Քաղաքական 16:32 22/06/2009

ՀՈԳԵԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԹՈՒՐՔԸ ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է

Ադրբեջանական մտավորականները, ի նշան հայ մտավորականների հետ երկխոսության, նախատեսում են այս տարվա հուլիսին փոխայցեր կազմակերպել Ստեփանակերտ, Երևան և Բաքու: Հիշեցնենք, որ նմանատիպ այց տեղի է ունեցել նաև 2007-ի հունիսի 28-ին, երբ երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականներն այցելել են Ստեփանակերտ, Երևան և Բաքու:

«Մենք կարծես չենք նկատում Ադրբեջանում կատարվող վտանգավոր դրսևորումները և փորձում ենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ու նրանց հետ գնում ենք երկխոսության: Ըստ իս, նման երկխոսությունը ի սկզբանե դատապարտված է տապալման», -«Արմատ» ակումբի այսօրվա ասուլիսում հայտարարեց Armenianhouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:

«Եթե հանդիպման է գնում հայ մտավորականը կամ Հայաստանի քաղաքացին ու իր մեջ պետք է կրի մի դիրքորոշում` եթե ես հարաբերվեմ ադրբեջանցու հետ, դա չի տարածվի իմ ազգային շահերի վրա: Եթե մենք կրենք մի հստակ դիրքորոշում, որ մեր ազգային խնդիրները որևէ առնչություն չունեն մեկ երկու հանդիպման հետ, ապա դրանք վտանգավոր չեն կարող լինել», - իր հերթին սպասվող հանդիպման մասին նման կարծիք հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Հայ հանրության մեծ մասի շրջանում տարածված այն մտայնությունը, թե թուրքը փոխվել է, հոգեբանը անհեթեթ է համարում, քանի որ ըստ նրա` «թուրքը նույն թուրքն է»: «Եթե մենք ինքներս մեզ նման մտայնությամբ խաբում ենք և որոշում ենք գնալ նման հանդիպումների, ապա դա հանգեցնում է նրան, որ բթանում է հայության վտանգի զգացողությունը ու այդ դեպքում մենք` հայերս, թուլանում ենք», -հավելեց հոգեբանը:

Ադրբեջանի կողմից հնչած հարյուրավոր քարոզչական թեզերից Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց այն հայտարարությունները, որով իբրև «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը»: «Ցավոք սրտի շատ անտարբեր ենք վերաբերվում նման քարոզչությանը, ու ընդամենը ասում ենք, որ դա անհեթեթություն է: Բայց նման պնդումներով հենք է դրվում ապագա ոտնձգությունների համար», - հավելեց նա:

Հետաքրքրվեցինք` կա՞ ուսումնասիրություն` ադրբեջանցինե՞րն են ավելի հայատյաց, թե՞ հակառակը: Հոգեբանը վկայակոչելով մի ուսումնասիրության տվյալ, որը կատարվել է Հայաստանում և Ադրբեջանում, տեղեկացրեց` պարզվել է, որ ադրբեջանցիները շատ ավելի հայատյաց են, քան հակառակը:

«Մեզ մոտ պաշտպանական ագրեսիվ դիրքորոշումը այնքան է թուլացել, որ մղվել է երկրորդ պլան: Դա բնական է, որովհետև պատերազմում հաղթանակածը մենք ենք: Ադրբեջանցիներն այդպես չեն մտածում. նրանք զինադադարի կնքումից հետո առայսօր պատրաստվում են ռևանշիստական պատերազմի: Ադրբեջանական հանրույթը չի կարող ավելի քիչ հայատյաց լինել, եթե 16 տարի այնտեղ մարդատյացության քարոզչություն է, ամեն հայկականի նկատմամբ տոտալ ատելության քարոզչություն է», - հավելեց հոգեբանը:

Այս պարագայում, բանախոսների համար մի բան հստակ էր, որ նման գաղափարախոսության տակ ձևավորված նոր սերունդը հնարավոր չէ, որ հանդուրժող լինի: Հետևաբար նրանք դատարկ են համարում փոխադարձ վստահություն հաստատելու մասին հայտարարությունները:

Բանախոսների համոզմամբ, մենք` հայերս պետք է գիտակցենք, որ ապրում ենք թշնամու կողքին և շատ հնարավոր է, որ մոտ ապագայում պատերազմ լինի: «Կարևոր է, որ մենք հոգեբանորեն չթուլանանք», -հավելեց հոգեբան Ջամալյանը:

Մեր հաջորդ հարցին, թե ե՞րբ կվերանա մարդատյացությունը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Երբ Ադրբեջանում ցանկություն լինի այն վերացնելու: Ադրբեջանն այսօր իր խնդիրները փորձում է լուծել մեզ որպես տիեզերական չարիք ներկայացնելով: Մինչ նրանք իրենց խնդիրները լուծում են ի հաշիվ մեզ, մարդատյացությունը շարունակվելու է: Ադրբեջանը կշարունակի նման քարոզչություն, մինչև Հայաստանից ուժեղ հակազդեցություն չստացվի»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Գրետա Թումբերգը Հայաստանում է.
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ,բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է «Այսօր մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:39
Փեսան դանակшհարել է աներողջը
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:54
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին: Ելույթ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են
2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «1/3 Արդարադատության միջազգային դատարանը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Միրզոյանը կրկնել է Փաշինյանի խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Դոմուս»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
20:59
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը վերացվեց
 Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
ՀՀ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը 77․000-ի շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստան խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուխումի մուտքի բոլոր երեք կամուրջներն ապաշրջափակվել են
Աբխազական ընդդիմությունը ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ակտիվիստները...
Աղբյուր` Panorama.am
19:49
ՔՊ-ն տապալեց․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ վառելիքի արտահոսքով
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող...
Աղբյուր` Panorama.am
19:15
Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունը ենթակա է մերժման․ ՄԱԿ-ի դատարան
  Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի բանակցելու նախապայմանը բավարարված է։ Այս մասին  «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով...
Աղբյուր` Panorama.am
18:39
Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանում  հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:57
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ինչ է կատարվում Ավանի թիվ 57 մանկապարտեզում. Նախկինի բարեկամի թիրախավորո՞ւմ, թե՞...
Ավան վարչական շրջանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում, մեղմ ասած, լարված մթնոլորտ է ստեղծվել։  Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:42
Դուք երբևէ դատապարտելn՞ւ եք Ալիևին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել։ Մի դրվագ լինելո՞ւ է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
«Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձարնում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան
13:52 12/11/2024

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}