ՀՐԴԵՀ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ՄԱՀԱՑԵԼ Է 8 ՄԱՐԴ
Այսօր առավոտյան Թուրքիայի արևմուտքի Բուրսա արվարձանում գտնվող հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի պատճառվ ութ մարդ է զոհվել, նույնքանը ծանր վիճակում են: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նահանգապետ Սահբետին Խարպուտլուն (Сахбеттин Харпутлу) հայտնել է, որ մահացածները բուժում էին ստանում հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հրդեհի պատճառը, նրա խոսքով, տոմոգրաֆիայի բաժանմունքում հոսանքի թույլ միացումն է եղել, բաժնից հրդեհն արագ տարածվել է նաև հիվանդանոցի մյուս բաժանմունքներ:
Դեպքի վայր մեկնած հրշեջներն ու փրկարարները հիվանդանոցից տարհանել են 44 մարդու: Ներկայում նրանք բուժում են ստանում Բուրսայի մյուս բուժհաստատություններում: Պաշտոնական վարկածով, մահացածների մեծամասնությունը խեղդվել է հրդեհից առաջացած գազից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները