Մեկնաբանություններ
11:31 08/06/2009
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԼՈՒՐՋ ՍԽԱԼ Է ՏԵՂ ԳՏԵԼ
Բաքուն մտադիր է իր գազը վաճառել միանգամից բոլորին: Օրերս Ադրբեջանում անցկացված Caspian Oil and Gas խորագիրը կրող կոնֆերանսի ժամանակ հենց այս միտքն են առաջ տարել ադրբեջանցի պաշտոնյաները: Իսկ ի՞նչ է իրականում թաքնված այս հայտարարության տակ: Պարզաբանենք:
«Նաբուկկո» և «Հարավային հոսք»
Վերը նշված կոնֆերանսի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միաժամանակ գազ մատակարարել տարբեր գործընկերների` Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին, Թուրքիային ու Եվրոպային: Հակիրճ` Ադրբեջանը նպատակ ունի գազով ապահովել երկու մրցակից նախագծերին` «Հարավային հոսք» և «Նաբուկկո»:
Նախ` մի փոքր տեղեկանք այս երկու նախագծերի վերաբերյալ: «Նաբուկկո»-ի մասին շատ է խոսվել: Այն ենթադրում է գազատարի կառուցում, որը հասնելու է մինչև Ավստրիա, սակայն մինչ այդ անցնելու է Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի տարածքներով: Ընդ որում` Թուրքիայի տարածքում ենթադրվում գազատարի ճյուղավորում. գլխավոր գազատարին միանալու են Ադրբեջանից և Իրանից սկսվող խողովակաշարերը: Ի՞նչ է ենթադրում այս նախագիծը: Սրանով նախատեսվում է ապահովել Եվրոպայի հասանելիությունը կենտրոնասիական էներգետիկ ռեսուսրներին` շրջանցելով Ռուսաստանի տարածքը: Այսինքն, սա ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ աշխարհաքաղաքական, որը նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայում: Հայտնի է, չէ՞, որ ռուսական գազից կախման մեջ գտնվող Եվրոպան որքան հարցերում է զիջումների գնացել միայն այն բանի համար, որ չկանգնի փաստի առաջ: Այս առումով փայլուն օրինակ է անցյալ ձմեռ սանձազերծված «գազային պատերազմը», երբ ցրտաշունչ ձմռան կեսին Ռուսաստանը մի քանի օրով փակեց գազամուղի փականը և «դաս տվեց» Եվրոպային` պատասխանատվությունն էլ թողնելով Ուկրաինայի վրա: Օրինակը բերեցինք զուտ «Նաբուկկո» նախագծի, իսկ ավելի լայն` Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման խնդիրը մատնացույց անելու համար: Իսկ այս խնդիրը լուծելու համար Եվրոպան փորձում է օգտվել տնտեսապես ծանր կացության մեջ գտնվող երկրների` Ադրբեջանի ու կենտրոնասիական երկրների կախվածությունից: Վերջիններս չունեն զարգացած ենթակառուցվածքներ, և չնայած հարուստ են էներգառեսուրսներով, ստիպված են դրանք էժան գներով տրամադրել Ռուսաստանին, որովհետև այլ ուղղությամբ գազ արտահանելու ենթակառուցվածքներ չունեն: Ասվածը բավարար է պատկերացնելու համար, թե որն է «Նաբուկկո» նախագծի իրական նպատակը, կողմերից յուրաքանչյուրն ինչ շահ ունի տվյալ հարցում:
Գանք «Հարավային հոսքին»: Սա ճիշտ նույն «Նաբուկկո» նախագիծն է, սակայն ռուսական աշխարհաքաղաքական պրիզմայով: Այս դեպքում գազատարը ենթադրվում է անցկացնել Սև ծովի տակով մինչև Բուլղարիա, իսկ այնտեղից արդեն` «Նաբուկոյի» երթուղով: Տարբերությունն այն է, որ այս դեպքում կասպյան ավազանի էներգակիրները, որոնք ենթադրաբար պետք է բավարարեն «Նաբուկկոյին», նախատեսվում է արտամղել նույն Եվրոպա` սակայն առանց Ռուսաստանի տարածքը շրջանցելու:
Հասկանալի է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք երկու` միմյանց հետ մրցակցող նախագծերի հետ, որոնք էներգակիրների աղբյուրի ու սպառման շուկաների հարցում բացարձակապես համընկնում են, բայց միմյանց հետ հակադրվում են երթուղիների հարցում: Այստեղ կանգ առնենք և արձանագրենք, որ դրանց երկուսի միաժամանակ իրականացումը չի կարող տնտեսապես արդյունավետ լինել, որովհետև երկուսին միաժամանակ սպասարկելու ռեսուրս` էներգակիրների պաշար ունեցող երկրներում չկա: Այսինքն, եթե երկու խողովակաշարերի թողունակությունն էլ, ենթադրենք ինչ-որ X ծավալ է, իսկ արդյունահանող երկրները միաժամանակ կարող են բավարարել հենց այդ ծավալը` ոչ ավելին, կնշանակի դրանցից առնվազը մեկը, կամ 2-ն էլ միաժամանակ տնտեսապես անարդյունավետ կլինեն: Որովհետև առկա X ռեսուրսները չեն բավարարի ողջ ծավալով սպասարկել երկու խողովակաշարերն էլ, որոնց ընդհանուր թողունակությունը 2X է: Իսկ մենք գիտենք, որ ոչ ոք երաշխավորված վնաս կրելու համար ներդրումներ չի անում:
Առաջ անցնելով նկատենք, որ կոնկրետ «Նաբուկկո»-ի պարագայում այս մտավախությունը հայտնել է նաև նույն Նաթիկ Ալիևը: Եվս մի դիտարկում` Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ամեն գնով կյանքի կոչել «Հարավային հոսքը», որովհետև այդ երկիրն ունի բավարար ռեսուրս և եթե անգամ քաղաքական հարցերում (Կենտրոնական Ասիայի երկրներին համոզելու գործում) անհաջողության մատնվի, կարող է խողովակաշարի շահագործմամբ ծածկել վնասները` զուգահեռաբար հույս ունենալով, որ ինչ-որ մի փուլում, այլ լծակների կիրառմամբ, կստիպի երբեմնի գաղութներին համագործակցել իր հետ: Այսինքն «Հարավային հոսքի» իրականացման ռիսկերը «Նաբուկկոի» հետ համեմատած չափազանց քիչ են:
Ամփոփելով այս հատվածը` նկատենք, որ երկու նախագծերն էլ այս փուլում քաղաքական քննարկումների փուլում են: Ընդգրկված բոլոր կողմերն էլ հասկանում են, որ ի վերջո, խնդիրը չափազանց բարդ է և լուծում կարող է ստանալ միայն Կովկաս-Կասպիական տարածաշրջանում ուժերի վերադասավորումից, կամ տարածաշրջանի այլ խնդիրների լուծումից հետո: Օրինակ` Իրանի խնդրը: Հայտնի է, որ այս երկիրը միայնակ կարող է սպասարկել Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման շահերը, որովհետև Իրանը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդն է գազի պաշարներով: Սակայն այդ բանն անելուն խանգարում են քաղաքական բնույթի խնդիրները. Իրանի միջուկային ծրագիր, Իրանի վարչակարգի արմատական մոտեցումներ և այլն: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ առկա հարաբերակցության պայմաններում անհնար է հատկապես «Նաբուկկո»-ի իրականացումը: Որովհետև Ռուսաստանն առայժմ այնքան չի թուլացել, որ թույլ տա իր շահերը ոտնահարեն իր իսկ քթի տակ: Դրա նախադեպն էլ կա. ընդամենը մեկ տարի առաջ` ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ռմբակոծվեց Հարավային Օսիայի հետ բացարձակ կապ չունեցող Բաքու-Ջեյհան նավթամուղը և մի քանի ամիս անգործության մատնվեց: Կարծում ենք, սա էլ որոշակի դաս էր «Նաբուկկո»-ի ռիսկերը հաշվողների համար:
Ադրբեջանը ոչնչով նպաստել չի կարող
Բաքվում կազմակերպված միջոցառմանը հրավիրվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից և անգամ Իրանից: Այսինքն միանգամից ֆիքսենք, որ այս միջոցառման կազմակերպմամբ Բաքուն ցանկանում էր, ի թիվս այլ նպատակների, նաև ստանձնել «խցանի» դերակատարությունը: Հիշեցնենք, որ նրան այդ դերը հատկացրել էր ամերիկացի Զբիգնև Բժեզինսկին իր համեմատությամբ, թե «Կասպյան ավազան» կոչվող շամպայնի շշի խցանը Ադրբեջանն է: Ասվածի իմաստն այն է, որ Ադրբեջանը կարող է դառնալ այն պլացդարմը, որտեղ հատվում են Կասպից ծովը հատող` անդրկասպյան (հասկանալ Ռուսաստանը շրջանցող) ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովեն եվրոպայի անկախությունը Ռուսաստանից, և այդ ամենը, բնականաբար` ԱՄՆ-ի հովանու ներքո: Այսինքն Կասպյան տարածաշրջանի ճակատագրի հարցը Ադրբեջանը ԱՄՆ-ի խնամակալությամբ փորձում է վերցնել իր ձեռքը: Սա ցանկությունների մասով:
Իսկ իրականությունը մի փոքր ավելի խայտաբղետ է: Մասնավորապես, այս փուլում Կենտրոնական Ասիայի երկրները չունեն այն ներուժը, որ ընդդիմանան Ռուսաստանին ու կանգնեն «Նաբուկկոն» կյանքի կոչելու ճանապարհին, Իրանը դրա կարիքն ամենևին չունի, քանի որ Եվրոպական շուկա դուրս գալու համար Ադրբեջանի տարածքն օգտագործելն ավելորդ շռայլություն է նրա համար: Եվ ստացվում է, որ այսօր առկա իրավիճակում «Նաբուկկոն» սպասարկելու համար մնում է միայն Ադրբեջանը: Այսինքն նախագիծը դատապարված է:
Խնդիրն այն է, որ անգամ մյուս բոլոր գործոնների բացակայության պարագայում միայն Ադրբեջանի մասնակցությամբ հնարավոր չէ «Նաբուկկո» նախագծն իրականացնել, որովհետև Ադրբեջանը չունի այդքան ռեսուրս: Այս խողովակաշարի նախագծային թողունակությունը տարեկան 32 մլրդ խմ է: 2007թ. Ադրբեջանն արդյունահանել է մոտ 10 մլրդ խմ գազ, որից մեծ մասը սպառել է ներքին շուկայում: Հասկանալի է, որ Ադրբեջանն ի զորու չէ, որևէ կերպ նպաստել այս նախագծի իրականացմանը:
Կարծում ենք, այս իրողությունն Ադրբեջանում բոլորից շատ են հասկանում: Սակայն սա չի նշանակու, որ չի կարելի չօգտվել իրավիճակից ու ինչ-ինչ խնդիրներ լուծել: Ընդ որում` Ադրբեջանի հետապնդած խնդիրները և քաղաքական և տնտեսական բաղադրիչ ունեն: Քաղաքականն անշուշտ ուղղակիորեն առնչվում է Ղարաբաղյան կարգավորմանը: Տրամաբանությունը մեկն է` օգնեք մեզ հայերի հետ հաշիվները մաքրելու հարցում, և մենք կհամաձայնենք գազամուղը ձեր ուզած երթուղով տանել: Այս բովանդակությամբ դիվանագիտական մեսիջներ չեն դադարում հոսել Բաքվից, բայց չնայած դրանց միջազգային հանրությունը, և հատկապես համանախագահ երկրները փայլուն պատկերացնում են, որ երկու խնդիրները անհամատեղելի են և մեկը մյուսով պայմանավորելը պարզապես վտանգ է ներկայացնում: Այսինքն` առնվազն Եվրոպայում հասկանում են, որ եթե կա ինչ որ լուծում «Նաբուկկոն» իրականացնելու համար, այն առնվազն չպետք է հակասի տարածաշրջանի երկրներից որևէ մեկի` այդ թվում Հայաստանի ու ԼՂՀ-ի կենսական շահերին:
Ադրբեջանական խաղերի մյուս նպատակը ունեցածն ավելի թանկ գնով վաճառելն է: Առավել քան վստահ ենք, որ այս փուլում Բաքուն հենց այս խնդիրն է հետապնդում: Բացատրենք: Ռուսաստանից ինչ-ինչ հարցերում զիջումներ կորզելու նպատակով Ադրբեջանն այս տարվա մարտին համաձայնեց հռչակագիր ստորագրել ռուսական կողմի հետ: Հռչակագիրը որևէ պարտավորություն որևէ կողմի վրա չէր դնում, սակայն դրանով ամրագրվում էր, որ Ադրբեջանը դեմ չի արդյունահանած գազի ողջ ծավալը վաճառել ռուսական կողմին: Այս փաստաթուղթը, բնականաբար, Մոսկվայում ներկայացվեց որպես «Նաբուկկոն» վերջնականապես թաղելուն նպաստող իրողություն: Իսկ ահա Բաքուն, սույն փաստաթուղթը ձեռքին սկսեց բանակցությունները «եղբայրական» Թուրքիայի հետ` գոյություն ունեցող Բաքու-Էրզրում գազամուղով մատակարարումների սակագները ճշտելու համար: Բանակցությունների բովանդակությունն էլ մոտավորապես սա է, եթե չեք ուզում թանկ գնով գնել, մենք գնորդ ունենք:
Թե ինչ կորոշեն եղբայրական ժողովուրդները, իրենց գործն է: Սակայն այս փաստը Ռուսաստանի ստիպեց մտորել Բաքվի հետ գործարքների նպատակահարմարության շուրջ: Այլապես ինչպես բացատրել, որ երեկ ավարտված միջոցառմանը նախատեսված էր Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարի ներկայությունը, սակայն վերջին պահին Բաքու այցելեց նույն նախարարության ինչ-որ բաժնի պետի տեղակալ: Եվ ահա այս ապտակն էլ ադրբեջանցի պաշտոնյաներին լրջանալու առիթ է տվել, և նրանք հրավիրվածներին փորձել են հանգստացնել, թե նյարդայնանալու կարիք չկա, Ադրբեջանը պատրաստ է բոլորին էլ գազ մատակարարել:
Սակայն իր հաշվարկներում հարևան երկիրը լուրջ սխալ է կատարել. նա հավանաբար տեղյակ չէ, որ Ռուսաստանին ադրբեջանական գազն ամբողջությամբ է պետք` սկզբից մինչև վերջ: Եվ եթե նա չհամաձայնի այդ մտքի հետ, գոնե այսօր Մոսկվան ամեն ինչ կանի, որ ադրբեջանական գազը բաժին չհասնի և ոչ մեկին:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում