոչ: Այսպես «միակողմանի հավակնություններ» դրսևորելու համար առնվազն պետք է Հայաստանն ընդունի, որ Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածք է, ինչը չկա և երբեք չի եղել: Իսկ «բազմակողմանի հավակնությունների» պարագայում, ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել, առնվազն Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի իրավական կարգավիճակը, որից հետո միայն խոսի այն մասին, որ ի թիվս այլոց ինքը ևս հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ: Այսքանը «հավակնորդների»` տարածքային հավակնության սուբյեկտների մասով և այն եզրակացությամբ, որ Արցախի (Լեռնաին Ղարաբաղ) նկատմամբ, գոնե Հայաստանը, երբևէ տարածքային հավակնություններ չի ներկայացրել:

Թեման ամփոփելով` մեկ ուշագրավ նկատառում էլ անենք: Ինչպես երևում է վերը բերված օրինակներից, տարածքային հավակնությունների առարկա են դառնում տարածքներ, որոնք չունեն ընդգծված էթնիկ-ազգային պատկեր կամ բնակչություն ընդհանրապես, և հավակնորդ երկրների կողմից դիտարկվում են բացառապես տնտեսական (ներկայացված տարածքները հարուստ են բնական ռեսուրսներով), ռազմա-ստրատեգիական առումներով: Ավելորդ է հիշեցնել, որ Արցախի պարագայում իրերի դրությունը ճիշտ հակառակն է:

Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ լինել չի կարող

Ադրբեջանական քարոզչության մեջ ինտենսիվորեն շրջանառվող հաջորդ կաղապարն այն է, թե Հայաստանն ագրեսոր է և այդ, իբր փաստը, ֆիքսված է միջազգային հանրության կողմից: Դե ինչ, հղում կատարենք միջազգային իրավունքին: Այսպես` «ագրեսորը» պետությունն է, որն ագրեսիա է իրականացրել: Միջազգային իրավունքում «ագրեսիան» (լատիներեն aggressio բառից, թարգմանաբար` հարձակում), իր հերթին, համարվում է ՄԱԿ կանոնադարության տեսանկյունից հակաիրավական ցանկացած գործողությունը` մեկ երկրի կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ (Вооруженная агрессия - любое противоправное с точки зрения Устава ООН применение вооруженной силы одним государством против суверенитета, территориальной неприкосновенности или политической независимости другого государства): Այն միջազգայնորեն համարվում է մարդկության անվտանգության ու խաղաղության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Իսկ որքանո՞վ է այդ տերմինը կիրառելի Հայաստանի պարագայում: Պարզվում է` ընդհանրապես կիրառելի չէ: Խնդիրն այն է, որ այդ հանգամանքը կոնկրետ փաստագրման կարիք ունի և այդպիսի լիազորություն ժամանակակից աշխարհում ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Օրինակ, Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ 1990 թվականի օգոստոսին Իրաքը ներխուժեց Քուվեյթ և հայտարարեց այնտեղ սեփական կառավարումն իրականացնելու իրավունքի մասին, ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց թիվ 660 բանաձևը, որտեղ Իրաքին ճանաչելով որպես ագրեսոր պետություն, կոչ արեց անհապաղ դուրս բերել զորքերը Քուվեյթից: Դրանից հետո, սակայն, Իրաքը պաշտոնապես հայտարարեց Քուվեյթն անեքսիայի ենթարկելու մասին:

Մինչ շարունակելը, տեղեկացնենք, որ «անեքսիա» (լատիներեն annexio բառից, թարգմանաբար` միավորում, բռնակցում) նշանակում է` պետության կողմից մեկ այլ պետության տարածքի` ամբողջությամբ կամ մասնակի, միակողմանի կարգով բռնակցում (Аннексия - насильственное присоединение государством территории другого государства): Իրաքի այս գործողությունները հետագայում ՄԱԿ ԱԽ-ին ստիպեցին պարբերաբար անդրադառնալ խնդրին, և այդ ժամանակ ընդունված ընդհանուր առամամբ 12 բանաձևերով արձագանքել Իրաքի ագրեսիային: Ավելորդ չէ հիշեցնել, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերը կոնկրետ գործողություններ էին ենթադրում` սկսած տնտեսական պատժամիջոցներից, Իրաքի ծովային շջափակումից, վերջացրած` բազմազգ ուժերի ներգրավմամբ Իրաքի զսպումն ու Քուվեյթի ապաբռնազավթումը: Իսկ ինչ է ասված այս կապակցությամբ ՄԱԿ ԱԽ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ընդունված բանաձևերում: Դրանք թվով չորսն են` 822 (1993), 853 (1993), 874 (1993) և 884 (1993): Նշված չորս փաստաթղթերում էլ Հայաստան բառը կիրառվում է երկու կոնտեքստում. նախ` պրեամբուլայում արձանագրվում է, որ ՄԱԿ-ը ճանաչում է տարածաշրջանի երկրների(այդ թվում նաև` Հայաստանի) տարածքային ամբողջականությունը, իսկ երկրորդ դրվագում` կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործածել սեփական ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից բանաձևերի պահանջները կատարելու նպատակով (հիշեցնենք, որ բանաձևերով կոչ է արվում ազատել «անվտանգության գոտու» տարածքները և թույլ տալ տեղահանվածների վերադարձը): Հավելենք, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերում բացի այն, որ Հայաստանին ՄԱԿ Կանոնադրությունը խախտելու մեղադրանք չի ներկայացվում, ավելին` ագրեսիա տերմինն ընդհանարպես չի օգտագործովում: Ասել է թե` ՄԱԿ ԱԽ-ն ստեղծված իրավիճակում որևէ մեկին ագրեսիայի մեջ չի մեղադրում: Հետևությունը մեկն է` թուրք-ադրբեջանական քարոզչության շրջանառած այս կաղապարը ևս էժանագին մանիպուլյացիա է և որևէ առնչություն չունի իրականության հետ:

Հարևան երկրի պաշտոնական քարոզչության հաջորդ դրևսորումը «օկուպացիա» տերմինի տեղի-ատեղի կիրառությունն է: Մասնավորապես, այս տերմինն է օգտագործվում ԼՂՀ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին բնորոշելու համար: «Օկուպացիան» (լատիներեն occupatio բառից, թարգմանաբար` զավթում) մեկ երկրի զինված ուժերի կողմից մեկ այլ երկրի տարածքի` ամբողջությամբ կամ մասնակի, բռնի զբաղեցումն է` առանց այդ տարածքի նկատմամբ ինքնիշխան իրավունքների (Оккупация - временное насильственное вторжение и занятие вооруженными силами одного государства части или всей территории другого государства без приобретения суверенных прав на нее): Տերմինն, ըստ էության, սահմանվել է դեռևս 1907 թվականին` Հաագայի 4-րդ կոնֆերանսի ժամանակ, իսկ այնուհետև` 1949 թվականի Ժնևի կոնվենցիայով: Ուշադրություն դարձրեք, որ «օկուպացիա» տերմինի դեպքում ևս հատուկ ընդգծվում է մեկ այլ երկրի զինուժի կողմից երկրորդ երկրի տարածքի զբաղեցումը: Հայաստանի պարագայում նման փաստ չկա (համենայնդեպս ենթադրյալ «օկուպացիան» չի իրականացվել միջազգայնորեն ճանաչված կազմավորման, միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի կողմից), հետևաբար այս դեպքում ևս հասկացությունը կիրառելի չէ:

Ավելին, գիտական-ակադեմիական գրականության մեջ մասնագետները կոնկրետ ֆիքսել են երկրորդ համաշխարհային պատերազմին հետևած շրջանում օկուպացված տարածքների և օկուպանտ երկրների ցանկը, որը ներկայացնում ենք ընթերցողին. այդպիսիք են համարվում Արևմտյան ափն ու Գազայի հատվածը (սկսած 1967 թվականից, Իսրայելի կողմից), Ջամու և Քաշմիրը (հնդկական նահանգի մի մասն օկուպացված է Պակիստանի և Չինաստանի կողմից), Արևելյան Սահարան (Մարոկկոյի կողմից), Հյուսիսային Կիպրոսը (1974 թվականից` Թուրքիայի կողմից), Աբխազիան և Հարավային Օսիան (2008 թվականից` Ռուսաստանի կողմից): Ինչ վերաբերում է ԼՂՀ անվտանգության գոտուն, ապա տվյալ դեպքում Ադրբեջանը կարող է «օկուպացիա» տերմինն օգտագործել մեկ պարագայում, այն է` եթե ճանաչի ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ: Եթե` ոչ, բացատրությունը մեկն է` Պաշտպանության բանակի կողմից տարածքները վերահսկողության տակ են առնվել ԼՂ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու նկատառումներով: Եվ ինչպես ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածով` «մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:

Հակահայ քարոզչությունը պետք է չեզոքացվի` իրականությունն ասելով

Վերը նշված իրողություններն ամենևին էլ բացահայտում չեն: Այդ մասին գիտեն թե Հայաստանում, թե Ադրբեջանում, և թե միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրներում: Պարզապես կարող է թվալ, թե հրադադարի ռեժիմը, որ տևում է արդեն 15 տարուց ավելի, պետք է որ օրակարգից հանած լիներ նմանօրինակ «ճշգրտումների» հարցը: Ադրբեջանա-թուրքական քարոզչությունը, որը հատկապես վերջին շրջանում ինտենսիվորեն ծավալվում է` առիթ օգտագործելով մի կողմից Ղարբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացումը, մյուս կողմից` հայ-թուրքական հարաբերություններում նկատվող զարգացումները, վերը նկարագրված իրականությունն աղճատելու և աշխարհին խեղաթյուրված տեղեկություններ տրամադրելու առիթը բաց չի թողնում: Իսկ դա թեև այս փուլում կարող է դիտարկվել որպես էժանագին քարոզչական հնարք, սակայն անգամ կարճաժամկետ առումով անվտանգ չէ: Բերենք մեկ օրինակ: Նախորդ շաբաթվա վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Լեհաստանում հայտարարություններ է անում ու այդ ընթացքում ձեռքի հետ Հայաստանին անվանում է «օկուպանտ»: Թվում է` հերթական հայտարարություն է կանցնի, կգնա, ինչպես հազարավոր նմանատիպ հայտարարությունները նույն Էրդողանի, Ալիևների ու այլոց շուրթերից:

Բայց պարզվում է, որ այդքան էլ այդպես չէ: Տխրահռչակ Միջազգային ճգնաժամային խումբը նախորդ շաբաթվա վերջին վերցրել ու Սաբինա Ֆրեյզերի ստորագրությամբ հայտարարություն է տարածել, կրկնել է Էրդողանին` ամբողջովին մեջբերելով նրան: Իսկ թե ինչ ազդեցություն ունի, իբրև թե, հավասարակշիռ դիրքորոշում որդեգրած այս կազմակերպությունը, հանրահայտ է: Տեխնոլոգիան էլ պարզ է: Ուղղակի խոսքի ձևով (ինչ էլ շղարշ են գտել` իբր, մենք չենք ասում), ապատեղեկատվությունը «սղղացնում» է համաշխարհային տեղեկատվական հոսքեր:

Արդյունքը հրաշալի է` մոլորակի չորս ծայրերում ղարաբաղյան խնդրից անտեղյակ պլեբսը կարդում է լացակումած ձևակերպումն ու համապատասխան վերաբերմունք ձևավորում` միանգամայն տեղեկացված չլինելով, թե ինչ ջանադրությամբ էր Ադրբեջանը 6 տարի շարունակ լծվել ադրբեջանցի ղեկավարներից Մ. Ասադովի հայերին կոտորելու կարգախոսի ի կատար ածմանը (1988թ. այս ազգայնամոլը սպառնում էր. «Մենք Ղարաբաղը կվերածենք հայկական գերեզմանոցի»: Շատ կարճ ժամանակ հետ պարզվեց, որ ճիշտ նույն կերպ են մտածում ու գործում ադրբեջանական քաղաքական, փորձագիտական ու վերլուծական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները): Իսկ դա էլ իր հերթին բերում է ցանկալի պտուղները` ՄԱԿ Գլխավոր ասամբելայում ինչ-որ տասնչորսերորդական հարցի առնչությամբ բանաձևի նախագիծ է մուտք արվում (Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և նմանօրինակ այլ երկրների կողմից), որի բովանդակությունը որևէ նշանակություն չունի ոչ մեկի համար, բայց առկա է որևէ ձևակերպում, օրինակ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», «մեկ միլիոն փախստականներ» և այլն: Պարզից էլ պարզ է, որ Բուրկինա Ֆասոն կամ, ասենք, Գվինեա Բիսսաուն «կողմ» կքվեարկեն այդ բանաձևին` պատկերացում չունենալով, որ ընկել են թուրք-ադրբեջանական թակարդը: Պատահական չէ, որ Ադրբեջանը հավանություն չի տալիս ԵԱՀԿ ձևաչափին ու ուզում է Ղարաբաղյան կարգավորման հարցը տեղափոխել ՄԱԿ: Բնակա՞ն է, չէ՞: Միսնկի խմբում միջնորդական ծառայություն են մատուցում փորձագետները` խնդրին տեղյակ մարդիկ, իսկ ՄԱԿ-ում (ինչ-որ առումով նաև` ԵԱՀԿ-ում) հիմնականում անտեղյակ են խնդրից, հետևաբար` այնտեղ ջուրը պղտորելն ու ձուկ բռնելն ավելի հեշտ կլինի: Եթե սրան հավելենք նաև ՄԱԿ-ի նման միջազգային ֆորումներում իսլմական կոնֆերանսի գծով ադրբեջանի դաշնակիցների կանխակալ վերաբերմունքի հանգամանքը, ապա հասկանալի կլինի Բաքվի մոտիվացիան:

Այս իրողությունները հաշվի անելով` կարծում ենք, հայկական կողմը երբեք չպետք է դադարի Ղարաբաղյան հիմնախնդրի իրական էությունն աշխարհին մատուցելուց ու թուրք-ադրբեջանական կեղծարարությանը հակաազդելուց:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}