ԼԱՏՎԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է Ա ԳՐԻՊԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Լատվիայի առողջապահության նախարարությունն այսօր առաջին անգամ հաստատել է երկրում Ա գրիպով մարդու վարակվելու փաստի մասին:
Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` հիվանդ կինը վերջերս եղել է ԱՄՆ-ում և Կանադայում: Հունիսի 21-ին Լատվիա է վերադարձել՝ կանգ առնելով Բեռլինում:
Առողջապահության նախարարության փաստաթղթում նշվում է, որ կնոջ մոտ հիվանդության ախտանիշերն ի հայտ են եկել ինքնաթիռում, իսկ վայրէջքից հետո նա փոխադրվել է լատվիական համաճարակաբանական կենտրոն, որտեղ այժմ բուժման կուրս է անցնում:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հայտարարել է, որ 99 երկրում և տարածքներում Ա գրիպով հիվանդացության 52 հազար 160 դեպք է գրանցվել: Հիվանդներից 231-ը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում