Քաղաքական 21:26 29/06/2009

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ԱՐԴԱՐԱՆԱԼ… ԲԱՅՑ` ՉՍՏԱՑՎԵՑ

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ինչպես և սպասվում էր, պետք է արդարացումներ ներկայացներ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում իր արկածախնդիր գործունեության վերաբերյալ:

Ասուլիսում Զարուհի Փոստանջյանն, անդրադառնալով իր առաջարկներին թուրք և ադրբեջանցի պատվիրակների միանալու փաստին, ասել է. «Այո, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Այո, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցների ազատ արձակելու առաջարկի տակ»: «Ժառանգություն» խմբակցության անդամը նաև վստահեցրել է, որ իր քայլը ճիշտ է ու, եթե պետք լինի, մեկ անգամ էլ կանի:

Ցանկություն հայտնենք, որ Հայաստանը երբևիցե չհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ԵԽԽՎ-ում կամ մեկ այլ միջազգային ատյանում հայ ընդդիմադիրների ու Հայաստանի թշնամիների քաղաքական օրակարգերը համընկնեն:

Վերջում Զարուհի Փոստանջյանը բացատրել է այն իրողությունը, որ եթե ցանկություն ենք ունեցել անդամակցել ԵԽ-ին, որի անդամ են նաև Թուրքիան ու Ադրբեջանը, ապա ստիպված ենք համակերպվել Հայաստանի վերաբերյալ որոշումների ընդունմանը նրանց մասնակցության հետ:

Ահա այսքանը: Ասուլիսում, իհարկե, հարցեր էլ են հնչել, որոնցից ոչ բոլորին է անդրադարձել տիկին Փոստանջյանը, սակայն այդ մասին` մի փոքր ուշ: Այժմ դիտարկենք, թե կոնկրետ ի՞նչ բացատրություն է տվել «Ժառանգության» անդամը Ստրասբուրգում տեղի ունեցածին:

Այսպես, ըստ Զարուհի Փոստանջյանի, ինքը Արցախի ազատամարտի մասնակիցների ազատ արձակման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել և հասել է այն բանին, որ դրա տակ ստորագրեն նաև թուրք ու ադրբեջանցի պատվիրակներ: Վերստին տեղեկացնենք, որ տիկին Փոստանջյանի հեղինակած առաջարկության մեջ որևէ հիշատակում չկա Արցախյան պատերազմի ու դրա մասնակիցների մասին, այլ ընդամենը պահանջվել է ազատ արձակել մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ձերբակալված բոլոր անձանց, ովքեր համաներման կիրառման արդյունքում ազատ չեն աձակվել: Տվյալ դեպքում, «Արցախյան պատերազմի» թեմայի արծարծումը, կարծում ենք, էժանագին շահարկում է տիկին Փոստանջյանի ու մյուս բոլորի կողմից, ովքեր այդկերպ են մեկնաբանում ԵԽԽՎ-ում ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած առաջարկը: Առանց ծավալվելու արձանագրենք, որ Զարուհի Փոստանջյանը (նաև` իր որոշ գործընկերներ) մեղմ ասած սոփեստության է դիմում: Դա խիստ անհրաժեշտ է, որովհետև իրականությունը թաքցնելու այլ ձև պարզապես չկա: Դե ինչպե՞ս կարող է պատգամավորը խոստովանել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման համատարած դրական ֆոնի վրա չի կարողացել սեփական նախաձեռնության (որը ՀԱԿ-ի հետ համագործակցաբար նախապատրաստվել է Երևանում) աջակիցներ գտնել, և դիմել է Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակություններին: Մի հարցնող լինի, բա որ այդքան լավն էր առաջարկը, ինչո՞ւ այլ պատվիրակներ չէին ստորագրել դրա տակ: Կարող էին չէ, ասենք, ձևի համար մի երկուսն էլ միանալ առաջարկին, ու այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ թուրքն ու ադրբեջանցին ինքնագլուխ են միացել առաջարկին, ընդ որում` հեղինակի ցանկության բացակայության պայմաններում: Չի եղել, կնշանակի թուրքն ու ադրբեջանցին փրկօղակ են եղել Զարուհի Փոստանջյանի համար, որոնց ստորագրություններն անհրաժեշտություն են եղել հայ ընդդիմադիրի համար` սեփական առաջարկությունները ներկայացնելու հարցում:

Ինչ վերաբերում է Արցախյան հերոսամարտին, վստահ ենք, որ Զարուհի Փոստանջյանն ինքն էլ գիտակցում է, որ իր առաջարկներն ազատամարտի հետ կապելով, նեղացնում է դրանց շրջանակը ու դրանով իսկ հակասում իրեն: Մի՞թե նա ազատություն էր պահանջում միայն հերոսամարտի մասնակիցների համար: Իհարկե` ոչ: Իսկ միգուցե Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Արցախյան հերոսամարտին մասնակցությունն ազատում է ամեն տեսակ, այդ թվում նաև քրեական պատասխանատվությունից: Վստահ ենք (ենթադրում ենք), որ նա այդպես չի համարում: Կնշանակի` շահարկում է:

Մեկ դիտարկում ևս: «Ժառանգության» ներկայացուցիչները փորձում են սեփական պարզաբանումները հավելել տեղեկություններով այն մասին, թե իբր Փոստանջյանի նախաձեռնության տակ ստորագրած ադրբեջանցի պատվիրակ Գյուլթեքին Հաջիբայլին իր որոշմամբ լուրջ դժգոհություններ է հարուցել Ադրբեջանում: Նախ նշենք, որ նման տեղեկություններ, բացի «Ժառանգության» ներկայացուցիչներից ոչ ոք չի շրջանառում: Եվ երկրորդ` Գյուլթեքին Հաջիբայլին հանդիսանում է Իլհամ Ալիևի հետ առավել սերտ առնչություն ունեցող ադրբեջանցի պատգամավորներից մեկը և, հաշվի առնելով Ադրբեջանում գործող ռեժիմի բնույթը, կարելի է վստահաբար պնդել, որ նա որևէ խնդիր չունի հայրենիքում, ավելին` վերադարձել է Բաքու և իր հարցազրույցներում բարձրագոչ հայտարարություններ է արել այն մասին, թե ինչպես է ինքը ստորագրել Հայաստանին առնչվող բանաձևը փոխելու առաջարկի տակ, և որքան կառուցողական մարդ է Զարուհի Փոստանջյանը: Այնպես որ, քարոզչական այս «տրյուկը» ևս չաշխատող է:

Գանք տիկին Փոոստանջյանի երկրորդ պնդմանը: Ըստ որի, իբր, իր արարքի վերաբերյալ հանրային ցասումը Հայաստանում արհեստական է և նպատակամղված է ԵԽԽՎ քննարկումների բովանդակությունից հանրության ուշադրությունը շեղելուն և անտեսելուն այն փաստը, որ ինքը «տապալել է Դավիթ Հարությունյանի գործունեությունը»: Դժվար է գլխի ընկնել, թե հատկապես ի՞նչն է տապալել Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում: Անկեղծ ասած, վստահություն կա, որ միակ բանը, որ նա տապալել է սեփական առաջարկությունն է: Համաձայնեք, որ չլիներ Զարուհի Փոստանջյանի առաջարկին թուրք և ադրբեջանցի պատվիրակների միանալը, հնարավոր կլիներ այն շահարկել ներքաղաքական «բազարներում»` փորձելով առաջնորդող դիրք զբաղեցնել գոնե ընդդիմության դաշտում, որտեղ, ինչպես գիտենք, այս փուլում ակտիվ վերադասավորման գործընթաց է սկսվել: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը փոշիացրել է այդ ռեսուրսը, դեռ մի բան էլ ավելին` «Ժառանգություն» խմբակցությունը գրեթե ողջ կազմով, այսօր հրապարակային դաշտում զբաղված է պաշտպանությամբ: Այստեղ պետք է կանգ առնենք ու ընթերցողի ուշադրությունը հրավիրենք այն իրողության վրա, որ Զարուհի Փոստանջյանի վերը նշված «առաքելությունը» ստիպել է ՀԱԿ-ին որոշակի «դիստանցիա» վերցնել «Ժառանգությունից»: Մեջբերենք մեկ փաստ` ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը թերթերից մեկին տված հարցազրույցում, հաստատելով այն փաստը, որ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է ՀԱԿ-ում մշակված փաստաթուղթը, միևնույն ժամանակ դրա տակ առկա ստորագրությունների առթիվ հայտարարել է. «Ես առնվազն ձեռնպահ կմնայի նման քայլից»: Ստացվե՞ց, որ Զարուհի Փոստանջյանը տապալել է ընդդիմության` իր վրա դրված առաքելությունը: Կարծում ենք, պատասխանն ակնհայտ է:

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի գործունեությունը տապալելու մասին պնդմանը, ապա պետք է փաստենք, որ տիկին Փոստանջյանի ասուլիսում այդպես էլ կոնկրետ պարզաբանում չհնչեց, թե Հայաստանի պատվիրակության ղեկավարի հատկապես ո՞ր գործունեությունն է նա տապալել: «Նա ուզում էր այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին և մարտի 1-ի էջը փակվեր»,- Զարուհի Փոստանջյանի այս ձևակերպումը, հասկանալի է, որ խիստ ընդհանրական է և սուբյեկտիվ: Նախ` հայտնի չէ, թե ինչ է պատկերացնում ընդդիմադիր պատգամավորը «մարտի 1-ի էջը փակել» ասելով: Երկրորդ` անհասկանալի է, թե ով և ինչպես կարող էր ԵԽԽՎ-ում գործ կոծկել, եթե անգամ դրա ցանկությունն ունենար: Մեզ համար անհասկանալի է, ուստի կխնդրեինք Զարուհի Փոստանջյանին առաջիկայում այս առնչությամբ ևս պարզաբանումներ տար, և հնարավորության դեպքում մատնանշեր այն «տապալումները», որոնց նա հասել է Ստրասբուրգում: Խիստ կասկածելով, որ նշված հարցերի առնչությամբ պատասխաններ կլսենք, ընթերցողին պարզապես տեղեկացնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ քննարկումների բովանդակությունը` նախորդ նստաշրջանների համար բնորոշ ծավալով ու շեշտադրումներով, լայն արծարծվել է հայաստանյան մամուլում, իսկ Հայաստանի պատվիրակությունն էլ հաջողությամբ լուծել է իր առջև դրված խնդիրները:

Ինչ վերաբերում է Զարուհի Փաստանջյան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության վերաբերյալ հասարակական ռեզոնանսի արհեստական լինելու պնդմանը, ապա դրա իսկությունն ընթերցողն ինքը կարող է պարզել` հարցում անելով սեփական շրջապատում: Պարզապես հարցը պետք է հնարավորինս ճիշտ ձևակերպել` ինչպե՞ս եք վերաբերում այն իրողությանը, որ Հայաստանի ներքին խնդիրների վերաբերյալ դատավորի կեցվածք են ընդունում հարևան Ադրբեջանն ու Թուրքիան, և ինչպե՞ս եք վերաբերում այն բանին, որ նման դատավորներ «կարգելուն» օժանդակում են Հայաստանի ներկայացուցիչները:

Հ.Գ. Panorama.am-ը ասուլիսի ընթացքում փորձել է պարզել, թե ինչպե՞ս է վերաբերում կուսակցության փաստացի լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի ունեցածին: Այս հարցը հետաքրքիր է այն առումով, որ թերթերից մեկում ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է դժգոհել Զարուհի Փոստանջյանի արարքից և այն որակել է «դավաճանություն»: Panorama.am-ի հարցը հնչեցնելուց հետո ասուլիսին ներկա Ստեփան Սաֆարյանն անմիջապես արձագանքել ու ասել է, թե ինքը չի պատասխանի հարցին, քանի որ Panorama.am-ը լրատվամիջոց չի համարում, որովհետև այն ապատեղեկություն է տարածում: Ընթերցողին հայտնենք, որ Panorama.am-ի տարածած «ապատեղեկատվությունն» այն է եղել, որ առաջինն է հայտնել Զարուհի Փոստանջյանի «հերոսության» մասին: Դրանով, փաստորեն, մենք վաստակել ենք «Ժառանգություն» խմբակցության (որոշ) անդամների անբարյացակամությունը: Բայց վստահեցնում ենք, որ նույնկերպ չենք պատասխանի նրանց և հավատարիմ կմնանք մեր առաքելությանը` հանրությանն օբյեկտիվորեն տեղեկացնել երկրի հասարակական կյանքում տեղ գտնող իրադարձությունների մասին:

Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանին, ապա ապատեղեկատվություն տարածելու մասին հորդորները հատկապես նրա պարագայում խիստ են բարձրագոչ: Գուցե շատերն են մոռացել, սակայն մենք շարունակում ենք հիշել և ընթերցողներին հիշեցնել մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ (մեկ առանձին դրվագի` ոստիկանական «ՈՒԱԶ» մեքենայով ցուցարարներին վրաերթի ենթարկելու մասին) Ստեփան Սաֆարյանի հայտարարություններն ու դատախազությունում սեփական տեսակետը հերքող ցուցմունքներ ներկայացնելը:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}