ԹԵՍՏԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
Հանրապետությունում այսօր տեղի ունեցած «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություններն անցել են սահմանված ընթացակարգի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԿԳ նախարարությունը և ԳԹԿ-ն վստահեցնում են, որ թերթերից մեկում այսօր տեղ գտած հրապարակումը թեստի քննական տարբերակի արտահոսքի վերաբերյալ, որին կցվել է նաև ենթադրյալ տեստի լուսանկարը, իրականությանը չի համապատասխանում։ Դրանում կարող են համոզվել նաև շրջանավարտները և նրանց ծնողները` ծանոթանալով պաշտոնական կայքերում հրապարակված տեստերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան