ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԴՊՐՈՑ-ՀԱՄԱԼԻՐԻ
Հ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին:
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Ռուբեն Վարդանյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Դիլիջան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը, որը գտնվում է նախագծման փուլում: Դպրոցում նախահամալսարանական ծրագրով կուսանեն 550 աշակերտներ, ուսուցումը կիրականացվի անգլերեն, արտերկրից ժամանած լավագույն մասնագետների կողմից, շրջանավարտներն անհրաժեշտ պատրաստվածություն կստանան աշխարհի առաջնակարգ բուհերում ուսումը շարունակելու համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը միտված ծրագիրը և վստահեցրել, որ այն կլինի կառավարության ուշադրության կենտրոնում: