ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՊԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

Հունիսի 14-ին Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նիստը: Այս անգամ ևս ՀԱՊԿ երկրների գագաթաժողովն անցնում էր Հայաստանի նախագահության ներքո:
Նիստը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմամբ, այնուհետև կայացել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաև պատվիրակությունների անդամները: Հայաստանի պատվիրակության կազմում, որը ղեկավարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընգրկված են եղել Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀԱՊԿ պատրվակով տնտեսական զիջումներ կորզելու Մինսկի փորձը չհաջողվեց

Երեկ կայացած նիստը ՀԱՊԿ պատմության մեջ, թերևս, ամենասկանդալայինն էր. ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև ծագած, այսպես կոչված, «կաթնամսային սկանդալն» է: Հակիրճ ներկայացնենք, տեղի ունեցածը: Այն բանից հետո, երբ Մոսկվան հրաժարվեց Ալեքսանդր Լուկաշենկոյին տրամադրել լրացուցիչ վարկավորում, Բելառուսի նախագահը հորդորեց իր ենթականերին հայացքն ուղղել Արևմուտք: «Բատկայի» այս ժեստը դուր չեկավ Մոսկվային, և Ռուսաստանում գործի դրվեց անցած տարիներին փորձված պատժամիջոցների մեխանիզմը. Ռուսաստանի սպառողական վերահսկողության գերատեսչությունը (Роспотребнадзор), ինչ-ինչ հիմնավորումներով արգելեց բելառուսական գյուղատնտեսական ծագման ապրանքների, մասնավորապես, կաթնեղենի ներկրումը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ռուսական նույն ծառայությունը նմանօրինակ տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Մոլդովայի ու Վրաստանի նկատմամբ: Այս դեպքում ևս Մոսկվայի որոշոմը լուրջ տնտեսական հետևանքներ է ենթադրում. բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի 90 տոկոսը սպառվում է Ռուսաստանում:

Ահա այս հանգամանքը հաշվի առնելով էլ Մինսկը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովին` որևէ կերպ չթաքցնելով Մոսկվա չմեկնելու դրդապատճառները: «ՀԱՊԿ ընթացիկ նիստին մեր չմասնակցելու պատճառը Բելառուսի կատեգորիկ անհամաձայնությունն է ընդունել ՀԱՊԿ` ռազմա-քաղաքական անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումներն այն պայմաններում և այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտ կերպով ոտնահարվում է Կազմակերպության անդամներից մեկի, տվյալ դեպքում Բելառուսի հանրապետության տնտեսական անվտանգությունը»,- ասված է պաշտոնական Միսնկի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի վերը նշված բացատրությունից, Մինսկը զգուշացրել էր, որ լեգիտիմ չեն կարող համարվել իր բացակայությամբ ընդունված որոշումները: Թեև այս հայտարարությունը շանտաժի էլեմենտներ է պարունակում, և ըստ էության, նպատակ ուներ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, սակայն այն, կարծես թե, չհասավ նպատակին, քանզի առանց Լուկաշենկոյի ներկայության էլ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համաձայնեցրին օրակարգում եղած հարցերը, կայացրին որոշումներ: Այսինքն` երկկողմ ռուս-բելառուսական (տնտեսական, քաղաքական) տարաձայնությունները չհաջողվեց բերել բազմակողմ հարթություն: Իսկ թե ի՞նչ շարունակություն կունենան դրանք երկկողմ ձևաչափով, կարծում ենք, Հայաստանին քիչ է առնչվում: Նկատենք միայն, որ ռուսական աղբյուրների հաղորդմամբ, Մոսկվան որոշել է անպատիժ չթողնել Մինսկին և այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Բելառուսի հետ «գազային պատերազմ» (Ուկրաինայի օրինակով) սկսելու ուղղությամբ:

Ինչպես նշվեց Միսնկի բացակայությունը չխանգարեց, որպեսզի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը կայանա և քննարկվեն օրակարգում եղած հարցերն ու խնդիրները: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նիստի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզատսանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները հավանության են արժանացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, ինչպես նաև` անցնող մեկ տարում Կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի զեկույցը նախագահության ընթացքում միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ:

Դրանից բացի, ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարները ստորագրել են Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը և կից փաստաթղթերը, որոնք սահմանում են այդ ուժերի կարգավիճակը, ձևավորման ու գործունեության կարգը, կիրառության կանոնները և հավաքական ուժերի կազմը: Սա, ըստ երևույթին, եղել է ՀԱՊԿ ընթացիկ նիստի կարևորագույն որոշումը, ինչպես նաև ՀԱՊԿ գոյության ընթացքում առավել առանցքային քայլերից մեկը: Անկախ այն հանգամանքից, որ դրան առայժմ չեն միացել Բելառուսն ու Ուզբեկստանը (վերջինս նախօրոք հայտարարել էր, որ հավաքական ուժեր ստեղծելու նախաձեռնությանը կմիանա ինչ-ինչ պայմաններ ընդունելուց հետո միայն, և չնայած ստորագրել է փաստաթղթերը, սակայն հատուկ կարծիք է ներկայացրել):

ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգի մյուս հարցն էլ նախագահության փոխանցման խնդիրն էր: Հայտնի էր, որ նախագահությունը Հայաստանից անցնելու էր Բելառուսին: Ավելին, մինչև «կաթնամսային սկանդալի» հասունանալը, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ «Բելառուսի նախագահության ժամանակ ՀԱՊԿ-ում միշտ էլ կազմակերպության գործունեության ակտիվություն է նկատվել, և ցանկալի է, որ այդ ակտիվությունը լինի նաև Բելառուսի հերթական նախագահության օրոք»: Սակայն, Լուկաշենկոյին ՀԱՊԿ-ն «ակտիվացնելու» հնարավորություն այս անգամ չընձեռվեց, քանի որ պաշտոնական Մինսկի բացակայության պատճառով որոշում կայացվեց Կազմակերպության «տեխնիկական նախագահությունը» փոխանցել Ռուսաստանին:

Խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանն, ամփոփելով կազմակերպությունում Հայաստանի նախագահությունն, ասել է. «Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն այն բոլոր գաղափարների նյութականացումն է, որոնք դրված են Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքում: Ես վստահ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոնկրետ բովանդակությամբ ենք լրացրել նախկինում կայացված շատ որոշումներ: Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր նախագահությունը, ես նշեցի, որ Հայաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կաշխատեն ոչ միայն արդեն կայացված որոշումների իրականացման ուղղությամբ, այլ կգտնեն նոր գաղափարներ` հարստացնելու Պայմանագիրը: Կարծում եմ, այս ընթացքում օգտակար շատ աշխատանք է կատարվել: Հարկ է նշել երկու կարևոր հանգամանք. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը և կառույցի անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության առավել սերտ համակարգումը: Մեր արտաքին գործերի նախարարները առաջին անգամ հավաքվեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից և ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հավաքից առաջ ու կոնկրետ հարցերի նկատմամբ մշակեցին կոնկրետ մոտեցումներ: Այս երկու կարևոր հանգամանքները խոսում են այն մասին, որ մեկ տարվա ընթացքում մենք էապես կարևոր աշխատանք ենք կատարել»:

Սերժ Սարգսյանի այս գնահատականի հետ համաձայնել է նաև Կազմակերպության նոր նախագահողը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին կատարված աշխատանքի համար:

Հայաստանը, ՀԱՊԿ-ը և ԱԱՀՈՒ-ն

ՀԱՊԿ ձևաչափով ցանկացած միջոցառումից, առավել ևս ՀԱՊԿ անդամ երկրներից որոշների միջև ժամանակ առ ժամանակ ծագող առճակատումների ֆոնին Հայաստանում արդիական է դառնում այդ կառույցի կայացվածության, դրան Հայաստանի անդամակցելու նպատակահարամարության հարցը:


Այս դեպքում ևս նշված հարցադրումները խիստ արդիական են ու հիմնավոր: Ստորագրվում են հավաքական ուժեր հիմնադրելու մասին փաստաթղթեր, սակայն այդ ընթացքում կազմակերպության անդամներից մի քանիսը խորը առճակատման մեջ են` Ռուսաստանն ու Բելառուսը, ճիշտ է` տնտեսական, բայց առճակատման մեջ են, իսկ Կենտրոնական Ասիայում իսկական անորոշություն է տիրում: Ուզբեկստանը, որը ժամանակին ամբողջությամբ ականապատել էր ՀԱՊԿ դաշնակիցներից Տաջիկստանի հետ սահմանը, ՀԱՊԿ խորհրդի նիստի նախօրեին որոշում է կայացրել Կազմակերպության անդամ մեկ այլ երկրի` Ղրղզստանի հետ սահմանի վրա յոթ մետր բարձրությամբ պատ կառուցել: Նման պայմաններում, գուցե հարց առաջանա, թե որքանով կարող է արդյունավետ լինել Հավաքական անվտանգության պայմանագիրը, հատկապես` Հայաստանի պարագայում: Կարծում ենք` կարող է: Բացատրենք, թե ինչպես:

Նախ` պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, որից հետո միայն հնարավոր կլինի ճշտել, նպատակահարմա՞ր է կամ արդարացվա՞ծ է այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը: Թեև որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ, հատկապես ռուսական քաղաքական շրջանակներից, փորձում են ՀԱՊԿ-ը նմանեցենել (համեմատել, հակադրել և այլն) այլ ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես, ՆԱՏՕ-ի, այնուամենայնիվ դա այդպես չէ: Հետեևաբար հարց է ծագում` իսկ ի՞նչ է այն:

Այս հարցին պատասխանելու համար, թերևս, անհրաժեշտ է հասկանալ պայմանագրի կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի մասնակցության դրդապատճառները: Անշուշտ, Ռուսաստանի պարագայում պայմանագիրը մեխանիզմ է իր ներկայությունը նախկին ԽՍՀՄ-ի երկրներից մի մասում ապահովելու համար: Դա և հոգեբանական նշանակություն ունի, և քաղաքական, և ռազմաքաղաքական: Սկբունքորեն Ռուսաստանի մասին շատ է խոսվել և մանրանալու հարկ չկա: Իսկ ի՞նչ շահեր ունեն մյուս անդամները:

Բելառուսի պարագայում վերջին սկանդալը պարզ մատնացույց արեց, որ Մինսկի համար ՀԱՊԿ մասնակցությունը ոչ այնքան ռազմաքաղաքական, որքան տնտեսական նշանակություն ունի: Խնդիրն այն է, որ վերջին երկու տասնամյակում Բելառուսը պրոռուսական վարքագիծ դրևորոելու համար լավ վարձատրվել է Մոսկվայի կողմից. նա արտոնյալ պայմաններ է ունեցել թե ռուսական էներգակիրների ներկրման և թե սեփական արտադրանքը ռուսական շուկայում իրացնելու հարցերում: Մի խոսքով` Բելառուսը (որի` հարևանների կողմից ագրեսիայի նեթարկվելու ռիսկայնությունն իրականում ձգտում է զրոյի) հավաքական անվտանգության պայմանագրին մասնակցում է գերազանցապես տնտեսական դրդապատճառներով, իսկ հավաքական անվտանգության ապահովմանը նրա մասնակցությունը խիստ կասկածի տակ է: Քչերն պատկերացնում, որ բելառուս դեսանտայինները թմրանյութերի ապօրինի սահմանանցումը կանխելու նպատակով կմեկնեն աֆղանա-տաջիկական սահման:

Կենտրոնասիական երկրների համար ՀԱՊԿ-ն անհրաժեշտ է ճիշտ այն խնդիրների լուծման համար, որոնք թվարկված են ԱԱՀՈՒ-ի ստեղծման հիմնավորումների մեջ. ահաբեկչություն, կրոնական ծայրահեղականություն, թմրանյութեր, անդրսահմանային հանցավորություն և այլն: Ակնհայտ է, որ կենտրոնասիական ավտորիտար ռեժիմները, որոնք թույլ են երկրի ներսում և նույնքան դժվարընկալելի արտաքին աշխարհում, ռուսական պետության աջակցությունն ակնկալում են ոչ միայն ներքաղաքական խժդժությունները (ոչ ոք չի կասկածում, որ Ուզբեկստանում կրոնական ծայրահեղականության դրևորումներն իրականում սոցիալական հիմքեր ունեն) հանդարտեցնելու, այլև` միջազգային մեկուսացումից խուսափելու համար: Կարիք չկա հիշեցնելու, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ցանկություն հայտնեց այն բանից հետո, երբ Անդիժանի հայտնի իրադարձություններից հետո կանգնեց լիակատար միջազգային մեկուսացման վտանգի առաջ:

Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության ապահովման, ապա այս դեպքում ևս դժվար է պատկերացնել, որ օրինակ ղրղզա-ուզբեկական ռազմական միավորումները կարող են անմիջապես արձագանքել Հայաստանի վրա կատարված ագրեսիային ու ենթադրենք դիմակայություն ցույց տալ Թուրքիային: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում ևս ՀԱՊԿ-ին անդամակցելու հետաքրքրությունները զուտ երկկողմ հարթության վրա են` Ռուսաստանի հետ:

Նույնն է նաև Հայաստանի պարագայում: Թեև հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը հիմնականում ծավալվում է բազմակողմ` ՀԱՊԿ ձևաչափով, բայց իրականում այն երկկողմ բնույթ ունի: Հետևաբար, վերադառնալով մեր հարցադրմանը, պետք է արձանագրենք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդարացված է: Երևանն այդ կառույցում իր շահերն է հետապնդում:

Եվ տվյալ դեպքում ամենևին էլ կարևոր չէ, թե անդամ երկրներից որ մեկը ցանկություն կհայտնի աջակցություն ցուցաբերել Հայաստանին հնարավոր ագրեսիայի դեպքում` բացառապես ռուսական զորամիավորումներից կազմված, թե խառը զորախումբը: Կարևորը, որ այդ աջակցությունը կլինի:

Ամփոփելով վերը ասվածը` նկատենք, որ ՀԱՊԿ-ն իսկապես երկկողմ փոխշահավետ համագործակցության ձևաչափերի խառնուրդ է, և որպես իրապես հավաքական անվտանգության ապահովման գործիք չի կայացել: Սակայն անգամ այդ դեպքում, այն Հայաստանին խիստ անհրաժեշտ է քանի որ ապահովում է հայ-ռուսական երկկողմ դաշնակցությունը, որը տարածաշրջանում առկա քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում, ուղղակի անհրաժեշտություն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}