Մեկնաբանություններ
19:24 11/06/2009
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԳԼՈԲԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ
Հունիսի 12-ին, Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնք առանցքային իրադարձություն են ոչ միայն Իրանի հետագա զարգացման տեսանկյունից, այլև` տարածաշրջանի ապագա հնարավոր վերադասավորումների առումով: Որո՞նք են այն հարցադրումները, որոնք աշխարհի ուշադրությունը սևեռել են իրանական նախագահական մրցավազքի վրա, իսկ փորձագետները փորձում են կանխատեսել, թե ինչ հնարավոր զարգացումներ կլինեն Իրանում` ընտրությունների արդյունքների այս կամ այն հարաբերակցության դեպքում:
Ժողովրդավարություն` իրանական ձևով
Իրանի նախագահական ընտրություններին, բացի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադից, մասնակցում են ևս երեք գործիչներ. Միր Հոսեյն Մուսավի, Մեհդի Քյարուբի, Մոհսուն Ռեզաի: Առաջ անցնելով նկատենք, որ հիմնական մրցակիցներ են համարվում Ահմադինեջադն ու Մուսավին:
Հարկ է նկատել, որ իսլամական հեղափոխությունից հետո ավտորիտար ռեժիմի համբավ վաստակած Իրանի քաղաքական համակարգը (որը մեծմասմաբ, իսկապես, գործում է ավտորիտարիզմին բնորոշ մեխանիզմներով ու գործիքներով), ի տարբերություն ավտորիտար շատ համակարգերի, կարողացել է հաստատել երկրի ղեկավարի ընտրության ինստիտուտ: Ընդ որում` անկախ ռեժիմի բնորոշումներից, իրանական ընտրություններն, արևմտյան ժողովրդավարության չափանիշներով, կարողացել են ձևավորել երկու կարևորագույն ավանդույթ:
Նախ` դրանք իրապես մրցակցային են: Հիշեցնենք, որ վերջին` 2005 թվականի ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադն առավելության հասավ Իրանի նախկին նախագահներից Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նկատմամբ:
Եվ երկրորդ` ընտրությունների միջոցով երկրում հնարավոր է սահուն իշխանափոխություն: Այսպես, վերը նշված Ռաֆսանջանիից, ով անշուշտ ներկայացնում էր երկրի պահպանողական շրջանակները, 1997 թ. իշխանությունն անցավ բարեփոխումների կողմնակից Մուհամմադ Խաթամիին, ումից էլ 2005թ.` արմատական հայացքներով աչքի ընկնող Ահմադինեջադին: Իրանական ընտրությունները քաղաքական համակարգի այն կարևորագույն գործիքն էին, որ ապահովեցին երկրի կայունությունը նման փոփոխությունների հորձանուտում` թույլ չտալով, որ ժամանակ առ ժամանակ ծագող դժգոհությունները (մեկ դեպքում չափից ավելի բարեփոխւմների հանդեպ, մեկ այլ դեպքում` երկիրը մեկուսացնելու դեմ տրամադրվածների կողմից) դառնան հասարակական անվտանգության սպառնալիք:
Իրանական ընտրությունների վերաբերյալ մեկ այլ օրինաչափություն էլ անհրաժեշտ է դիտարկել: Իրանի նախկին բոլոր նախագահները` ներկայիս Այաթոլլահ Ալի Խամենեին (1981-1989), Ռաֆսանջանին (1989-1997) և Խաթամին (1997-2005) պաշտոնավարել են երկուական ժամկետ, որից հետո, ըստ երկրի սահմանադրության, չէին կարող առաջադրվել: Բնականաբար, այս օրինաչափությունից շեղում չի կարելի համարել իսլամական հանրապետության պատմության առաջին երկու նախագահներին` Ադոլհասան Բանիսադրին (1980-1981) և Մուհհամեդ Ալի Ռաջայիին (1981), քանի որ նրանցից առաջինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ երկրորդը` սպանվել:
Իրանական ընտրությունների արժեքը հասկանալու համար հարկ ենք համարում նաև որոշակի տեղեկություններ տալ նաև երկրի քաղաքական համակարգի մասին: 1979թ. ընդունված և 1989թ. լրջորեն բարեփոխված (վերացվեց վարչապետի պաշտոնը) սահմանադրությամբ երկիրը իսլամական հանրապետություն է, իսկ պետության գլուխը գերագույն հոգևոր առաջնորդն է, այժմ` Այաթոլլահ Ալի Համենեին: Վերջինս հանդիսանում է նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և ըստ էության, երկրի իրական առաջնորդն է, ով նշանակումներ է կատարում առանցքային պաշտոններում: Նախագահն իրանական քաղաքական աստիճանակարգության մեջ իր նշանակությամբ երկրորդն է: Նա գլխավորում է երկրի գործադիր իշխանությունը: Ընդ որում` նախագահն առանցքային հարցերում որոշում կարող է կայացնել միայն «հոգևոր առաջնորդի օրհնությունը ստանալուց հետո»: Այս հանգամանքն ամենևին չի ստվերում իրանական ընտրությունների նշանակությունը:
Իրանական ընտրությունների ներքաղաքական ինտրիգը
Անկախ ամեն ինչից, Իրանում կայանալիք ընտրություններն առաջին հերթին կարևորվում են երկրի ներքաղաքական տեսանկյունից: Ի վերջո, նախագահը լրջորեն ազդելու լիազորություններ ունի հենց ներքին պրոցեսների վրա: Մինչդեռ արտաքին քաղաքական հարցերը, որքան էլ առաջին պլանում նախագահը լինի, միևնույն է` որոշումները կայացվում են Այաթոլլայի մակարդակով: Այս առումով հետաքրքիր է, թե ինչ ուժերի ինչ դասավորվածություն է նախընտրելի Իրանում:
Ինչպես արդեն նկատեցինք, Իրանում ձևավորված ավանդույթի համաձայն, գործող նախագահը, ով վերստին առաջադրվելու հնարավորություն ունի, հաջողությամբ իրացնում է իր այդ հնարավորությունը: Այսինքն` այս իմաստով կանխատեսումները գործող նախագահ Ահմադինեջադի օգտին են: Այս հարցում, բնականաբար, որոշիչը նաև վարչական ռեսուրսի գործոնն է: Սակայն այսօր իրանական ընտրությունների վճռականությունը դրանից չի կախված: Հիմնական մրցակիցներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը:
Ահմադինեջադի դեպքում կարևոր է երկու հանգամանք: Նախ` նա միջուկային ծրագրի իրականացմամբ ու «Իսրայելը երկրի երեսից վերացնելու» հռետորաբանությամբ կարողացավ իր շուրջ համախմբել երկրի արմատական, պահպանողական ու հակաարևմտյան տրամադրություններ ունեցող էլեկտորատը: Իսլամական հանրապետությունում այս շերտը բավականին մեծ է և ենթադրվում է, որ կիրակի օրը կաջակցի իր նախագահին: Գործող նախագահի երկրորդ շեշատդրումը սոցիալական պոպուլիզմն է: Իրանում, չնայած տիրապետած ռեսուրսներին ու տնտեսական որոշակի առաջխաղացմանը, մեծ է աղքատության ցուցանիշը (և քաղաքներում, և գյուղերում), ինչն Ահմադինեջադի նախընտրական այս շեշտադրումը դարձնում է առավել արդյունավետ: Ըստ որում, Իրանի ղեկավարը ոչ միայն պոպուլիստական խոստումներ է տալիս, այլև կոնկրետ քայլերի դիմում` ընտրակաշառնքերի ձևով: Այսինքն` սպասվում է, որ կիրակի Ահմադինեջադը լայն աջակցություն կստանա նաև Իրանի սոցիալապես խոցելի խավի կողմից, որը հասկանալի պատճառներով մեծամասնություն է այդ երկրում:
Չնայած վերը նշվածին, Մուսավիի հնարավորությունները պակաս չեն գնահատվում: Վերջինս 1980-ական թվականներին եղել է Իրանի վարչապետը: Այսինքն` աշխատել է Իրանի այդ ժամանակվա նախագահ և ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, երկրի գործադիր իշխանությունը գլխավորել է իրան-իրաքյան պատերազմի շրջանում (ինչը մեծ նշանակություն ունի Իրանի քաղաքացիների համար), և ամենակարևորը` իշխանության մեջ է եղել մի շրջանում, երբ իսլամական վարչակարգը նոր էր ձևավորվում (այսինքն հանրային ընկալման մեջ պոզիտիվը գերակշռում էր նեգատիվին, թեկուզ` կոռուպցիայի առումով): Կարճ ասած` Մուսավին եղել է իշխանության մեջ, նրա անվան հետ իրանական հասարակությանը դրական հուշեր են կապում, և ինչ-որ իմաստով նա լավ ընդունելություն ունի ողջ երկրում: Պատահական չէ, որ Մուսավին, նախագահի թեկնածու գրանսվելու համար ստացել է նաև Այաթոլլահ Խամենեիի օրհնությունը (հասկանալ` հավանությունը): Այս ամենին զուգահեռ, Մուսավին նախընտրական պայքարի մեջ է մտել կարևոր շեշտադրումներով` բարեփոխումներ անելու խոստումով: Նա որոշակի ազատություններ է խոստացել թե կանանց, թե ազգային փոքրամասնություններին (Մուսավին էթնիկ ադրբեջանցի է և խոսատցել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ մյուսներին, հնարավորություն տալ կրթություն ստանալ մայրենի լեզվով, ինչը սահմանափակվել է Ահմադինեջադի օրոք): Ընդ որում, որպես հավաստումն իր խոսքերի, Մուսավին նախընտրական քարոզչության մեջ մի շարք տեխնոլոգիաներ է կիրառել, որոնք այնուամենայնիվ վկայում են, որ իշխանության գալու դեպքում նա կիրականացնի տված խոստումները: Մասնավորապես, նա դիմել է իսլամական հասարակության համար աննախադեպ քայլի` ընտրարշավի ակտիվ մասնակից է դարձրել սեփական տիկնոջը, և բացի այդ ընտրողների հետ ակտիվորեն շփման մեջ է ինտերնետի` սոցիալական ցանցերի միջոցով: Այս հանգամանքը հատկապես դրական է ազդել երիտասարդ ընտրողների աջակցությունը ստանալու վրա: Այս ամենին գումարվում է նաև Իրանի նախկին նախագահ Խաթամիի աջակցությունը (վերջինս ևս մտել էր նախագահական մրցավազքի մեջ, սակայն հանեց իր թեկնածությունն հօգուտ Մուսավիի): Ի դեպ, Մուսավին, Խաթամիի պաշտոնավարման ժամանակ, եղել է նախագահի օգնական, և Իրանում հասկանում են, որ այդ ժամանակահատվածում տեղ գտած բարեփոխումներում առկա է նաև փարձառու գործչի անուրանալի ներդրումը: Ինչ վերաբերում է Իրանի հասարակության համար զգայուն` միջուկային ծրագրի թեմային, ապա Մուսավին առաջարկում է հավատարիմ մնալ «խաղաղ ատոմի» ծրագրին, ընդ որում` առաջարկելով այդ բանն անել աշխարհի համար թափանցիկ` չվտանգելով Իրանի անվատնգությունը` հնարավոր մեկուսացմամբ, պատժամիջոցներով:
Ամփոփելով ուժերի հարաբերակցության թեման, նկատենք, որ փորձագետները երկու թեկնածուների հնարավորությունները հավասար են գանահատում: Ավելին` ըստ իրանական մի շարք կենտրոնների հետազոտության Մուսավիի վարկանիշը 4-5 տոկոսային կետով գերազանցում է Ահմադինեջադի վարկանիշին: Արդյո՞ք այս կանխատեսումը կհամընկնի ընտրությունների արդյունքների հետ:
Առաջիկայում կերևա: Սակայն հարկ է նկատել, որ իրանական ընտրություններում գլխավոր գործոնը լինելու ընտրողների ակտիվությունը: Այս տեսակետը կիսող փորձագետները հղում են անում նախորդ ընտրություններին, երբ 17 միլիոն իրանցիներ իրենց ձայնը տվեցին Ահմադինեջադին, նրա հիմնական մրցակից Ռաֆսանջանին ստացավ 10 միլիոն ձայն, մինչդեռ 20 միլիոն իրանցիներ չներկայացան ընտրատեղամասեր: Փորձագետների պնդմամբ, նշված 20 միլիոնը բարեփոխումների կողմնակից այն իրանցիներն էին, ովքեր չվստահեցին ոչ Ահմադինեջադին, ոչ էլ Ռաֆսանջանիին: Կկարողանա՞ արդյոք «աբսենտիստներին» տեղամաս բերել Մուսավին: Ըստ երևույթին հենց դա է նրա հիմնական խնդիրը:
Իրանական ընտրությունների միջազգային ասպեկտները
Ինչպես նշվեց վերը, իրանական այս ընտրությունների տարածաշրջանային ու գլոբալ նշանակությունը շատ ավելին է, քան նախորդների դեպքում, քան այլ երկրների դեպքում: Ըստ երևույթին, ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև դրանց արդյունքում իրանական վերնախավի մոտեցումներից է կախված ողջ տարածաշրջանի հետագա զարգացման, ուժերի դասավորության ու վերադասավորումների ընթացքը: Ո՞րն է խնդիրը:
Հյուսիսային Կորեայի դառը փորձը ցույց տվեց, որ մաքոքային դիվանագիտությունը և տևական բանակցություններն «առանցքի» երկրներին գլոբալ սպառնալիք դառնալուց հետ պահելուն ոչ մի կերպ չեն նպաստում: Այսինքն` ակնհայտ է, որ բանակցությունների ձգձգման արդյունքում այն երկրները, որոնք ունեն հստակ նպատակ, կոնկրետ միջուկային ռազմական ծրագիր իրականացնելու հարցում, հաջողությամբ ավարտին են հասցնում այն: Ուստի հասկանալի է, որ առաջիկայում իրանական թեման` միջուկային ծրագրի ընդգծված շեշտադրմամբ, դառնալու է գլոբալ քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը: Սա կարևորագույն խնդիր է, և հասկանալի է, որ աշխարհի հետագա մոտեցումը պայմանավորված է լինելու Իրանի նոր վարչակարգի դիրքորոշումից` անկախ այն բանից իշխանությունը կշարունակի պահպանել Ահմադինեջադը, թե Մուսավին կփոխարինի նրան:
Մյուս կողմից` ԱՄՆ-ի նոր վարչակազմը` ի դեմս նախագահ Օբամայի, Իրանի հետ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու ցանկություն է հայտնել: Սա ևս կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ մինչև վերջերս ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվում էր Իրանի հետ ուղիղ երկխոսության հնարավորությունները: Սպասվում է, որ Օբամային պատասխան պետք է տա Իրանում ձևավորվելիք նոր վարչակարգը, կամ` հնի վերարտադրված տարբերակը: Այսինքն այս առումով ևս իրանական նոր վարչակազմի մոտեցումներն էական են և կարող են ազդել տարածաշրջանային զարգացումների սցենարի վրա:
Երորդ հանգամանքը Իրանի երկու անմիջական հարևանների` Իրաքի և Աֆղանստանի խնդիրներն է: Գիտենք, որ երկու երկրներում էլ ծայրահեղ անկայուն վիճակ է, և գիտենք, որ ստեղծված իրավիճակի համար որոշակի մեղքի բաժին ունի նաև Իրանը, որը փորձում է սեփական խաղը տանել այդ երկրներում` չթաքցնելով դրանցում իր նախապատվությունը վայելող ուժերի առկայության, և այդ ուժերին անհրաժեշտ ռեսուրսների բազա տրամադրելու փաստերը: Այս ցանկին արժե հավելել նաև Լիբանան-Սիրիա-Իսրայել եռանկյունին, որտեղ ևս Իրանը լուրջ ներգրավվածություն ունի և անհրաժեշտէ հասկանալ, թե ինչ նոր մոտեցումներ է որդեգրելու այդ հարցերում իրանական նոր ռեժիմը:
Մի խոսքով` Իրանի նախագահական ընտրությունները տարածաշրջանային (հետևաբար` գլոբալ) առումով խիստ կարևոր են, քանի որ դրանք իրավիճակի զարգացման սցենարների հնարավորինս լայն դիապազոն են խոստանում` Իրան-Արևմուտք կոնստրուկտիվ երկխոսությունից սկսած, մինչև` Իրանի դեմ ռազմական արշավ:
Հայաստանը և Իրանի նախագահական ընտրությունները, կամ`
ադրբեջանական հետքը իրանական նախագահական արշավում
Այն, ինչ ասվեց իրանական ընտրությունների տարածաշրջանային նշանակության մասին, բնականաբար, վերաբերում է նաև Հայաստանին և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն իսկ անդրադարձել ենք այն խնդրին, որ ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծման համար անհրաժեշտ է միջազգային հանրության (միջնորդների) շահերի համընկնում մի շարք խնդիրներում, որոնց շարքում հիշատակել էինք նաև Իրանի հիմնախնդիրը: Ուստի կրկնելու հարկ չկա: Պարզապես ֆիքսենք, որ իրանական ներքաղաքական զարգացումները կարող են ներազդել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա, ընդ որում` երկու իմաստով ա/ Իրանի նկատմամբ միջազգային հանրության մոտեցումների համատեքստում, բ/ ղարաբաղյան կարգավորման հարցում Իրանի ակտիվացման տեսանկյունից: Սրանք ծավալուն հիմնախնդիրներ են, որոնց արդիական դառնալու դեպքում, առանձին անդրադարձ կկատարենք:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, ապա անհրաժեշտ է նկատել, որ այս իմաստով Իրանի նախագահի ընտրությունները լուրջ սրբագրումներ չեն խոստանում: Մի շարք օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ Հայաստանն ու Իրանը բարիդրացիական հարաբերությունները բոլոր ռեժիմների օրոք հաստատվել, կառուցել ու զարգացրել են համաչափ` լինի դա Ռաֆսանջանին, Խաթամին, թե` Ահմադինեջադը: Հետևաբար` դժվար թե Ահմադինեջադի վերընտրման կամ Մուսավիի իշխանության գալու արդյունքում երկկողմ հարաբերություններում էական սրբագրումներ կատարվեն:
Եվ չնայած դրան, իրանական ընտրությունները որոշակի ինտրիգ, այնուամենայնիվ, ունեն, որի շուրջ ադրբեջանական քարոզչությունը փորձում է մեծ լեգենդ հորինել: Խնդիրն այն է, որ Ահմադինեջադի գլխավոր մրցակիցը` Միր Հոսեյն Մուսավին, էթնիկ ադրբեջանցի է: Եվ ահա Ադրբեջանում որոշ վայ փորձագետներ եզրակացրել են, որ եթե Մուսավին հաղթանակ տոնի, ապա Իրանը կփոխի Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը և… կօգնի Ղարաբաղի խնդիրն Ադրբեջանի օգտին լուծելու հարցում: Գուցե այս պնդումն առաջին հայացքից տրամաբանական թվա: Ոմանց մոտ միգուցե առկա է թյուր կարծիք, թե այս կամ այն գործչի ազգային պատկանելությունն աղերս ունի նրա պաշտոնավարման երկրի միջպետական հարաբերություններում առկա շեշտադրումները փոխելու հետ: Սակայն մենք այդ կարծիքին չենք: Օրինակները` որքան ուզեք: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայկական ծագումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի` «հայկական օրակարգի» վրա: Կամ` նույն Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի վրացական ծագումը ոչ մի կերպ չօգնեց, որ ռուսական ուժերը ձեռնպահ մնան այն ամենից, ինչ տեղի ունեցավ Վրաստանում:
Վերադառնանք Իրանին: Այս երկրում շիա մահմեդական թյուրքախոս համայնքը, որին ընդւնոված է անվանել ադրբեջանցի կամ ազերի, բավականին լայն կերպով ընգրկված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտական, մշակութային կյանքում: Սակայն նրանցից ոչ ոք իր ինքնության հիմքում չի դնում ադրբեջանցի լինելը: Նախ` Իրանի քաղաքացիները միանշանակ իրանցի են և գիտակցում ու ընդունում են այդ փաստը: Երկրորդ, իսլամական հասարակությունում, որպիսին իրանականն է, պետական-քաղաքկան համակարգի միջուկը ոչ թե ազգային (ֆարսի) այլ կրոնական (շիա) ինքնությունն է: Այսինքն` մեծ հաշվով որևէ տարբերություն չկա ինչ էթնիկ խմբի ներկայացուցիչ է այս կամ այն պաշտոնյան: Փաստե՞ր: Որքան ուզեք: Ասնեք` էթնիկ ադրբեջանցիներ էին Իրանի վերջին շահը` Մոհհամադ Ռեզա Փահլավին (մոր կողմից) և նրա կինը` Ֆարահ Փահլավին, շահական Իրանի վարչապետների մեծ մասը, կրոնական առաջնորդների զգալի մասը: Արդյոք որևէ նշանակություն ունեցել է նրանց ծագումը Իրանի շահերի իրացման հարցում: Իսլամական հանրապետության շրջանում էլ ադրբեջանցիների ներկայացվածության պակաս չի զգացվել: Բավական է նշել, որ Մուսավիի ազգակիցներ են եղել նախկին նախագահ Խաթամին, ներկայիս փոխնախագահ Փարվիզ Դավուդին, էներգետիկայի ներկայիս նախարար Փարվիզ Ֆաթահը և այլք: Արդյոք նրանց պաշտոնավարումը երաշխավորել է, որ Իրանն ու Ադրբեջանը դադարեն միմյանց որպես սպառնալիք դիտարկելը (հընթացս տեղեկացնենք, որ Իրանը Ադրբեջանին դիտարկում է իր հյուսիսային` էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված շրջանում անջատողականության սերմանման հնարավոր պլացդարմ, իսկ Ադրբեջանը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը շիա մահմեդական է, մտահոգված է Իարնի հնարավոր հոգևոր ազդեցությունից, բացի այդ կողմերը միմյանց հետ խնդիրներ ունեն Կասպից ծովում իրավունքների հաստատման խնդրում):
Իհարկե` ոչ: Չեն երաշխավորել: Ավելին` եթե վերջին 20 տարում նման բան չի երաշխավորել Իրանի իրական, փաստացի առաջնորդը` Այաթոլլահ Խամենեին, ով նույնպես էթնիկ ադրբեջանցի է, նման ծանր պատասխանատվություն չի կարող իր ուսերին վերցնել նաև Միր Հոսեյն Մուսավին: Այնպես որ` Ադրբեջանում շրջանառվող տեղեկություններին ու պնդումներին կարելի է միայն հումորով վերաբերվել:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում