«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ »
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից 2009-ը թվականը Միջազգային Աստղագիտական Տարի (ՄԱՏ-2009)հայտարարելու կապակցությամբ դպրոցական ծրագրի շրջանակներում Հայաստանում ևս կիրականացվեն մի շարք միջոցառումներ, -այս մասին Panorama.am-ին հայտնեց Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասրյանը:
Այդ կապակցությամբ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, կազմակերպվում են զանազան միջոցառումներ` կապված աստղագիտական գիտելիքների տարածման, աստղագիտական կրթության մակարդակի բարելավման, աստղագիտության և ընդհանրապես գիտության դերի բարձրացման հետ: Հայաստանում ՄԱՏ-2009-ը կոորդինացնում են Հայկական Աստղագիտական Ընկերությունը (ՀԱԸ) և Բյուրականի Աստղադիտարանը(ԲԱ):
Նա տեղեկացրեց, որ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվեն աստղագիտության ուսուցիչների հավաք և մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ աստղադիրտարան: Աստղագետների կողմից դասախոսություններ կանցկացվի նաև դպրոցներում: Կկազմակերպվեն ՄԱՏ-2009-ին նվիրված միջոցառումներ (հանդեսներ) դպրոցներում, ինչպես նաև` աստղագիտական թեմաներով դպրոցական աշխատանքների մրցույթ: