ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴ. ՌԱՍԻԶՄԸ ԻՆՔՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է

Մշակութային, քաղաքակրթական ու կրոնական անհամատեղելիության մասին վկայող պնդումները հետևանքն են առանձին երկրների կողմից շրջանառվող այն քարոզչության ու գաղափարախոսության, որոնք իրականում ուղղված են արդարության, հավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ: Նախօրեին երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պատվին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում նման համոզմունք է հայտնել Սիրիայի նախագահը: Նրա խոսքերով, հենց այդ քարոզչությունն է քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների և ազգերի հակամարտության ակունքը, որն, իր հերթին, աշխարհի տարբեր կետերում ապակայունացման օջախներ է ստեղծում և սպառնում անվտանգությանն ու խաղաղ գոյակցությանը: Բաշար ալ-Ասադն, այս առումով, մասնավորապես, առանձնացրել է Մերձավոր Արևելքում և Կովկասում առկա հակամարտությունները:

Խոսելով Սիրիայի մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած անուրանալի ներդրման, այդ երկրի մշակութային ու կրոնական բազմազանության մեջ հայկական գործոնի դերի մասին` Բաշար ալ-Ասադն ասել է. «Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես` արվեստի, երաժշտության, բժշկության, արհեստագործության և այլ բնագավառներում: Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին և ռասայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների և ազգերի հակամարտության ակունքը, ինչը հանգեցրեց համաշխարհային անվտանգության և խաղաղության ապակայունացմանը աշխարհի բազմաթիվ վայրերում, հատկապես` Միջին Արևելքի, Կովկասի և Ասիայի տարածաշրջաններում: Այս կողմնակալ և անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների և հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ դարում` իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար ժողովուրդների մղած երկար պայքարից հետո»: Նախագահ ալ-Ասադն, առանց ավելորդ օրինակներ փնտրելու, մատնանշել է հայ-սիրիական դարավոր առնչություններն ու ջերմ հարաբերությունները, այնուհետև` ընդգծել, որ երկու ժողովուրդների համատեղ կրած բազմաթիվ փորձությունները «կրում են հանդուրժողականության արժեքներ` ապացուցելով, որ մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, միաձուլումը, զանազանությունն ու համերաշխությունը հարստացնում են համամարդկային արժեքները»:

Ասելիքը վառ արտահայտելու նպատակով Բաշար ալ-Ասադը մատնացույց է արել մերօրյա իրողությունը. «Սիրիայում նրանք (հայերը) քաղաքացիության պատվին արժանացան և իրենց ներդրումն ունեցան մեր ժառանգության, մշակույթի ու ավանդույթների հարստացման գործում, նրանք անբաժանելի մասը դարձան Սիրիայի հասարակության հյուսվածքի, որը մարդկային արժեքների վրա կառուցված քաղաքակրթական միաձուլման և զանազանության օրինակ է հանդիսանում` հեռու ծայրահեղությունից ու ռասիզմից»:

Կարծում ենք, որ այս իրողության ամրագրումը, որի հեղինակն արաբական և ողջ իսլամական աշխարհի առավել ազդեցիկ, հեղինակություն վայելող առաջնորդներից մեկն է, լավ դաս կլինի կրոնական ու ազգային անհամատեղելիության սին պնդումներ տարածողների համար, որոնց պակաս չի զգացվում հարևան Ադրբեջանում (վկայությունն ադրբեջանական ԶԼՄ-ների ամենօրյա հրապարակումներն են): Վերջիններս փորձում են այդ թեզի ամրապնդմամբ արդարացնել այն վայրագությունները, որոնք տեղ գտան 80-ականների վերջին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այլ քաղաքներում, ինչպես նաև` պլանավորված և մասնակիորեն իրականացված էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում (որը չհասավ նպատակին արցախահայության ինքնապաշտպանության շնորհիվ): Հետաքրքիր է, որ Սիրիայի նախագահը նմանօրինակ քարոզչության ծավալման բազմաթիվ դրդապատճառների շարքում արդարացիորեն մատնանշել է նաև որոշ երկրների (ինքնին ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է նաև` Ադրբեջանին) կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խոչընդոտելու հանգամանքը: Կարծում ենք, մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}