Քաղաքական 21:39 16/06/2009

ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՎԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ

Վաղը` հունիսի 17-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Այցելության շրջանակներում Սիրիայի առաջնորդը հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բաշար Ալ-Ասադի և նրա տիկնոջ` Ասմա Ալ-Ասադի երևանյան այցելության ծրագրում առկա են նաև մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց թվում նաև` այցելություն Մատենադարան:

Սիրիայի նախագահի պաշտոնական այցելությունն իր տեսակի մեջ թեև եզակի չէ, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունի` տարածաշրջանային առումով: Նման գնահատականի նախադրյալները բազմաթիվ են, և, կարծում ենք, այցելությունից առաջ որոշ դիտարկումներ ներկայացնելու կարիքը կա:

Սիրիան «առանցքի երկիր», բայցև` առանցքային

Սիրիան հանդիսանում է Մերձավոր Արևելքի և Միջերկրականի առանցքային դերակատարներից մեկը: Այդ իրողությունն առավել լայն պատկերացնելու համար, կարծում ենք, արժե մի փոքր տեղեկանքային բնույթի անդրադարձ կատարել երկրին, նրա պատմությանն ու ժողովրդին:

Նախ` երկրի անվանման ծագման մասին: «Սիրիա» անվանունն առաջացել է Ասորիք տեղանվան սեմիթական տարբերակից` «Սիրիոն»: Ժամանակկից Սիրիայի տարածքը հանդիսանում է մարդկային քաղաքկրթության բնօրաններից մեկը և գիտականորեն ապացուցված է, որ այս տարածքներում հնագույն քաղաքակրթություններ են ձևավորվել դեռևս 6000 տարի առաջ: Բնականաբար, այդ տևական ժամանակահատվածում այն հայտնվել է ամենտարբեր մշակույթների ազդեցության ու տարբեր ժամանակների հզորագույն տերությունների գերիշխանության տակ. եգիպտացիներ, խանաիտներ, ասորիներ, բաբելոնացիներ, պարսիկներ, հույներ, հայեր, հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, խաչակիրներ: Ուշ միջնադարում Սիրիայի տարածքը գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ, իսկ առաջին աշխարհամարտից հետո երկրի մանդատը հանձնվեց Ֆրանսիային: Եվ վերջապես` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիրիան ձեռք բերեց լիակատար անկախություն: 1958-1961թթ. կարճ ժամանակահատվածում Սիրիան Եգիպտոսի հետ միասնական պետություն էր կազմել` Արաբական միասնական հանրապետությունը, որի փլուզումից հետո էլ սկսվեց ժամանակակից Սիրիայի պատմությունը:

Նշված փաստերը ներկայացնում ենք մեկ պատճառով` ցույց տալու համար, թե ինչ մշակութային բազմազանության, պատմական ինչպիսի ժառանգության կրող է ժամանակակից Սիրիան, որը ի պատիվ այդ երկրի իշխանությունների կարողացել է ամփոփել այդ ողջ ժառանգությունը, տեր դառնալ դրան և ապահովել էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող հասարակության ներդաշնակ համակեցությունը:

Սրանով հանդերձ Սիրիան ավանդաբար ցածր գնահատականների է արժանանում միջազգային տարաբնույթ իրավապաշտպան կառույցների կողմից: Ավելին` Ջորջ Բուշի կողմից «չարի առանցք» քարոզչական կաղապարի ներդրվելուց հետո, Սիրիան ևս ընդգրկվեց այդ ցուցակում` համալրելով միջազգային հանրության մեծամասնության կողմից մեկուսացման ենթարկված այնպիսի երկրների շարքը, ինչպիսիք են Իրաքը (մինչև Սադամ Հուսեյնի տապալումը), Իրանը, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը (մինչև թալիբների ռեժիմի տապալումը), Բելառուսը, Կուբան:

Նման գնահատականի արժանանալու արտաքին պատճառներին կանդրադառնանք: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա պետք է նկատել, որ արևմտյան չափնիշներով սիրիական ժողովրդավարությանը տրված գնահատականներն ինչ-որ առումով հիմնավորված են: Այստեղ սկսած 1963 թվականից ի վեր գործում է արտակարգ ռեժիմ, որի պայմաններում իրավապահները լայն լիազորություններ են ստացել ու ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ անկախությունից ի վեր այս երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ (Իսրայելի հետ) և մինչ օրս էլ նրա տարածքների մի մասը (Գոլանի բարձունենքր) օկուպացված են Իսրայելի կողմից:

Բացի այդ միջազգային հանրության կողմից Սիրիային ընկալելու դժվարությունները կապված են երկրում հաստատված քաղաքական համակարգով և «սառը պատերզմի» տարիներից մնացած իներցիոն պատկերացումներով: Սիրիայում 1960-ական թվականներին տեղ գտած բազմաթիվ ռազմական հեղաշրջումների արդյունքում, ի վերջո, 1971 թվականին իշխանության եկավ Հաֆեզ Ալ-Ասադը, ով ներկայացնում էր երկրի ալավիտական փոքրամասնությունը: Վերջինիս հաջողվեց ստեղծել կայուն քաղաքական համակարգ, որտեղ ներդաշնակվեցին շահերի տարբեր խմբերի` ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ռազմական ու տնտեսական գործիչների, հետաքրքրությունները: Հաֆեզ Ալ-Ասադը կառավարեց մինչև 2000 թվականը, իսկ նրա մահվանից հետո երկրի նախագահի պաշտոնում ընտրվեց որդին` Բաշա Ալ-Ասադը:

Հասկանալի է, որ շուրջ երեսուն տարվա անընդմեջ կառավարումն ու իշխանությունը որդուն ժառանգելը (ի դեպ Ադրբեջանում կիրառվել է հենց սիրիական մոդելը) դասական ավտորիտարիզմի դրևորումներ են, և եթե հավելենք նաև, որ Սիրիան հակաարևմտյան դիրքորոշում է ունեցել «սառը պատերազմի» տարիներին, պարզ կլինի, թե ինչու է Սիրիան ժամանակ առ ժամանակ հիշատակվում առանցքի երկրների շարքում: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Յուրաքանչյուրը կարող է իր գնահատականը տալ: Սակայն իրականությունն այն է, որ Սիրիայում գործող ռեժիմը, անկախ սուբյեկտիվ գնահատականներից ու կարծիքներից, կարողացել է ապահովել ծայրահեղ բազմազան հասարակության ներդաշնակ, հանդուրժողական համակեցությունը և միևնույն ժամանակ` երկիրը դարձնել տարածաշրջանում հավասարակշռության ապահովման անփոխարինելի գործոն:

Դամասկոսի դիրքը Մերձավոր Արևելքում

Հասկանալու համար, թե որքան կարևոր դիրք ունի Սիրիան մերձավորարևելյան քաղաքական, աշխարհաքաղաքական քարտեզում, անհրաժեշտ է դիտարկել Դամասկոսի և նրա անմիջական հարևանների հարաբերությունները, ինչպես նաև նրա տեղն ու նշանակությունը արաբական ու իսլամական աշխարհում:

Անկախության ձեռքբերումից հետո Սիրիան ամենաբարդ հարաբերություններն ունի Իսրայելի հետ: Սիրիան արաբական այն եզակի երկրներից է, որ Իսրայելի հետ շարունակում է մնալ պատերազմական դրության մեջ: Ինչպես նշվեց, Իսրայելի վերահսկողության տակ են գտնվում Գոլանի բարձունքները և այդ հանգամանքը, ինչպես և Պաղեստինի հարցը, ստիպում են Դամասկոսին դեմ հանդես գալ Իսրայելի մոտեցումներին, որոնք արտացոլվում են Սիրիայի տարածաշրջանային քաղաքականության ողջ սպեկտրում` սկսած Լիբանանից, վերջացրած իրանական խնդրով:

Սիրիան բարդ հարաբերություններ ունի նաև հյուսիսային հարևանի` Թուրքիայի հետ: Թուրք-սիրիական հարաբերություններն, իհարկե, ինչ-որ իմաստով ածանցված են թուրք-իսրայելական դաշնակցային հարաբերություններից, սակայն Անկարայի հետ ուղղակի խնդիրներն էլ բավարար են հարաբերություններին «նորմալ» գնահատականը տալուց խուսափելու համար: Դամասկոսը Թուրքիայի հետ տարածքային չլուծված խնդիր ունի` Աղեքսանդրեկի կամ Իսքենդերունի սանջակի հարցը: Ալավիտներով բնակեցված այս տարածքը, որն այսօր վերահսկվում է Թուրքիայի կողմից, ժամանակին Սիրիայից անջատվել ու Թուրքիային է տրվել Ֆրանսիայի կողմից: Սակայն Սիրիան այն համարում է իրենը և չի դադարեցնել այդ առումով պահանջատիրությունից: Թուրք-սիրիական հարաբերություններում բարդություններ կան նաև տնտեսական (բնապահպանական) հարցերով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Եփրատի ջրերի օգտագործմանը: Եփրատ գետը, որը մեծապես անապատային կլիմա ունեցող Սիրիայի համար կենսական նշանակություն ունի, սկիզբ է առնում Թուրքիայի տարածքում (Հայկական լեռնաշխարհում), ինչի օգտվելով Թուրքիան ջրամբարների համակարգ է կառուցել (աշխարհում ամենախոշոր ջրամբարներից մեկը` Աթաթուրքի անվան ջրամբարն, արդեն իսկ գործարկվել է)` դրանով իսկ նվազեցնելով գետի հոսքի ծավալները ստորին հոսանքում: Սրանից զատ թուրք-սիրիական հարաբերություններում օրակարգային է նաև քրդական հարցը: Սիրիայի հյուսիսային շրջաններում քիչ չեն քրդերը, ովքեր իրենց թուրքաբնակն (ինչպես և իրանաբնակ ու իրաքաբնակ) ազգակիցների հետ զուգահեռ, փորձում են անկախ պետություն ձևավորել: Այս հարցում Թուրքիան ու Սիրիան, կարծես թե, բնականան դաշնակիցներ են, սակայն անգամ այստեղ նրանք շատ հաճախ հանդես են գալիս որպես հակառակորդներ` փորձելով յուրաքանչյուրն իր հերթին ճնշում գործադրել միմյանց վրա` շահարկելով քրդական խաղաքարտը:
Վերջին շրջանում Լիբանանի հարցում ևս Սիրիան լուրջ խնդիրներ ունի: Թեև քաղաքացիական պատերազմի տարիներին ու դրան հաջորդած մեկուկես տասնամյակի ընթացքում Սիրիան լիբանանյան ներքաղաքական գործընթացների գլխավոր դերակատարն էր, սակայն Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից և այդ հարցում միջազգային հանրության կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո Դամասկոսը հայտնվել է պաշտպանվողի դերում: Ոչ վաղ անցյալի զարգացումների արդյունքում Սիրիան ստիպված եղեվ տեղի տալ միջազգային ճնշումներին ու դուրս բերել սեփական զորակազմը Լիբանանի տարածքից, ինչին երբեմնի ոչ ֆորմալ «գաղութի» կողմից հետևեց հակասիրիական քաղաքականությունը: Այս իրողության վերջին փաստագրումը Լիբանանում անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններն էին, որոնցում պրոսիրիական դաշինքը պարտություն կրեց:

Ավանդաբար Սիրիայի հարաբերությունները բարդ են նաև արևելյան հարևանի` Իրաքի հետ: Այս հակադրությունը տասնամյակների պատմություն ունի և պայմանավորված է արաբական աշխարհում լիդերության մրցավազքի, տարածաշրջանում ունեցած հավակնությունների գործոնով: Այդ մրցակցությունը հատկապես թեժ էր այն ժամանակ, երբ երկու երկներում էլ իշխանության եկավ արաբական «Բաաս» («Վերածնունդ») ձախ ուղղվածության կուսակցությունը` Սիրիայում Հաֆեզ Ալ-Ասադի, իսկ Իրաքում Սադամ Հուսեյնի գլխավորությամբ: Արաբական երկու պետությունների միջև հակադրությունն այն աստիճան խորն էր, որ 1980-ական թվականներին` իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, ի տարբերություն մյուս արաբական երկրների Սիրիան որդեգրեց պրոիրանական մոտեցում:

Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները նշված պատերազմով չսահմանափակվեցին: Այսօր էլ այս երկու երկրները, որոնք ամերիկյան վարչակազմի կողմից ստացել են «առանցքի երկրներ» որակումը, շարունակում են սերտ համագործակցել բազմաթիվ ոլորտներում: Տեղեկություն կա նաև, որ Սիրիան ու Իրանը բանավոր դաշնակցային համաձայնություն ունեն այն մասին, որ արտաքին ագրեսիայի ենթարկվելու դեպքում փոխօգնության են հասնելու միմյանց:

Այս ամենով հանդերձ Սիրիան առավել ի տարբերություն Իրանի, շատ ավելի բաց է Արևմուտքի ու միջազգային հանրության հետ համագործակցության հարցում: Ավելին` Բաշար Ալ-Ասադի կառավարման տարիներին երկիրը Արևմուտքի հետ երկխոսություն ծավալելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որի արդյունքներից մեկն էլ անշուշտ Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերման որոշումն է: Նմանօրինակ մեկ այլ դրևորում է Ռաֆիկ Հարիրիի սպանության քննության միջազգային տրիբունալի հետ համագործակցությունը: Մի խոսքով, Սիրիան դանդաղ քայլերով փորձում է կոտրել Արևմուտքի հետ տարանջատող պատը, որը ի թիվս օբյեկտիվ գործոնների, կանգուն է նաև հետսառըպատերազմյան կաղապարված մոտեցումների շնորհիվ:

Տարածաշրջանում Սիրիայի նշանակությունն ամփոելու համար նշենք նաև, որ այն առանցքային դերակատարություն ունի Արաբական լիգայի և Իսլամական կոնֆերանսի նման կառույցներում: Այդ դերը Սիրիան ստացել է ինչպես Ալ-Ասադների իշխանության տարիներին գրանցած ձեռբերումների ու հմուտ արտաքին քաղաքականության շնորհիվ, այնպես էլ ավանդույթի ուժով: Ի վերջո Սիրիան հանդիսանում է արաբական ու իսլամական քաղաքակրթության ծաղկուն շրջաններից մեկի` Օմայան խալիֆայության սիրտը և կրում է Դամասկոս մայրաքաղաքն ունենալու պատմական պատասխանատվությունը: Այս բոլոր գործոնները հանգեցրել են նրան, որ պաշտոնական Դամասկոսը լսելի լինի ոչ միայն տարածաշրջանային կառույցներում: Չնայած իր նկատմամբ եղած հակասական տրամադրություններին, հարևանների հետ բարդ հարաբերություններին, տարածաշրջանի երկրները բազմաթիվ անգամ հենց Սիրիային են լիազորել ներկայացնելու իրենց ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Իսկ դա խոսուն փաստարկ է:

Ի՞նչ օրակարգով է գալիս Բաշար Ալ-Ասադը

Հայ-սիրիական կապերն ու առնչություններ, անշուշտ, հազարմայակների պատմություն ունեն: Դրանց անդրադառնալու համար լրագրային բնույթի հրապարակումը խիստ սահմանափակ հնարավորություններ է ընձեռում: Սակայն պատմական իրողություններից մի քանիսի մատնանշումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ առանց դրանց անհնար է պատկերացնել Սիրիայի հետ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:

Վերը նշված իրադարձությունների թվում առաջին հերթին հիշատակման արժանի է այն փաստը, որ ժամանակակից Սիրիայի տարածքում է գտնվում է Դեյր Էլ Զոր բնակավայրը: Այն բնակավայրը, որը ողջ աշխարհի հայության մոտ ասոցացվում է Հայոց ցեղասպանության հետ: Բայց միաժամանակ ասոցացվում է նաև այդ անապատային տարածքներում բնակվող այն արաբների հետ, ովքեր օսմանյան զինուժից ու կառավարիչներից գաղտնի օթևանեցին ու հաց տվեցին ենիչերիների սրից հրաշքով ազատված հայ կանանց, երեխաներին ու տարեցներին: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ մոտ մեկ դարյա վաղեմության ողբերգական իրադարձություններին, սակայն չենք կարող առիթը չօգտագրոծել և շնորհակալություն չհայտնել սիրիաբնակ արաբների մեծահոգության ու բարեգթության համար: Տողերիս հեղինակը ծանոթ է մի հայրնեդարձ հայի, ով Հայաստան է ներգաղթել 1940-ական թվականներին` Սիրիայից: Իսկ նրա հայրը` մանկահասակ տարիքում, Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ընտանիքի անդամներին և որբացած վիճակում հայտնվել արաբական ընտանիքի խնամակալության տակ: Գուցե զարմանալ կարելի է, բայց իրականությունն այն է, որ արաբները հոգում են, որ այս մանուկը հայեցի կրթություն ստանա և, ի հեճուկս թուրք եղեռնագործների նպատակադրումների, շարունակի իր տոհմի պատմությունը: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են ու տարբեր, սակայն այս մեկն էլ բավական է սիրիացի ժողովրդին մեր երախտագիտությունը հայտնելու համար:

Մի խոսքով, Երևանի ու Դամասկոսի այսօրվա հարաբերությունների ջերմությունը մեծմասմաբ պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական սերտ հարաբերություններով, որոնք սկիզբ են առել անտիկ շրջանից, ենթարկվել են միջնադրայան կրոնական դիմակայությունների դաժան փորձությանն ու 20-րդ դարում` ամենաողբերգական շրջանում, ապացուցել են իրենց ամրությունն ու փոխադարձ օգտակարությունը: Դրա ապացույցը նաև Սիրիայում հայ համայնքի գոյությունն է, երկրի զարգացման ու բարգավաճման գործում այդ համայնքի ունեցած ներդրումն ու այդ ամենի ընդունումն ու գանահատանքը Սիրիայի ղեկավարության կողմից:

Թերևս հենց այս պատմական իրողություններն են պատճառը, որ Հայաստանի անկախացումից ի վեր ջերմ հարաբերություններ հաստատվեցին Սիրիայի ու Հայաստանի միջև: Մատնանշելու համար, թե ինչ աստիճանի են այդ հարաբերությունները, ցանկանում ենք երկու չոր փաստ ներկայացնել: Նախ` նախկին ԽՍՀՄ երկրներից Սիրիան, բացի Ռուսաստանից ու Ուրկաինայից, դեսպանատուն ունի միայն Հայաստանում: Ուշադրություն դարձրեք, արաբական ու իսլամական աշխարհի առաջատար երկրներից մեկը դիվանագիտական ներկայացուցչություններ մինչ օրս չի բացել հետխորհրդային անգամ մահմեդական երկրներում, բայց Հայաստանում ունի: Գրեթե նույնը կարելի է ասել հակառակի մասին: Մայրաքաղաք Դամասկոսում դեսպանատան մակարդակով դիվանագիտական ներկայացուցչությունից բացի Հայաստանը գլխավոր հյուպատոսություն ունի նաև Սիրիայի խոշորագույն քաղաքում` Հալեպում: Նման կարգի ներկայություն Սիրիայում բացի Հայաստանից, ունեն միայն Ֆրանսիան ու Ռուսաստանը: Այսինքն` դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից երկու երկրները արել են առավելագույնը միմյանց մերձենալու և համագործակցություն ծավալելու համար:

Բնականաբար, համագործակցության խորացման ու կապերի հետագա զարգացման համար հիմք կարող է հանդիսանալ երկու երկրների փոխադարձ այցելությունը, ինչի մեկնարկն էլ տրվելու է Բաշար Ալ-Ասադի վաղը կայանալիք այցելությամբ:
Հասկանալի է, որ այդ այցելությունը հիմնականում երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակ է հետապնդելու: Սակայն մեզ առավելապես հուզում է հայ-սիրիական մերօրյա կապերի տարածաշրջանային բաղադրիչը: Իսկ այն, անշուշտ, շատ հագեցած է: Սիրիայի հետ պաշտոնական Երևանը կարող է խորհրդակցություններ անցկացնել թե Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ և թե Ղարաղյան հակամարտության առանձին նրբերանգների առումով: Որոնք են դրանք:

Թուրք-սիրիական հարաբերությունների մասին արդեն ներկայացրեցինք մեր դիտարկումները: Սակայն այսօրվա իրականության մեջ որոշակի շտկումներ ներկայացնելու անհրաժեշտություն կա: Բանն այն է, որ տևական հակադրությունից հետո Անկարան` իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայեցակարգի շրջանակներում, փորձում է Սիրիային սիրաշահելու քաղաքականություն վարել: Այս տարի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը այցելեց Դամասկոս, իսկ մինչ այդ էլ վարչապետ Էրդողանն իրեն հակաիսրայելական պոռթկումներ թույլ տվեց (մասնավորապես` Դավոսում), որոնք փորձագետները որակեցին որպես Սիրիայի հետ մերձենալու նպատակով արված ազդակներ: Ինչ որ է: Փաստն այն է, որ Թուրքիան ձգտում է, Հաայստանի օրինակով, հարաբերությունները բարելավել նաև Սիրիայի հետ: Եվ թեև թուրք-սիրիական հարաբերություններում չկա ցեղասպանության նման լուրջ խոչընդոտ, բայց այդ կարգավորման ճանարապարհն էլ պակաս «փշոտ» չէ: Եվ ահա, կարծում ենք, Սիրիայի ու Հայաստանի նախագահները կունենան փոխադարձ ասելիք և խորհուրդներ` կապված Թուրքիայի հերթական դիվանագիտական խաղերին դիմակայելու հետ: Իսկ թե հատկապես ի՞նչ, կանդրադառնանք նախագահների հանդիպումից հետո:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Սիրիայի դերակատարությունն այստեղ առավել քան հստակ է: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը խաղարկելով իսլամի գործոնը փորձում է ղարբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալ և այդ համատեքստում ստանալ իսլամական աշխարհի քաղաքական, տնտեսական ու քարոզչական ազդեցությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումներն իր օգտին շրջելու նպատակով: Մասնավորապես, այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր են գործադրվում Իսլամական կոնֆերանսի շրջանակներում, և որպես կանոն, նման կարգի շահարկումներով իսլամական երկրների աջակացությունն է ակնկալվում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբելայի քվեարկությունների ժամանակ: Ահա Սիրիան այն երկիրն է, որը կարող է իր հեղինակավոր կարծիքով խոչընդոտել ադրբեջանական ապատեղեկատվության շրջանառմանը ներիսլամական քննարկումներում և կարող է կանխել Ադրբեջանի անհույս փորձերը` հայերի և իսլամական ժողովուրդների, առաջին հերթին արաբների միջև անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու Ադրբեջանի փորձերին: Առավել քան վստահ ենք, որ այս թեմայով ևս քննարկումներ կլինեն հայ-սիրիական բարձր կարգի հանդիպման ընթացքում, որոնց արդեն կանդրադառնանք հաջորդիվ` որպես կայացած փաստի:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}