ՎՐԻՊԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ է 0.25 ՄԻԱՎՈՐ
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ` հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Այս մասին տեղեկացանք «Գնահատման և թեստավորման կենտրոնի» մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից:
Նրա տեղեկացմամբ, որոշում է կայացվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0.25 միավոր:
Նշենք, որ «Հայոց պատմություն» առարկայի քննությունն անցկացվել է հունիսի 19ին:
Քննությանը մասնակցելու համար նախապես հայտագրվել էին 3572 դիմորդ: