ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ը` ժամը 18:00-ն: Այս փոփոխությունն հանրապետական ընդունող հանձնաժողովը կատարել է 2009 թվականի` առկա ուսուցման ընդունելության կանոնների 39-րդ կետում կատարված լրացման համաձայն:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր չեն հասցրել մինչև նախօրոք սահմանված ժամկետը՝ հունիսի 1-ը, դիմում-հայտ ներկայացնել պետական բուհեր, լրացուցիչ ժամկետում հայտ ներկայացնելու համար նախ պետք է գրավոր դիմեն ՀՀ ԿԳ նախարարություն։
Նրա խոսքերով, հիմնական ժամկետում՝ մինչ հունիսի 1-ը, ընդունված դիմում-հայտերի փոփոխություն չի կատարվելու:
Լ. Գալստյանի խոսքերով, բուհ հայտ ներկայացնելու հնարավորություն կընձեռվի նրանց, ովքեր այդ մասին դիմում կներկայացնեն ՀՀ ԿԳ նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան