Մեկնաբանություններ
17:50 25/06/2009
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմության ճամբարից, ժամանակ առ ժամանակ հանրային աջակցություն չստանալով իրենց այս կամ այն նախաձեռնությանը, սովորաբար տրտնջում են` սեփական ձախողումն ուղղակի կամ անուղղակիորեն պատճառաբանելով «հասարակության անառողջ մոտեցմամբ»: Անշուշտ, վիճելի հարց է, թե հասարակական գործընթացների մասին խոսելիս որքանո՞վ է տեղին «հիվանդ հասարակություն» տերմինի գործածությունը: Սակայն մյուս կողմից` արդարացի չէ հասարակությունից պահանջել առողջ մոտեցում, այն դեպքում երբ դրա պարբերական բացակայությամբ աչքի են ընկնում իրենք` լիդերները: Նրանք, ովքեր պարզապես պարտավոր են առաջադեմ լինել ու իրենց «առողջ» վարքով հասարակությանն օրինակ ծառայել: Մինչդեռ երեկ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր իրականությունը շատ ավելի մռայլ է, քան` անգամ մեր պատկերացումներում:
Քննարկումներ ԵԽ ԽՎ-ում
Ինչպես գիտենք այս շաբաթ Ստրասբուրգում ընթանում է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, և դրա շրջանակներում նախատեսված էր Հայաստանի հարցի քննարկումը: Ինչպես գիտենք, այս առնչությամբ ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ ընդունել է բանաձև, որով արձանագրել է Հայաստանում կատարված զգալի առաջընթացն ու ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել կատարված քայլերին: Սակայն նախագծի ընդունման ընթացքում Ստրասբուրգում, ապա նաև` Երևանում, տեղի են ունենում զարգացումներ, որոնք միաժամանակ և տարօրինակ էին, և անսպասելի, և մտահոգիչ:
ԵԽ ԽՎ-ում, ինչպես և խորհրդարանական գործունեության ցանկացած ձևի դեպքում, որոշումները կայացվում են ընդարձակ քննարկումների արդյունքում և, որպես կանոն, յուրքանաչյուր վիճելի դրույթի դեպքում հաշվի են առնվում մասնակիցների կարծիքներն ու մոտեցումները: Եվ ահա Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագծի առնչությամբ ևս ԵԽ ԽՎ պատվիրակները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել: Առաջարկների հեղինակները հիմնականում եղել են Հայաստանի պատվիրակության անդամները: Մի քանի փոփոխություններ առաջարկել են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ընդդիմության ներկայացուցիչներից Արմեն Ռուստամյանը ներկայացրել է մեկ, Զարուհի Փոստանջյանը երեք առաջարկ: ՀՅԴ ներկայացուցչի առաջարկը վերաբերել է ընտրական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ կիրառելուն: Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության անդամի երեք նախաձեռնություններն էլ առնչվել են հետմարտիմեկյան զարգացումներին:
Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, առաջարկել է բանաձևում ամրագրել պահանջ, ըստ որի Հայաստանի իշխանությունները քայլեր կձեռնարկեն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկման մեջ գտնվող ազատ արձակելու ուղղությամբ, կվերստեղծեն փաստահավաք խումբը` ներգրավելով նաև միջազգային փորձագետների, ինչպես նաև` Հայաստանի հարցով համազեկուցողները մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նոր զեկույց կպատրաստեն Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման մասին:
Իհարկե, Զարուհի Փոստանջյանի առաջարկների մեջ որևէ անակնկալ չկա: Դրանք ընդդիմության քաղաքական օրակարգից բխող առաջարկներ են, որոնք ցանկացած կանխատեսումներով, հնչելու էին ԵԽ ԽՎ ամբիոնից և փորձ էր լինելու ամեն կերպ դրանք ամրագրել ԵԽ ԽՎ կողմից ընդունվելիք յուրաքանչյուր փաստաթղթում: Այսինքն` առաջարկների տրամաբանությունը միանգամայն սպասելի, առողջ և Հայաստանի ներքաղաքական դասավորումներից բխող մոտեցում է: Այլ հարց է, թե Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերում դրանք` ԵԽ ԽՎ ամբիոնից հնչեցնելու իրողությանը: Բայց մի հարցում Զարուհի Փոստանջյանն, այնուամենայնիվ, անակնկալ մատուցեց և դա էլ, ըստ էության, դարձավ այն ինդիկատորը, եթե կուզեք` ջերմաչափը, որը ցույց տվեց, թե որքանով են ադեկվատ հայրենի քաղաքական դաշտի առանձին գործիչներ:
Panorama.am-ը Փոստանջյանի «հերոսության» մասին
Դեռևս հունիսի 22-ին հայտնի էր դարձել, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկներին միացել են նաև 4 այլ պատվիրակներ: Կոնկրետ անուններ չէին շրջանառվում, սակայն Հայաստանի ընդդիմության «դաշնակիցների» ով լինելու հանգամանքը չափազանց հետաքրքիր էր մեզ համար, կարծում ենք` նաև հասարակության համար, քանի որ ԵԽ ԽՎ-ում դրական գնահատականների ֆոնին խիստ կասկածների տեղիք էր տալիս Հայաստանի նկատմամբ կոշտ պահանջներ սահմանող պահանջների հեղինակների ով լինելը: Եվ ստացվեց այնպես, որ մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան:
Panorama.am-ը, իր աղբյուրների միջոցով պարզեց, որ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության տակ ստորագրել են նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթեքին Հաջիբեյլին, Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Ասլան Չեբեչին, Շվեդիայից` Գորան Լինդբլադան ու Շվեցարիայից` Անդրեաս Գրոսը: Հայ պատգամավորի նախաձեռնության տակ, ընդ որում` վերջին հաշվով Հայաստանի ուղղված պահանջագրի տակ, ադրբեջանցու ու թուրքի ստորագրությունը, համաձայնեք, որ խիստ անսպասելի իրողություն է:
Եվ ահա, այդ անսպասելիության զգացումը հաղթահարելուց հետո, Panorama.am-ում որոշվում է սեփական առաքելությանը հավատարիմ հրապարակել փաստը` հանրությանն իրազեկելով տեղի ունեցածի մասին: Ընդ որում` մեր կայքի համապատասխան հրապարակման մեջ ներկայացրել ենք միայն փաստը` առանց մեկնաբանությունների: Թեև չենք կարծում, որ ընդիմադիր պատգամավորի այս քայլը կարող էր տարակերպ մեկնաբանությունների արժանանալ: Սա այն դեպքն է երբ արձագանքները լինելու էին երկու տիպի` միանշանակ դատապարտող կամ` միանշանակ արդարացնող (հասկանալի է` ո՞ւմ դեպքում):
Մինչ հետագա մեր դիտարկումները ներկայացնելը, նկատենք, որ Զարուհի Փստանջյանը հայկական ԶԼՄ-ներից մեկի հարցադրմանը, թե մտավախություն չունի՞, որ իր այդ քայլը կարող է շահարկումների տեղիք տալ, միանշանակ պատասխանել է. «Չեմ կարծում, քանի որ իմ առաջարկներն այնպիսին են, որ կարող էին մեր ժողովրդին միայն ու միայն առաջընթացների բերել: Բացի այդ` ինչքան շատ մարդ է միանում առաջարկին, այնքան լավ` անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչ են»: Մի կողմ թողնենք «ժողովրդին առաջընթացի տանելու» մասին պնդումները և կենտրոնանանք «ազգությունը կարևոր չէ»-ի վրա:
Հարկ ենք համարում նկատել, որ որևէ խնդիր չունենք միջազգային ամենատարբեր հարթակներում (լինի դա քաղաքական կառույց թե հասարակական նախաձեռնություն) հայ, ադրբեջանցի, թուրք մյուս ազգի ներկայացուցիչների միջև այս կամ այն հարցի շուրջ համագործակցության դրսևորումների հետ: Ընդհակառակը` ողջունում ենք դա: Սակայն միայն այն դեպքում, եթե համագործակցությունն իսկապես կառուցողական է և նպատակաուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգությանը, և ընդհանրապես` խաղաղության ու հանդուրժողականության հաստատմանը: Հռետորական հարց Զարուհի Փոստանջյանին` արդյո՞ք Ձեր նախաձեռնությանը միանալու տիկին Գյուլթեքինի անկեղծ ցանկությունը Հայաստանի առաջընթաց ունենալու մտահոգությո՞ւնն է եղել, թե՞ այնուամենայնիվ նպատակ է ունեցել, որ Հայաստանին ներկայացվող պահանջները չտարբերվեն Ադրբեջանից, որը ինչպես հայտնի է պարտավորությունների չկատարման առումով խիստ հետևողականություն է ցուցաբերում: Կարծում ենք, պատասխանն ակնհայտ է:
Ստեփան Սաֆարյանը` էմոցիոնալ և ռացիոնալ
Տեղեկությունը տարածելուց առաջ մենք, բնականաբար ենթադրելով հանրային այն ռեզոնանսը, որը հետևելու է «Ժառանգություն»-Ադրբեջան ժամանակավոր դաշինքի մասին փաստի հրապարակմանը, պատրաստակամություն հայտնեցինք այն ներկայացնել` զուգորդված Զարուհի Փոստանջյանի գործընկերների` «Ժառանգություն» խմբակցության անդամների գնահատականներով: Մեր հարցումներին ի պատասխան և՛ Արմեն Մարտիրոսյանը, և՛ Ստեփան Սաֆարյանը, և՛ Լարիսա Ալավերդյանը (մյուսների հետ կապնվել չհաջողվեց) հրաժարվեցին մեկնաբանել այն` խոստանալով դրան անդրադառնալ Զարուհի Փոստանջյանի վերադարձից կամ նրա հետ տեղեկությունը ճշտելուց հետո:
Ինչևէ: Կարծում ենք, լրատվության ոլորտին քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք լավ գիտակցում է այն իրողությունը, որ լուրը չթողարկելու որևէ պատճառ չկար, ուստի որոշեցինք, տեղեկացնել հանրությանը` զուգահեռաբար ներկայացնելով նաև «Ժառանգությունից» տրված պատասխանները` հուսալով, որ ամբողջական պարզաբանում կհնչի Զարուհի Փոստանջյանի վերադարձից հետո: Հայտնենք, որ տակավին սպասում ենք «Ժառանգության» անդամների արձագանքին:
Սակայն, լուրի թողարկումից րոպեներ անց խմբագրություն է զանգահարում Ստեփան Սաֆարյանն ու բավականին բորբոքված սկսում է պրոֆեսիոնալիզմի «դասեր տալ», խոսել լրագրային գործի, Panorama.am-ի աղբյուրների ով լինելու մասին: Այս արձագանքին մենք, բնականաբար, հանգիստ վերաբերվեցինք, այն վերագրելով Ստեփան Սաֆարյանի բռնկուն բնավորությանն ու այն իրողությանը, որ նա առաջինն է գլխի ընկել, թե ինչ արկածախնդիր նախաձեռնությամբ է հանդես եկել իր կուսակիցը հեռավոր Ստրասբուրգում: Հիշեցնենք, որ այդ պահին եղած մեր հրապարակման մեջ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը որևէ գնահատական չէինք տվել, հետևաբար` Ստեփան Սաֆարյանի վրդովմունք պարունակող այս զանգը կարելի է համարել որպես եղելության առաջին իրատեսական գնահատականը: Հավելենք, որ այդ ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կասկածելի արագությամբ հերքում հրապարակեց, թե նման բան չկա, և ադրբեջանցի պատվիրակներից ոչ մեկը չի ստորագրել հայաստանցի պատգամավորի նախաձեռնության տակ (թեև որևէ մեկը չի կասկածում, որ մեր կողմից իրականությունը չլուսաբանելու դեպքում ադրբեջանցիներն առաջինն էին տալու լուրը` իրենց ձեռնտու շեշտադրումներով ու մեկնաբանություններով):
Ստեփան Սաֆարյանի հեռախոսային ռեֆլեքսիային օրվա երկրորդ կեսին հաջորդեցին տարբեր լրատվամիջոցներին տրված պարզաբանումները, որոնց ի դեպ նախորդում է մեր կողմից ներկայացված փաստն արձանագրող լուսապատճեների հրապարակումը: Ի տարբերություն էմոցիոնալ դրևորումների, այս դեպքում ԱԺ պատգամավորը փորձ է անում ռացիոնալ ինչ-որ բացատրություններ դնել շրջանառության մեջ: Ինչպե՞ս: Նա պնդում է, թե իբր Զարուհի Փոստանջյանն այդպիսով ընդամենն ադրբեջանցի պատվիրակից ստորագրություն է կորզել Արցախյան հերոսամարտի մասնակցի համար ազատություն պահանջող նախաձեռնության տակ և դա, իբր, հայկական դիվանագիտության փայլուն հաղթանակն է: Ի՞նչ ասել այս առնչությամբ որ գեղեցիկ հնչի. այո, կարողանում է Ստյոպա Սաֆարյանը ծիծաղեցնել նույնիսկ եփած հավերին։
Բայց փորձենք որոշ լրացուցիչ պարզաբանումներ «կորզել» պարոն Սաֆարյանից, ով ենթադրվում է այս անգամ էլ մեզ պատասխանելու համար կընտրի այլ լրատվամիջոցներին դիմելու ճանապարհը:
Պարոն Սաֆարյան, այն ժամանակ, երբ Ձեզ Panorama.am-ը ձեզ հարց էր ուղղում, չգիտեի՞ք այդ մասին: Լավ, ենթադրենք չգիտեիք, բայց կարող էիք չէ՞, տեղեկանալուց հետո մեզ ևս հայտնել: Ինչո՞ւ։ Իսկ մի՞թե պարզ չէ՝ որովհետև ինքներդ էլ չեք հավատում Ձեր ասածին: Իսկ եթե ավելի լուրջ, կարելի՞ է իմանալ՝ որտե՞ղ եք Զարուհի Փոստանջյանի հեղինակած փաստաթղթում հանդիպել «Արցախի փառապանծ հերոսամարտիկ» արտահայտությանը: Կամ` Արցախի հերոսամարտի մասնակիցներից հարցրե՞լ եք արդյոք` նրանք կո՞ղմ են, որ իրենց համար մղվող պայքարի դրոշակակիրների դերում թուրքերն ու ադրբեջանցիները դառնան: Իհարկե չեք հարցրել: Դրա կարիքը չի եղել: Որովհետև հավանաբար հույս եք ունեցել, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու եղելության մասնրամասներին: Գուցե հույս եք ունեցել, որ բոլորը կսահմանափակվեն Զարուհի Փոտանջյանի հայտարարություններո՞վ այն մասին, թե ինքը նախաձեռնությամբ է հանդես եկել, որին միացել են ևս 4 հոգի ու դրանով պատմությունը կվերջանա: Բայց «պրոցեսը քոնթրոլից» դուրս է եկել, իրականությունը հայտնվել է ջրի երեսին ու անհրաժեշտ է եղել որևէ բացատրություն մտածել, Դուք էլ որոշել եք շահարկել Արցախյան հերոսամարտի թեման: Կարծում ենք, այս դեպքում էլ Ձեր հաշվարկը սխալ է դուրս եկել: Ոչ ոք հակված չէ հավատալու Ձեր ներկայացրած անհեթեթ բացատրությանը: Կարծում ենք, շատ ավելի ողջունելի կլիներ, եթե մեկ այլ հիմնավորում գտնեիք, կամ` վերջին հաշվով ինքներդ արձանագրեիք տեղի ունեցածի դատապարտելի բնույթն ու դրանով սահմանափակվեիք, և ոչ թե այլոց միջոցով «մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու» տրամաբանությամբ մեղադրանքներ հնչեցնեիք Panorama.am-ի հասցեին: Ի դեպ այս վերջին հորդորը վերաբերում է նաև որոշ գործիչների ու լրագրողների, ովքեր ընդդիմության հետ համերաշխության սկզբունքներից ելնելով խախտել են լրագրողական էթիկայի կանոնները:
Ամփոփելով Զարուհի Փոստանջյանի «հերոսական» նախաձեռնության և գործընկերուհուն նույնքան «հերոսաբար» պաշտպանելու Ստեփան Սաֆարյանի ջանքերի մասին մեր դիտարկումները, անդրադառնանք մեր հարցադրմանը` առողջ հասարակություն, հասարակական առողջ հարաբերություններ կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ տվյալ հասարակության լիդերներն իրենց վարքով ու օրինակով նման ավանդույթներ ձևավորեն: Դատելով մեր իրականությունից, և հատկապես վերը նշված պատմությունից` մենք չափազանց հեռու ենք դրանից: Իրավական ու քաղաքակիրթ հասարակության մասին տարբեր առիթներով բարձրագոչ հայտարարություններ անողներին մեկ փորձությունն էլ փաստորեն բավական է` ապացուցելու համար, որ իրենք անգամ չեն հավատում իրենց ասածներին, որովհետև չեն ապրում իրենց նկարագրած սկզբունքներին ու կանոներին հավատարիմ: Փաստենք: Մեր խորին համոզմամբ, Ստեփան Սաֆարյանն (ինչպես և «Ժառանգություն» կուսակցությունը) Panorama.am-ի հրապարակմանը կարող էին արձագանքել հայտարարության, մամլո հաղորդագրության ձևով, ի վերջո նա կարող էր դիմել խմբագրությունը քաղաքկիրթ ձևով հերքում կամ լրացուցիչ պարզաբանում պահանջել: Սակայն դրա փոխարեն նա նախընտրեց զանգահարել ու հոխորտալ, իսկ այնուհետև տարբեր ԶԼՄ-ներով պատասխաններ հորդալ, այդ թվում նաև սպառնալով, թե «եթե գործը սրան է հասել, ապա շատ շուտով մենք կներկայացնենք փաստեր ԵԽ ԽՎ նախորդ նստաշրջաններում Հայաստանի պատվիրակության այլ ներկայացուցիչների համապատասխան հակահայկական վարքի մասին»: Տեղեկացնենք Ստեփան Սաֆարյանին, որև հանցանքի մասին իմանալն ու ժամանակին չհայտնելը նույնպես հանցագործություն է:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի արարքին, ապա երեկ և այսօր նրա նախաձեռնությունը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են հնչել ամենատարբեր քաղաքական ուժերի ու գործիչների կողմից, իսկ թերթերից մեկն անգամ հայտնել է, որ սեփական կուսակցի վարքից գժգոհել է նաև «Ժառանգության» փաստացի լիդերը` Րաֆֆի Հովհաննիսյանը, այն որակելով որպես «դավաճանություն»:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում